Պետրոսեան Վիտալի
ԵՐՐՈՐԴ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ

    Աստուածները մարդիկ են,
    որ ապրում են տարբեր մոլորակներում
    եւ մեզ պէս փնտռում են հաւատ
    առ մարդ:
    Սովորական մարդիկ յիշում են սովորական
     աստուածներին,
    սովորական մարդիկ` ամէնօրեայ իրենց Կարդալ աւելին
Ռոբերտ Եսայեան
ԻՄ ՏՈՂԵՐՆ Է ՋՆՋՈՒՄ
ԵՐԿԻՐՆ ԻՐ ՊՏՈՅՏՈՎ

Ես գրում եմ իմ անունը հայեացքում անցորդների
եւ ինքս ապրում… ժամանակից դուրս:
Իմ եւ բառի միջեւ աղօթում է լռութիւնը,
որպէս խաչքար:
Եւ ամէն տողից ցնցւում են հիմքերը տարածութեան: Կարդալ աւելին
Հերմինէ Աւագեան
Ես գալիս եմ քեզ մօտ գլխաբաց,
որ անձրեւներդ շոյեն արցունքներս
եւ ասեն, որ այս տարի
ձմեռ չի լինելու
ու գարունը արդէն ճամբայ է ընկել
դէպի քեզ․․․
Ես գալիս եմ քեզ մօտ ամէն օր
եւ շուրթերիս աղօթքներ եմ բերում,
որ համբոյրի հետ թողնեմ դէմքիդ,
մարմինդ... Կարդալ աւելին
«կ՚ուզէի՛ տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ,
որ բնաջնջէ այս ցեղը,
անկարեւոր մարդոց այս փոքր ցեղախումբը»
որուն պատմութիւնը վերջ պիտի գտնէ իր իսկ ձեռքով,
պատերազմները՝ բարոյականով բաւարարուած,
կառոյցները՝ դառնացած,
գրականութիւնը` աղաւաղուած,
երաժշտութիւնը` օտարացած,
աղօթքները` թատրոն դարձած: Կարդալ աւելին
Պատումը

    Վայրկեանները ուժով կը հարուածեն։
    Վայրկեաններ,
    եւ իրենց վաղանցիկ երջանկութիւնը, ցաւը,
    վաղանցիկ ուրախութիւնը, մինակութիւնը։
    Անկումէն ետք լռութիւնն է
    որ կը փորձէ զսպել։
    Անկումէն ետք կայ վայրկեանը առանց... Կարդալ աւելին
գորգոն մեդուսա

   ճիշդ է, ճիշդ է ուսերիս հորիզոնականն առանց
  պարանոցի,
   ու էլ օձ ձայները ներս չեն սողոսկի,
   ես պարտուողների սերնդից եմ,
   քո թառափային բերանն ինձ զսպաշապիկ չի
  հագցնի
   աստծուց զուրկ, ոսկորներից ծանրացած... Կարդալ աւելին
Վեհանոյշ Թեքեան
Սփիւռք օրհնառաք եւ անիծապարտ
Լոյսի նման ծննդազօր
ստուերի պէս սերմնապահ
Լոյսի նման միահեծան
ստուերի պէս ինքնակոչ
Ստուերի պէս բաժանելի
լոյսի նման ինքնասլաց
Լոյսի նման ընթեռնելի
եւ ստուերի պէս անտիպ... Կարդալ աւելին