Անահիտ Մխիթարեան

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

* * *

աւելի
դանդաղ
չի կարող լինել,

աւելի դանդաղ
չի լինում հասնել
բանաստեղծութեան,

երբ
ոչ թէ նիւթն է
տրւում իր լոյսին,
այլ
լոյսն է տրւում
նիւթի
փափկութեան…

* * *

ոչինչ չեմ
լսում,
չեմ կարող
լսել—
փակում է ձեռքը ճանապարհը
տան,
ոչ մի ձեռք այնպէս
չի կարող
կանչել,
ոչ մի ձեռք այնպէս նման չէ նրան…
անվարագոյր են դռները բացւում,
անվարագոյր են, ամէնը՝
նշան,
ես իմ թախիծն եմ
պոկում
ջրերից—
ու իմ
ծաղիկը
լուանում
անձայն…

* * *

կա՞յ մի տեղ,
որտեղ չեն ուզում լինել,
կա՞յ մի տեղ,
որտեղ չեն վերադառնում,

պտուղներով է
գուցէ զարդարուած անկողինը իմ—

չունեմ ես զատում
ու հետապնդում…

ես թոյլ եմ տուել,
որ այս լեռները իմ մէջ
տաքանան,
ինձ թոյլ եմ տուել
մօտենալ
սիրուն,

գեղեցկանում են
հողմահարումից,

ի՞նչ թրթիռներ է
խոստանում հեռուն…

* * *

Սալոնում
մերժուած
Ռոտենի նման
շարունակում եմ
մարմինդ
կերտել։

Օ’ր,
մի’ շարժուիր։

Կ. Տարի, թիւ 1

Your email address will not be published. Required fields are marked *