- 1942 Ծնունդ Պէյրութի մէջ։
- 1948-1955 Էշրէֆիէի Հայ Աւետարանական Կեդրոնական Բարձրագոյն վարժարանի աշակերտ։
- 1956-1958 Պէյրութի Յովակիմեան Մանուկեան երկրորդական վարժարանի աշակերտ։
- 1959-1962 Պէյրութի National Protestant Secondary School-ի աշակերտ։
- 1963 Ընտանիքին հետ հաստատուած Մոնթրէալ, Գանատա։
- 1964-1967 Կարասիներու ձեւաւորման աշխատանք՝ Մոնթրէալի Art Woodwork ընկերութեան մէջ։
- 1968-1971 Լուսաւորման միջոցներու ձեւաւորման աշխատանք՝ Մոնթրէալի Lightolier Canada Ltd ընկերութեան մէջ։
- 1969 Հանդիպում կեանքի ընկերուհիին, Ֆրէնսին Ֆոնթէնին։
- 1981 Բախտաւորուած տղայ զաւակով մը՝ Դանիէլ։
ՈՒՍՈՒՄ
- 1964-1965 Studio 5316 Design school, Մոնթրէալ
- 1965-1966 Washington school of fine arts, Մոնթրէալ
- 1965-1970 Sir George Williams University (Concordia Univ), Մոնթրէալ
ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՍՊԱՐԷԶ
- 1972-1980 Basic design, Beirut School of Fine Arts, Պէյրութ
- 1977-1981 Basic design, Académie Libanaise des Beaux-Arts, Պէյրութ
- 1981-1985 Basic design, Université St. Esprit de Kaslik, Լիբանան
ԳՈՐԾԻ ԱՍՊԱՐԷԶ
- 1972-1973 Գեղարուեստական ձեւաւորում՝ Impact BBDO, Պէյրութ
- 1973-1974 Գեղարուեստական ձեւաւորում՝ Progress Advertising, Պէյրութ
- 1974 Գեղարուեստական ձեւաւորում՝ Grants Advertising, Պէյրութ
- 1974-1990 Գեղարուեստական ձեւաւորում՝ անհատական ասպարէզ
Ակոբեանի արուեստի ստեղծագործութիւնները կը գտնուին հետեւեալ թանգարաններուն մէջ՝
- Musée d’Art Contemporain, Ֆրանսա
- Musée d’Orsay, Ֆրանսա
- Maison des Art de Laval, Քեպէք
- Musée Sursock, Լիբանան
- Musée Cilicie, Լիբանան
- Musée Mtain, Լիբանան
- Musée Emile Hannouche, Լիբանան
- Musée Alcan, Քեպէք
- Musée Joseph Papineau, Քեպէք
Արուեստի ստեղծագործութիւնները կը գտնուին հետեւեալ պատկերասրահներուն մէջ՝
- Richelieu, Քեպէք
- Gevik, Օնթարիօ
- Hamazkayin Lucy Tutunjian, Լիբանան
- Aida Cherfan, Լիբանան
- Noah’s ark, Լիբանան
- Tabbal, Լիբանան
- Rimawi, Քեպէք
- Hechet, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
- Primavera, Ամերիկայի Միացեալ Նահանգներ
- Village Frame & Gal., Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ակոբեան արժանացած է բազմաթիւ արուեստի մրցանակներու՝ Պէյրութի, Մոնթրէալի թէ Լոնտոնի մէջ կազմակերպուած մրցոյթներուն։
Մասնակցած է ռատիոյի թէ հեռատեսիլի տարբեր հաղորդումներու։
Իր աշխատանքները հրատարակուած են բազմաթիւ արուեստի եւ մշակութային գիրքերու եւ ամսագիրներու մէջ։
Կատարած է աւելի քան 250 հաւաքական ցուցահանդէսներ՝ Գանատայի, Ամերիկայի, Միացեալ Նահանգներու, Եւրոպայի եւ Միջին Արեւելքի մէջ։
Ակոբեանի արուեստի ստեղծագործութիւնները կարելի է գտնել անձնական հաւաքածոներու ու թանգարաններու մէջ, ինչպէս նաեւ՝ Գանատայի, Ամերիկայի Միացեալ Նահանգներու, Եւրոպայի եւ Միջին Արեւելքի արուեստի միութիւններուն մօտ։