Սեպտեմբեր, կիրակի 4.– Այսօր կիրակի է: Ի նկատի ունենալով, որ այսօր բոլորդ էլ տանն էք, ուզում եմ կարդալ պիէսս, որ այս քանի օրս եմ գրել:
Պիէսի նիւթը շօշափում է մեր ներկայ սոցիալական կեանքի ամենացաւոտ կողմերից մէկը: Դա մեր ընտանիքն է1: Չիկարելի չնկատել, որ քաղաքակրթութեան առաջընթացը չգոհացրեց մաքուր սրբակրօն ընտանիքի մինիմալ պահանջները: Կինը շարունակեց մնալ մեղ սոտ ու սատանայի գործակից, ինչպէս դրախտում էր Ադամի օրօք: Տղամարդիկ յետագային շարունակեցին մնալ խաբուած իրենց կանանցից, ինչպէս Ադամն էր դրախտում:
Պիէսի համար շատ փնտռեցի մի իդէալ կին, չգտայ:
Ինձ ասացին՝ մի կին կայ Մարիամ Աստուածածին անունով, նա էլ երկնքում է:
Ահա բարձրանում եմ երկինք (համբառնալ միշտ հնարաւոր է)։
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
Մարիամ Աստուածածին – Դեռ չի պարզուած Յովսէփի՞, թէ՞ Աստծու կին
Քրիստոս – Նրա որդին
Աստուած – Քրիստոսի պաշտօնական հայրը
Յովսէփ խօսեցեալ – Միջանկեալ ամուսին, որն եթէ սղուի՝
նախադասութիւնն իր իմաստը չի կորցնի
Յովհաննէս
Ղուկաս Աւետարանիչներ
Մարկոս
Մատթէոս
Համլէտ – Քրիստոսի երիտասարդութեան ընկերը
1 Նիւթի այս սահմանումը («մեր ընտանիքը»), ինչպէս նաեւ հետեւող նախադասութիւնները ընկերացող վերլուծումիս մէջ բնորոշած եմ իբր «մոլորեցուցիչ»: Անոնք ծածկոյթն են, երգիծաբանի գրիչին տակ, իր արծարծած բո՛ւն հարցին, որ ընկերացող գրութիւնը կը լուսաբանէ ու կը վերլուծէ:
Սադայէլ – Դժոխքի գործերի կառավարիչ
Երկու գործակից սատանաներ, որոնք բեմ դուրս չեն գալիս:
Գաբրիէլ Հրեշտակապետ – Աստծոյ յատուկ գործերի յանձնակատար
Լենին Երկրային աստուածներ մարդասպանութեան գծով
Ստալին
Ժողովուրդներ, ազգեր, ամբոխներ, յիմարներ ու մի որսորդի շուն
ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ
ՏԵՍԻԼ Ա.
Մարիամ, Յովսէփ
ՄԱՐԻԱՄ – (Նստած, կարկատանի բոխչան առաջին կարկատան է ա նում, երբ ներս է մտնում Յովսէփը):
ՅՈՎՍԷՓ – Այսօր կամենում էի բաղնիք գնալ, էն էլ ասում են չի աշխատում:
ՄԱՐԻԱՄ – Դժոխքից մի քանի դոյլ տաք ջուր բեր՝ տանը լողացիր:
ՅՈՎՍԷՓ – Դժոխքում՝ ջու՞ր:
ՄԱՐԻԱՄ – Դժոխքն այժմ շոգիով է տաքացւում, ինչքան ուզես տաք ջուր:
ՅՈՎՍԷՓ – Հիմա մեղաւորներին վառելու փոխարէն խաշու՞մ են:
ՄԱՐԻԱՄ – Այո՛:
ՅՈՎՍԷՓ – Վա՜յ, ինչ լաւ է, որ ես մեղաւոր չեմ:
ՄԱՐԻԱՄ – Եւ այդ իմ շնորհիւ, լաւ իմացիր:
ՅՈՎՍԷՓ – Քեզանից գանգատաւոր չեմ: Չամաշըրս պատրա՞ստ է:
ՄԱՐԻԱՄ – Էս է վերջացնում եմ: Շապիկիդ վրայ մի փոքր ծակ կայ… Ա՜յ մարդ շալվարդ երէկ հագար այսօր ծակեցի՞ր: Է՜ս ինչ բան էր:
ՅՈՎՍԷՓ – Դրախտում եղաւ: Բարձրացայ խնկի ծառ՝ փառք տալու Աստծուն, այսպէս եղաւ:
ՄԱՐԻԱՄ – Հանի՛ր, այդ չի հագնուի, ամօթ է:
ՅՈՎՍԷՓ – Ի՞նչ հագնեմ:
ՄԱՐԻԱՄ – Գնա՛ ննջարան, Աստծուհին շալվարը պատից կախէ, հագիր մինչեւ կարեմ: Առ չամաշըրդ:
ՅՈՎՍԷՓ – (Չամաշըրը թեւի տակ գնում է դէպի դուռը, ետ գալիս: Մի բան է ուզում ասել՝ չի համարձակւում): Մարիա՛մ ջան…
ՄԱՐԻԱՄ – Լսում եմ:
ՅՈՎՍԷՓ – Մարիամ ջա՛ն, իրիկունը կը թողնե՞ս մօտդ գամ…
ՄԱՐԻԱՄ – Լռի՛ր, անպատկառ: Ոնց չես ամաչո՞ւմ: Էդ էր պակաս միայն: Քրիստոսը ողջ օրը հետեւում է իմ վարք ու բարքին՝ ո՞ւմ հետ եմ խօսում, ո՞ւր եմ գնում: Կարո՞ղ եմ այդպիսի բան անել: Այդ տղան առաջ միամիտ էր, էդ գետին մտած Համլէ՞տ է ինչ է, նրա հետ ծանօթանալուց յետոյ ոնց որ փոխուեց մէկ անգամից: Էդ լակոտը ի՞նչ է շինում դրախտում: Աստծուն ասեմ՝ տանի գցիդժոխք…
ՅՈՎՍԷՓ – Մարիա՛մ ջան…
ՄԱՐԻԱՄ – Գնա՛, ասում եմ, ճաշի ժամանակ է, հիմա Հայր ու Որդի կը գան կենաց հացի:
ՅՈՎՍԷՓ – Ամէն օր մի պատճառ բռնում ես: Ոչ էն կեանքում ինձ ուրախացրիր՝ ոչ էս: Անցաւոր կեանքում ասում էիր՝ ինձ մի մօտենայ, թող Աստծու համար մի երեխայ բերեմ, նոր նրանից յետոյ ինչ ուզում ես արա: Հիմա յաւիտենական կեանքում էլ այսպէս ես անում: Բա ես ե՞րբ պիտի ուրախանամ:
ՄԱՐԻԱՄ – Յովսէ՛փ, ի՞նչ ես ուզում ինձանից: Ես իբրեւ կոյս արդէն յայտնի եմ քրիստոնեայ մարդկութեանը սա մօտ երկու հազար տարի է. միլիոն միլիոնով մարդիկ իմ միջամտութեամբ դրախտ են անցել. վերջապէս իբրեւ կոյս պաշտւում եմ, հիմա այս վիճակում վեր կենամ կուսութիւնս խախտե՞մ…
ՅՈՎՍԷՓ – (Կողմ.): Կո՜յս ես, ինչպէ՞ս չէ: Հիմա ամուսնացածները շա՞տ են երեխայ բերում, մնաց կոյսերը: (Մարիամին): Ինչո՞ւ, այն ժամանակ ողջ կեանքում ինձ քարշ տուիր քո ետեւից: (Տաքացած): Ասա՛ ուրեմն Աստծուն՝ թող իմ կեանքը վերադարձնի ինձ: Ես գնում եմ երկիր ապրելու: Ես չեմ ապրել՝ պիտի ապրեմ, ուրիշ ոչինչ: Երկրում կո՞յսն է պակաս: Ինչու՞ պիտի կիսովի ամուսնանամ, որ էս օրը ընկնեմ այսօր:
ՄԱՐԻԱՄ – Այդ էլ հնարաւոր չէ, որովհետեւ Աւետարանում դու իմ խօսեցեալն ես:
ՅՈՎՍԷՓ – Ասա՝ զոհ եմ էլի՞:
ՄԱՐԻԱՄ – Լաւ՛, մի երկարացնի: Գնա՛ բաղնիք՝ արի, յետոյ կը մտածենք:
ՅՈՎՍԷՓ – (Զայրացած դուրս է գնում ասելով) Կինն իմ անունով լինի, երեխան ուրիշն ունենայ…
ՏԵՍԻԼ Բ.
Մարիամ, Քրիստոս
ՔՐԻՍՏՈՍ – (Մտնում է, միշտ աչքը մօր աչքերին յառած): Բարե՛ւ, մայր:
ՄԱՐԻԱՄ – Բա րե՛ւ, որդիս: (Ուզում է գրկել): Ինչու՞ ես այդպէս անթարթ ինձ նայում: (Նստելով): Վերջերս դու փոխուել ես, Քրիստո՛ս: Այն ո՞ւմ հետ ես ման գալիս:
ՔՐԻՍՏՈՍ – (Շարունակ նայելով): Այդ ազնիւ երիտասարդի անունը Համլէտ է, մայր: Դժբախտ՝ ճիշդ այնպէս, ինչպէս, որ ես եմ…
ՄԱՐԻԱՄ – Ես քեզ չեմ հասկանում:
ՔՐԻՍՏՈՍ – Չե՜ս հասկանում… (Բարձր): Մա՛յր, ես ո՞ւմ որդին եմ…
ՄԱՐԻԱՄ – Աստծոյ:
ՔՐԻՍՏՈՍ – Իսկ ո՞վ է աշխարհ բերել ինձ, եւ ինչպէ՞ս:
ՄԱՐԻԱՄ – Աստծոյ կամքով՝ ես եմ բերել:
ՔՐԻՍՏՈՍ – Կամքո՜վ… այդ երբուանի՞ց է, որ կանայք կամքով են երեխայ ծնում:
ՄԱՐԻԱՄ – Քրիստոս ջա՛ն, հիմա ուշ է այլեւս անցեալին վերադառնալ: Ծնուել ես, խաչուել, թաղուել, երեք օրից յարութիւն առել ու երկինք համբարձել, հիմա նո՞ր ես խօսում:
ՔՐԻՍՏՈՍ – Մա՛յր, ինձ համար ընտանեկան սրբութիւնը բարձր է ամէն տեսակ աստուածութիւնից: Ես, հասկացի՛ր մայր, այս վիճակով անկարող եմ պաշտուել… Ես ապօրինի զաւակ եմ:
ՄԱՐԻԱՄ – (Աչքերը վեր յառելով): Մեղա՜յ քեզ Աստուած, ների՛ր սրան, որովհետեւ նա ինքն էլ չգիտէ, թէ ինչ է խօսում:
ՔՐԻՍՏՈՍ – (Հեգնանքով): Մոռանում ես, որ Աստուած կողքիդ է ու նրան դիմելիս աջ կողմը պիտի նայել…
(Լսւում է Աստծոյ բամբ ձայնը, որ կանչում է՝ Մարիա՛մ):
ՄԱՐԻԱՄ – Հայրդ է կանչում: (Գնում է):
ՏԵՍԻԼ Գ.
Քրիստոս եւ Գաբրիէլ Հրեշտակապետ
ԳԱԲՐԻԷԼ – Բարեւներս իմ Արարչի միածին որդուն:
ՔՐԻՍՏՈՍ – Ի՛սկը ժամանակին եկար, Գաբրիէլ, Աստծոյ բարին: Նստի՛ր տեսնենք, ի՞նչ կայ, ի՞նչ չկայ:
ԳԱԲՐԻԷԼ – Ջանիդ սաղութիւն: Նոր երկրից եմ գալիս, յոգնած եմ: Մի երեք մարդ կար, հոգին առայ՝ բերի:
ՔՐԻՍՏՈՍ – Արդա՞ր են, թէ՞ մեղաւոր:
ԳԱԲՐԻԷԼ – Մէկն արդար է, երկուսը մեղաւոր:
ՔՐԻՍՏՈՍ – Սիրելի՛ Գաբրիէլ, թոյլ տուր մի բան հարցնել քեզ, բայց պիտի անկեղծ լինես:
ԳԱԲՐԻԷԼ – Միթէ՞ երբեւիցէ կարող եմ ես կեղծել կամ ստել: Մոռանում ես տէր, որ պաշտօնով Հրեշտակապետ եմ…
ՔՐԻՍՏՈՍ – Ասա՛ խնդրեմ, դու որ սրանից 1950 տարի առաջ Նազարէթ մտար, ինչպէ՞ս պատահեց, որ յատկապէս Մարիամի մօտ գնացիր:
ԳԱԲՐԻԷԼ – Աստուած ասաց գնա՛ Նազարէթ՝ Մարիամին աւետիք տուր, ես էլ գնացի:
ՔՐԻՍՏՈՍ – Իսկ Աստուած նախապէս Մարիամին տեսե՞լ էր մի որեւիցէ տեղ:
ԳԱԲՐԻԷԼ – Աստուած նրան տեսել էր այնքանով, որ նա ամենատես է, իր բոլոր արարածներին հաւասար աչքով էլ նայում է, իսկ եթէ ետեւ է դարձել, մի անգամ էլ յատկապէս Մարիամին է նայել՝ այդ չեմ կարող ասել:
ՔՐԻՍՏՈՍ – Իսկ ի՞նչ ես կարծում. նայած կը լինի՞, թէ՞ ոչ:
ԳԱԲՐԻԷԼ – Չեմ կարող ասել:
ՔՐԻՍՏՈՍ – Որովհետեւ եթէ չնայէր, ինչու՞ յատկապէս նրա մօտ կ’ուղարկէր: Կ’ասէր՝ Գաբրիէ՛լ, իջիր երկիր ու մի որեւէ կոյսի աւետիք տուր: Ճիշդ չե՞մ ասում:
ԳԱԲՐԻԷԼ – Մենք Աստծու գործերը չենք քննում, տէր, մենք միայն նրա հրամաններն ենք կատարում:
ՏԵՍԻԼ Դ.
Նոյնք եւ չորս աւետարանիչներ
ՔՐԻՍՏՈՍ – Գիտէ՞ք ինչ, սիրելի բարեկամներ, ես ձեր գրած Աւետա րաններից գոհ չեմ: Շատ չոր ու ցամաք է ու կարճառօտ: Ձեր «Նոր կտակարանն» ուսումնարաններում սովորում են մի տարում: Ընդամէնը մի տարուայ կուրս է, մինչդեռ Ստալինի կենսագրութիւնը, որ գրել է Բերիան՝ մարդիկ իրենց ողջ կեանքում չկարողանալով ուսումնասիրել, շատերը մեռնելիս բերում են հետները երկինք՝ յաւիտեանս ուսումնասիրելու համար:
Դուք իմ կենսագրութիւնն աղճատել էք ուղղակի: Այդքան ճոխ, հրաշքներով լի կեանքս դուրս է եկել շատ աղքատ: Ի՞նչ է եղել ինքնին Ստալինը: Շատ խեղճ ու ձանձրալի անցեալի տէր մի մարդ: Ծնուելիս իսկ իչի էլ իմացել, որ յետոյ մեծ մարդ պիտի լինի, մինչդեռ իմ ծնունդը Արեւելքի մոգերը տարածեցին ողջ աշխարհով մէկ: Բայց տեսէք, թէ Բերիան ինչպիսի՜ կենսագրութիւն է դուրս բերել դրանից: Մարդն ի՞նչ է հասկանում՝ նա իր համար ապրում է ինչպէս ապրում են բոլոր մարդիկ, կենսագիրը պիտի գիտենայ, թէ ինչպէ՛ս պիտի ապրեցնել իր հերոսին, որ նշանաւոր դառնայ:
ԱՒԵՏԱՐԱՆԻՉՆԵՐ – Մենք արել ենք այն բոլորը՝ ինչ կարողացել ենք:
ՔՐԻՍՏՈՍ – (Բարկացած): Ոչինչ էլ չէք կարողացել, ոչինչ էլ չէք արել: Անպիտաննե՛ր: (Դառնալով Գաբրիէլին): Հրեշտակապետ, դու երկիր իջնելիս, բնաւ պատահո՞ւմ ես այդ Բերիային:
ԳԱԲՐԻԷԼ – Միշտ էլ պատահում եմ:
ՔՐԻՍՏՈՍ – Ի՞նչ գործի տէր է:
ԳԱԲՐԻԷԼ – Համառուսական Չեկայի պետն է: Մարդ է սպանում:
ՔՐԻՍՏՈՍ – Դու չե՞ս կարող, ոչ թէ այդպէս պաշտօնապէս, այլ ընկերաբար տեսնել նրան եւ ասել մի քանի րոպէով երկինք գայ:
ԳԱԲՐԻԷԼ – Ինչպիսի ձեւով էլ մօտենամ իրեն, քանի որ Գաբրիէլ Հրեշտակապետն եմ, պիտի վախենայ: Նրանք չեկիստ են, տեղեակ բոլոր նման մեթողների: Իրենք էլ «մի րոպէ դուրս եկէք, ձեզ հետ խօսելիք ունենք» ասելով, խաբում մարդկանց, տանում Չեկա՝ սպանում են:
Ինչո՞ւ այդպէս. եթէ նրա ներկայութիւնը ձեզ այդքան անհրաժեշտ է, կարող եմ պաշտօնապէս գնալ եւ նրա հոգին առնել: Ասէք Ամենակալ Տիրոջը թող նրանց ձեւով մի օրդեր գրի, ստորագրել տամ՝ առնեմ բերեմ: Միայն նրանց օրդերներում գրուած է լինում «տունը խուզարկել եւ իրեն կալանաւորել». սրափոխարէն պիտի գրուի՝ «ծանր հիւանդացնել եւ հոգին առնել»:
ՔՐԻՍՏՈՍ – Կարելի է: Թող գայ, արդէն հայրիկս կամենում է դժոխքի կազմը փոխել՝ իբրեւ չեկիստ օգտակար կը լինի:
ԳԱԲՐԻԷԼ – Շատ աղէկ, ես իրիկունը կը հիւանդացնեմ, առաւօտեան հոգին կ’առնեմ:
ՔՐԻՍՏՈՍ – Սպասի՛ր… Բայց անյարմար է ժամկէտից առաջ երկինք կանչել: Ինչքա՞ն ժամանակ ունի ապրելու:
ԳԱԲՐԻԷԼ – Չեմ յիշում, ցուցակը մօտս չէ:
ՔՐԻՍՏՈՍ – Հրեշտակապե՛տ, եկ մենք մեր երկնային մեթոդներով վարուենք նրա հետ. առաւօտը վերցրու մի ձիթենու ճիւղ, մտիր նրա կաբինետը, երբ նա առանձին է, ու ասա՝ դու շնորհ գտար Աստծու Որ դու առջեւ՝ պիտի յղանաս եւ ծնես Քրիստոսի կենսագրութիւնը…
ԳԱԲՐԻԷԼ – Խելօք բան ասացիք, տէ՛ր:
ՔՐԻՍՏՈՍ – Այո՛, այո՛: Եթէ աղբիւրներ կը պահանջի կենսագրութիւնը կազմելու համար, ասա՛, որ աղբիւր հարկաւոր չէ. կուսական յղացում է պէտք, ինչպէս Ստալինին: (Աւետարանիչներին՝ յաղթական): Տեսէք կենսագրութիւնը ո՜նց պիտի գրուի (Դուրս են գնում):
ՏԵՍԻԼ Ե.
Աստուած, Սադայէլ, յետոյ Լենին
ԱՍՏՈՒԱԾ – Օ՜ֆ, յոգնեցի աստուածութիւնից: (Նստելով): Հիմա էլ դու քոնն ասա, ինչ է՝ կատաղել, փրփրել ես, տեսնենք:
ՍԱԴԱՅԷԼ – Տէր Ամենակալ, էսպէս բան չի լինի: Դժոխքում ասեղ ձգելու տեղ չկայ. դուք բերում՝ լցնում էք:
ԱՍՏՈՒԱԾ – Ի՜նչ անենք, սիրելի՛ Սադայէլ, ի՜նչ անենք: Մարդ ենք ստեղծել՝ պիտի հոգին առնենք, չէ՞: Երկրում կարծես շա՞տ տեղ կայ: Եկէ՛ք երեք հերթի տանջանք սահմանենք՝ ութ ժամ տանջանք, ութ ժամ քուն, ութ ժամ հանգիստ՝ ինչպէս սոցիալիստ ներն են անում յանցաւոր աշխարհում:
ՔՐԻՍՏՈՍ – Հա՜, դու էլ կարծում ես այդպէս է: Ամենակալ տէր, նրանք ասում, բայց չեն
անում: Ահա քեզ Ռուսաստանը՝ առաջին սոցիալիստական երկիրը. այնտեղ աշխատանքը 24 ժամ է, այդ էլ նրա համար, որ օրն այդքան է: Հանգստեան օր չունեն, իսկ ճաշն ու ամուսնական պարտականութիւններն էլ աշխատանքի ընթացքում է կատարւում: Ես երկու միջոց եմ առաջարկում: Դրանցից առաջինն այն է, որ մարդկային յանցանքների ցանկը մի փոքր կրճատուի, որ մի քիչ էլ մարդիկ արդար լինեն ու արքայութիւն գնան: Օրինակի համար, տասնաբանեայ պատուիրանից պէտք է կրճատել «շնանալ» յանցանքը: Շունը, որ շնանում է, այդ նրա համար է, որ ժառանգ ունենայ: Մի իրաւունք, որ երկնքի կողմից բացառուած չէ ոչ մի արարածի: Ինչո՞ւ մարդը պիտի իր ցեղը շարունակելու համար անպայման շնանայ: Թող շունը շնանայ, մարդը՝ մարդանայ, ցուլը՝ ցլանայ, ներին՝ ներանայ եւ այլն: Յետոյ, դժոխքում տանջուողների մեծամասնութիւնը մեծ մարդասպանների՝ Լենինի, Ջինգիզ խանի եւ Լենկ Թեմուրի զոհերն են: Իրենք մի կողմ հանգիստ նստեն, մենք գնանք նրանց զոհերին տանջե՞նք: Ինչո՞ւ: Ինչպէս սպանել են այն աշխարհում, այնպէս էլ թող այս աշխարհում շարունակեն տանջել մինչեւ յաւիտեան:
ԱՍՏՈՒԱԾ – Թող տանջեն, ես համաձայն եմ: Այստե՞ղ են մեծ մարդասպանները:
ՍԱԴԱՅԷԼ – Լենինն այստեղ կանգնած է:
ԱՍՏՈՒԱԾ – Նե՛րս կանչիր:
ՍԱԴԱՅԷԼ – (Դռնից): Լենի՛ն, արի, Աստուած կանչում է:
(Ներս է գա լիս Լենինը երկիւղածութեամբ, գլխարկը հանած):
ԱՍՏՈՒԱԾ – (Լենինին): Մի լա՛ւ նայիր ինձ:
ԼԵՆԻՆ – Նայում եմ, տէ՛ր:
ԱՍՏՈՒԱԾ – Տեսնու՞մ ես ինձ:
ԼԵՆԻՆ – Տեսնում եմ, տէ՛ր:
ԱՍՏՈՒԱԾ – Հիմա Աստուած կա՞յ, թէ՞ չկայ:
ԼԵՆԻՆ – Քոռ խոմ չեմ, տէ՛ր: Մենք սոցիալիստական ռէալիստներ ենք, մեր տեսածը չենք ժխտում:
ԱՍՏՈՒԱԾ – Ապրե՛ս, էլ չասես Աստուած չկայ:
ԼԵՆԻՆ – Չեմ ասի:
ԱՍՏՈՒԱԾ – Է՜, ինչպէ՞ս ես անցկացնում օրերդ, խոմ չե՞ս ձանձրանում: 25 հատոր գըրքերդ բերենք՝ կարդա՛:
ԼԵՆԻՆ – Օ՜, Աստուած չանի: Գրել կարելի է, բայց կարդալն անտանելի բան է:
ԱՍՏՈՒԱԾ – Լա՜ւ: Հիմա ասա՛ տեսնենք, ինչքան ես մարդ սպանել:
ԼԵՆԻՆ – Ճիշդ հաշիւը չեմ կարող տալ, բայց մօտաւորապէս Ռուսաստանի կէսը կոտորել եմ:
ԱՍՏՈՒԱԾ – Իսկ մնացա՞ծ կէսը:
ԼԵՆԻՆ – Մնացած կէսը յանձնեցի իմ աշակերտ Ստալինին կոտորելու: Հիմա հաւանաբար աւարտած կը լինի: Նա իմ գերեզմանի վրայ խոստացել է իմ թողած գործը շարունակել: Կարելի է հեռախօսով կապուել՝ իմանալ:
ԱՍՏՈՒԱԾ – Իրիկունը զանգահարեցի, պատասխան չեղաւ:
ԼԵՆԻՆ – Ուրեմն ճիշդ է ենթադրութիւնս, մարդ չի մնացել:
ԱՍՏՈՒԱԾ – Էդ աշակերտդ ու՞ր էր, հապա:
ԼԵՆԻՆ – Այսպիսի բան. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Արեւելեան Եւրոպայի վեց պետութիւնները մէջ ընկան: Նրանց էլ պէ՞տք է կոտորել, թէ՞ ոչ: Ստալինն այնտեղ եղած կը լինի անպատճառ: Օ՜, Տէր Ամենակալ, չգիտես, թէ ինչ ժիր աշակերտ ունեմ: Մի րոպէ հանգիստ նստել չգիտի՝ սպանելու համար միշտ մի մարդ պիտի ճարի:
ԱՍՏՈՒԱԾ – Մեր Սադայէլը հարց է դնում, որ իւրաքանչիւր մարդասպան իր զոհերի տան ջանքի գործն ինքն իր ու սերին վերցնի: Կարո՞ղ ես տանջել:
ԼԵՆԻՆ – Դժոխքի ներկայ պրիմիտիւ եղանակով անհնար է այդ, Տէ՛ր Ամենակալ: Տանջանքի գործը մեքենայացնել է պէտք: Ես որ 1917 թուին իշխանութեան գլուխն անցայ, ընդամէնը մէկ տարում երկրի բոլոր արօրները տրակտորի վերածեցի:
ԱՍՏՈՒԱԾ – Մենք հիմա մեղաւորներին չենք վառում, այլ խաշում ենք:
ԼԵՆԻՆ – Տէ՛ր Ամենակալ, ես տանջանքի ձեւերից խեղճ չեմ, մարդկանց հազար տեսակ տանջել գիտեմ: Միայն ինձ հարկաւոր է տեսակէտ՝ մի սկզբունք, որի համար պիտի տանջել: Ուրիշ խօսքով՝ իդէալ: Եւ այդ իդէալն ինչքան հեռու, ինչքան անիրական լինի, այնքան տանջանքը մեծ ու էֆեկտաւոր կը լինի: Այն սոցիալիզմը, որի համար կոտորեցի Ռուսաստանի ողջ ժողովուրդը, հիանալի էր այդ տեսակէտից: Ոչ միայն Ռուսաստանը, այդ իդէալով կարելի է ողջ աշխարհը կոտորել ու դեռ չիրականանայ:
(Ներս է մտնում հերթապահ սատանան մի շան հետ):
ՀԵՐԹԱՊԱՀ – Տէ՛ր Ամենակալ, մի մեղաւոր որսորդ է մեռել եւ ու զում է իր շան հետ միասին մտնել դժոխք: Ինչ անում ենք՝ այս շունը չի ուզում անջատուել իր տիրոջից: Տարանք արքայութիւն՝ կապեցինք, վազեց մտաւ դժոխք: Ին՞չ անենք:
(Շունն ուշադիր նայում է Աստծոյ, Լենինի եւ Սադայէլի երեսին
եւ պոչն անհանգիստ շարժում):
ԱՍՏՈՒԱԾ – (Սադայէլին): Մեր Կերբերոսն խո՞մ չի ծերացել, մեռելների վրայ հաչո՞ւմ է:
ԼԵՆԻՆ – Չէ համարեա, ակռայ չունի բերանում:
ԱՍՏՈՒԱԾ – Վերցրէք այս շունը Կերբերոսի տեղակալ, թող միասին հաչեն:
ՀԵՐԹԱՊԱՀ – Լսում եմ, Տէ՛ր: (Տանում է շանը):
ԱՍՏՈՒԱԾ – Հը՜, Լենին, ի՞նչ պատահեց քեզ, ինչու՞ յանկարծ տխրեցիր: Չլինի՞ այս շունը քո նախկին ծանօթներից էր…
ԼԵՆԻՆ – Ո՛չ, Տէր Ամենակալ, այս շունն իմ նախկին ծանօթներից չէր: Իմ վիշտն ուրիշ է: Ա՜խ…
ԱՍՏՈՒԱԾ – Ի՞նչ պատահեց քեզ յանկարծ: Ի՞նչ ես մտածում:
ԼԵՆԻՆ – Իմ «աշակերտ» Ստալինն այս շնից էլ հաւատարիմ էր ցոյց տալիս ինձ, բայց այնուամենայնիւ թոյլ տուեց, որ ես այսպէս մենակ մեռնեմ…
ԱՍՏՈՒԱԾ – (Բարձր ծիծաղ): Դու կարծում էիր մարդը շան պէս հաւատարի՞մ է: Մարդն ե՛ս եմ ստեղծել՝ ե՛ս գիտեմ, թէ ի՜նչ եսական տիպ է:
ՍԱԴԱՅԷԼ – (Թեւի ժամացոյցին նայելով): Օ՜, ուշացայ, մեղաւորների տանջանքը փոխելու ժամանակն է: (Լենինին): Հիմա ի՞նչ ես ասում: Տանջանքի գործը ստանձնում ես:
ԼԵՆԻՆ – (Կոտրուած): Ուզեմ-չուզեմ պիտի վերցնեմ, խոմ այսպէս պարապ-սարապ ձեռք ձեռքի վրայ չե՞մ նստելու:
ՍԱԴԱՅԷԼ – Դէ գնանք քեզ գործին ծանօթացնեմ: (Բոլորը գնում են):
ՏԵՍԻԼ Զ.
Համլէտ, Քրիստոս
ՀԱՄԼԷՏ – Քրիստոս ջա՛ն, մի ջահելու թիւն չանե՞նք:
ՔՐԻՍՏՈՍ – Այսինքն ի՞նչ:
ՀԱՄԼԷՏ – Մի շիշ գինի, մի փոքր խորոված, մի գեղեցիկ հրեշտակ, դրախտի խո՜ր մի ծմակում, ստուերախիտ ծառերի տակ… Մնացեալն էլ դու՛ ասա:
ՔՐԻՍՏՈՍ – Համլէ՛տ:
ՀԱՄԼԷՏ – Համլէտը լսում է:
ՔՐԻՍՏՈՍ – Չնայած մենք հին ընկերներ ենք, բայց մի օր դու քո կեանքը չպատմեցիր ինձ: Դու երկրում ի՞նչ մարդ ես եղել:
ՀԱՄԼԷՏ – Աշի՜, ի՞նչ հետաքրքիր է: Ես երբեք իրական մարդ չեմ եղել: Շեքսպիրն է ինձ ստեղծել, եւ ես բեմից բոլորովին ոտքս գետին չեմ դրել: Ի ծնէ դերասան էի, դերասան էլ մեռայ:
ՔՐԻՍՏՈՍ – Իսկապէ՞ս: Խե՜ղճ մարդ:
ՀԱՄԼԷՏ – Խե՞ղճ: Երբե՛ք: Ժողովուրդն ինձ աւելի է պաշտել, քան քեզ: Ամէն ներկայացման մի իշաբեռ ծաղիկ էին նետում բեմ ոտներիս տակ եւ թատրոնից վերջ կառքիս լծուած էին տուն տանում: Մինչ դեռ մարդիկ քեզ ապտակեցին, երկու աւազակների արանքում խաչեցին ու թաղեցին: Հազիւ յարութիւն առար՝ փախար…
ՔՐԻՍՏՈՍ – Դերասանի փառքը մահուանից յետոյ մոռացւում է, իսկ աստուածների փառքը յաւիտենական է:
ՀԱՄԼԷՏ – Դերասանն ու աստուած միեւնոյն բաներն են: Երկուսն էլ հիմնուած ստի վրայ: Դերասանն իր ներկայացման երեք ժամումն է խաբում՝ երեք ժամ էլ փառաւորւում, Աստուած յաւիտեանս է խաբում՝ յաւիտեանս փառաւորւում:
ՔՐԻՍՏՈՍ – Համլէ՛տ:
ՀԱՄԼԷՏ – Լսում եմ:
ՔՐԻՍՏՈՍ – Համլէտ, ես մի չափազանց կեղծ վիճակ եմ ապրում: Ամենայն հաւանականութեամբ, իրեն աստուած անուանող հայրս, այդ անատամ սրիկան, խաբել է խեղճ մօրս, գայթակղեցրել, դարձնելով նրան դաւաճան ամուսին, իսկ ինձ ապօրինի զաւակ:
ՀԱՄԼԷՏ – Ամբողջ կեանքումս ես այդ ողբերգութիւնը ապրել եմ, Քրիստոս: Իմ մայրն էլ հօրեղբօրս հետ էր այդպէս: Ես ինձ ուտում էի, հոգեպէս տառապում էի: Դարձայ խելագարի պէս: Ողջ օրը ձեռքս սրիս վրայ դրած, բեմի վար ման էի գալիս ու «լինե՞լ, թէ՞ չլինել» էի ասում: Վերջը չդիմանալով դուրս քաշեցի սուրս, եւ եղաւ այն ինչ լինելու էր: Արիւն:
ՔՐԻՍՏՈՍ – (Սպառնական): Բայց Համլէտ, ես որ սուր դուրս քաշեցի, դերասանի նման չեմ քաշի: Ես սուրը աստծոյ պէս դուրս կը քաշեմ ու երկինքն ու երկիր իրար կը խառնեմ:
ՏԵՍԻԼ Է.
Քրիստոս, Մարիամ, յետոյ՝ Յովսէփ
ՔՐԻՍՏՈՍ – Մա՛յր, երբ ես Աստծուն այնպէ՛ս նեղեցի, որ այլեւս ազատուել չկարողացաւ, խոստովանեց, որ ես ապօրինի զաւակ չեմ, որ նա քեզ տեսել է առաջուց, սիրել, բոլոր բնական, ընդունուած ձեւերով գրկել քեզ նախապէս, յղացրել, յետոյ հետքը ծածկելու համար Գաբրիէլին ուղարկել աւետիք տալու: Ճի՞շդ է, ասա՛:
ՄԱՐԻԱՄ – Ո՛չ:
ՔՐԻՍՏՈՍ – Ասա՛ ճշմարտութիւնը, մա՛յր:
ՄԱՐԻԱՄ – Ճշմարտութիւնը կը կործանի քեզ, որդի՛: Ճշմարտութիւնը ծովային քամու նման ցրիւ կը տայ աստուածային ներկայ փառքդ, դարձնելով քեզ մի խեղճ ու կրակ, թշուառ, ողորմելի հիւսնի որդի…
ՔՐԻՍՏՈՍ – (Խորը՜ շունչ քաշելով): Հասկացայ, ամէ՜ն ինչ հասկացայ… Եւ դու կամեցել ես սուտ ու պատիր, կեղծ ու նանիր փառքո՞վ զարդարել քո որ դուն, մա՜յր… Այսպէ՞ս ես սիրել քո միածին որ դուն: Դու քո խեղճ ու կրակ հիւսնի որ դուն դրել ես աստուածային կեղծ պատուանդանին: Դարեր շարունակ խաբուած ժողովուրդը գալիս է՝ ինձ ապաւինում, եւ յաւիտենական կեանքի յոյսով գերեզման մըտ-նում: Դու տեսնում ես այդ բոլորը, ու քո սիրտը չի՞ պայթում կատարածդ կեղծիքից, մա՛յր:
Մի՛ մոռանայ, մա՛յր, որ Քրիստոս նշանակում է ճշմարտութիւն: Իսկ դու Աստծոյ կողմից խաբուա՛ծ կին, կամեցար ճշմարիտ որդուդ ստութեամբ փառաւորել… Վերադարձրո՛ւ իմ ճշմարիտ հօրը, վերադարձրո՛ւ իմ խեղճ ու կրակ հիւսնին, որ ես ներկայ ողջ աստուածային փառքս դէն գցեմ ու խուրջինը, մէջը սղոց, ուրագ ու ռանդա գցած՝ հետեւեմ իրեն, ապրելու մեր ճակատի քրտինքով: Վերադարձրո՛ւ ինձ կեանք տուող մարդուն:
(Կիսաբաց դռնից Յովսէփը, գլուխը ներս խոթելով)՝
ՅՈՎՍԷՓ – Կարելի՞ է մտնել…
ՔՐԻՍՏՈՍ – (Մի մեծ գանձ գտնողի պէս): Ոչ միայն կարելի է, այլեւ հարկաւոր՝ որ մտնես: Որոնում էի քեզ երկա՜ր դարեր, իմ ճշմարի՛տ հայր, ու այժմ գտայ: (Փաթաթւում է Յովսէփի վզով ու երկար չի պոկւում: Մարիամը նայում ու յուզմունքից հեկեկում է: Լուռ տեսարան):
ՅՈՎՍԷՓ – Աչքերիս չեմ հաւատում: Չէ՞ որ դու Աստծոյ որդի էիր… (Հարցական Մարիամին նայելով):
ՔՐԻՍՏՈՍ – Հա՛յր իմ, խաբուելուդ համար ես չեմ մեղաւորը, այլ նա, ով պարտաւոր էր քեզ օրինաւոր ամուսին լինել եւ ինձ օրինական մայր:
ՄԱՐԻԱՄ – Քրիստո՜ս, բաւական է, խղճա՜ ինձ…
ՔՐԻՍՏՈՍ – (Մի ձեռքով էլ մօրը գրկելով): Իմ երկրորդ ու այս անգամ հարազատ մա՛յրս, ներում եմ քեզ բոլորը՝ որովհետեւ Քրիստոսը նաեւ սէր է ու ներողամտութիւն: Նա, ով ներեց իրեն խաչ հանող մոլեգնած ամբոխի ոճիրը, կը ների նաեւ իր խեղճուկրակ, պարզ, միամիտ, հեզ ու անոյշ մօրը, իր քաղցր մօրը: (Անվերջ համբոյր): Մա՛յր, յիշու՞մ ես, երբ իմ խաչելութեան առաջ դառն հեկեկում է իր, ես ցոյց տուեցի Յովհաննէսին եւ ասացի՝ մա՛յր ահա քո որդին: Իսկ հիմա, որ յարութիւն առայ, տալիս եմ քեզ այս մարդուն, եւ ասում՝ մա՛յր, ահա քո օրինաւոր ամուսինը:
(Զանգահարում է, ներս են գալիս Գաբրիէլն ու Սադայէլը: Գաբրիէլին) Հրեշտակապե՛տ, դժոխքից կը վերցնես մի հինգ հազարի չափ սատանայ, կ’երթաս դրախտը, էդ խրտուիլակ հրեշտակներին խնկի ծառերից ցած կը բերես ու ծառերը արմատից կը կտրես: Դրախտը կ’աւլես, կը մաքրես բոլոր «սուրբ» ու «սրբազան» զիբիլից, մարդկային պայմաններ կը ստեղծես մի զոյգ ճշմարիտ ամուսինների համար:
ԳԱԲՐԻԷԼ – Ես այնքա՜ն զբաղուած եմ տէր իմ… Բոլշեւիկեան կառավարութիւնը ժողովրդին այս տարի հաց չի տուել ու ողջ երկրով մէկ՝ մեռած երկինք են գալիս: Դրանց դիմաւորութեան գործն եմ կազմակերպում:
ՔՐԻՍՏՈՍ – Լա՛ւ, դու կաց, Սադայէլը թող դրախտը կարգի բերի: Սադայէ՛լ, գնա՛ ասածս կատարիր: (Սադայէլը գլուխ տալով հեռանում է: Գաբրիէլին, հանդիսաւոր, հրամայական)՝ Իսկ դու, Գաբրիէլ Հրեշտակապետ, չես գնայ Ռուսաստանից եկած սովամահներին դիմաւորելու: Կը վերցնես քո վերջին դատաստանի փողը՝ կը փչես այնպէս, որ անմիջապէս աշխարհի բոլոր մեռածներն ու կենդանիներն այստեղ հաւաքուեն:
ԳԱԲՐԻԷԼ – (Խիստ վախեցած): Ին՜չ է, մեծ ոճի՞ր…
ՔՐԻՍՏՈՍ – Իր նմանը չունեցած ոճիր: Մեր տիեզերքը ստեղծող Արարիչը, միայն սուրբ, միայն հզօր ու միայն արդար Աստծուն բռնել եմ մի անմեղ կնոջ բռնաբարելիս:
ԳԱԲՐԻԷԼ – Ի՜նչ ես խօսում, տէր: Այդ որտե՞ղ, ե՞րբ է պատահել:
ՔՐԻՍՏՈՍ – Հրէական փոքրիկ Նազարէթ քաղաքում, սրանից 1950 տարի առաջ: Գնա՛ շուտ, էլ չսպասես:
ԳԱԲՐԻԷԼ – (Շուար ու մոլոր): Լաւ, բայց այդ փողի տեղն էլ չգիտեմ: Գտնեմ էլ՝ պիտի կարողանա՞մ փչել: Բոլորովին չեմ փորձել…
ՔՐԻՍՏՈՍ – Զարմա՛նք բան… աստուածային բաները բոլո՞րն էլ այսպէս սուտ են: Ա՜յ Գաբրի էլ Հրեշտակապետ, դու պահւում ես յատուկ վերջին դատաստանի փող փչելու համար, եթէ այդ էլ չգիտես, էլ ի՞նչ գիտես: (Խիստ): Ոչինչ չեմ հասկանում: Գնա՛, ինչ կ’ուզես փչիր՝ այնպէս որ վաղը էս ժամանակ աշխարհի բոլոր արարածներն այստեղ լինեն:
ԳԱԲՐԻԷԼ – (Գնալով, դռան մէջ): Ես ի՞նչ փչեմ…
ՍԱԴԱՅԷԼ – (Մտնելով): Ձեր հրամանն կատարուած է, տէ՛ր:
ՔՐԻՍՏՈՍ – (Իր ծնողներին) Դէ, սիրելի ծնողներ, յոգնած կը լինէք այս 1950 տարուայ օյինբազութիւններից: Գնացէք տեղաւորուեցէ՛ք, ձեր հալալ աշխատանքով ապրեցէ՛ք, որ ձեր բնակած վայրն անուանուի դրախտ:
ՄԱՐԻԱՄ, ՅՈՎՍԷՓ – (Միասին): Իսկ դո՞ւ…
ՔՐԻՍՏՈՍ – Ես խճճուած եմ իմ խղճի ճիրաններում: Ես սկսեցի մի գործ միայն, որն պէտք է վերջացնել: Չէ՞ որ Քրիստոս նշանակում է նաեւ փրկիչ: Հետեւելով իմ կոչմանը՝ մարդկութիւնը պէ՞տք է փրկեմ, թէ ոչ… Սադայե՛լ, բանտարկե՛լ բոլոր աստուածներին:
ՎԱ ՐԱ ԳՈՅՐ
ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ
Տեսարանը ներկայացնում է երկնային բանտ, որը պահպանում են սատանաներն խիտ շարքերով: Բանտում կծկուած՝ աշխարհի բոլոր աստուածներն ու աստուածացուները դողում են իրենց սպառնացող դատաստանից:
ՏԵՍԻԼ Ա.
Աստուած, Ալլահ, Ապիս, Արամազդ, աստուածացուներից՝ Լենին, յետոյ Ստալին
ԱՍՏՈՒԱԾ – Ընկերնե՛ր, ահա ձեզ մի աստուածային Բրուտոս: Որդին բանտարկել տայ իր հօրը…
ԼԵՆԻՆ – Մեղադրական ակտ ներկայացուա՞ծ է Ձեզ, ինչո՞ւմ էք մեղադրւում:
ԱՍՏՈՒԱԾ – Այո՛… բռնաբարութեան մէջ:
ԼԵՆԻՆ – (Յիշել ուզելով): Բռնաբարութի՞ւն: Այդ մեր 63րդ յօդուածն է կարծեմ: 63րդ յօդուածի ո՞ր մասով:
ԱՍՏՈՒԱԾ – Չիմացայ, աչքերս մթնել էր:
ԼԵՆԻՆ – Ուզում եմ ասել բռնաբարութիւնը ո՞ր իմաստով էր վերցուած, սեռական հաճոյք՝ սեռական հաճոյքի՞ համար, թէ սեռական հաճոյք երեխայ ունենալու համար:
ԱՍՏՈՒԱԾ – Ինչ է, դա գաղտնի՞ք է: Ո՞վ չի իմանում, որ այդ՝ երեխայի համար արեցի: Շա՞տ համաձայն էի այդ մեղսոտ ակտին: Դրա համար հէնց կոյսից կամեցայ յղացնել՝ չեղաւ:
ԼԵՆԻՆ – Ա՜յ մարդ… ըը ՜ը՜՜, այ Աստուա՛ծ, ի՞նչ երեխայական խելք ես ունեցել, կոյսին յղացնել կը լինի՞:
ԱՍՏՈՒԱԾ – Լինել-չլինելը մէկ կողմ՝ ամբողջ 2000 տարի մարդկութեանը հաւատացրի՞, դու է՛դ մտիկ տուր: Կամ՝ ա՜յ դու, Վլադի միր Իլյիչ Լենին, դու, որ այսպէս մեծ-մեծ խօսում ես՝ քո կառուցած սոցիալիզմն աւելի՞ խելքի մօտիկ բան է, քան կոյսի յղանալը: Աստուածութեան գաղտնիքը նրանում է, որ անհնարինը քարոզեն, որպէսզի իրենց թագաւորութիւնը անվախճան լինի: Ենթադրենք քո սոցիալիզմը կառուցեցիր՝ վերջացրիր: Կը դառնաս հասարակ մարդ, էլ ո՞վ քո վրայ կը թքի:
ԼԵՆԻՆ – Այդ մէկը ճիշդ է, տէր Ամենակալ: Իսկ դատական պրոցէսը ե՞րբ է սկսում:
ԱՍՏՈՒԱԾ – Չգիտեմ:
ԼԵՆԻՆ – (Այս ու այն կողմ նայելով): Բայց ես մի լուր էի ուզում ուղարկել մեր Ստալինին, որ շուտ Ռուսաստանի դռները փակի՝ գայ, մեր դրութիւնը վտանգաւոր է: (Պատուհանից դուրս): Է՜յ, ինձ նայիր, ընկեր սատանայ: Չե՞ս կարող մի լուր տալ երկիր՝ մեր Ստալինը գայ:
ՍԱՏԱՆԱՅ – (Դրսից): Ես Ստալինի հասցէն չգիտեմ:
ԼԵՆԻՆ – Վա՜յ ջանիկս, դրանից էլ հեշտ հասցէ՞: Կ’իջնես Եւրոպա, կը մտնես Ռուսաստան, եւ կը հարցնես Ստալինին: «Ստալին» բառը լսելիս ժողովուրդն առաջին առթիւ ծափ կը տայ ու ովացիա կը սարքի, բայց յետոյ կը տանի տեղը ցոյց կը տայ: Ներս մտնելիս եթէ պրոպուսկ կը պահանջեն, ասա՝ ես սատանայ եմ եւ քեզ ներս կը թողնեն: Ասա՝ քո ուսուցիչը քեզ կանչում է: Դէ թռի՛ր, ջանիկս…
(Գալով իր նախկին տեղը՝ Աստծուն): Դեռ ջահէլ է, որ մեծանայ, ի՜նչ աստուած կարող է լինել: Նա թող քո տեղը լինէր, թող թոյլ տար իր որդին իրեն այսպէս ձերբակալէր: Ձեռա՛ց՝ գնդակահարութիւն: Իր մօտիկ ընկերներ՝ Ռիկովին, Բուխարինին, Զինովիեւին, Կամենեւին ո՞նց գնդակահարեց: Ստալինն ուժեղ աստուած կը լինի, ոչ թէ մէկ, այլ հազար կոյս մէկ անգամից կը բռնաբարի ու անպատիժ կը մնայ: Եթէ քեզ նման աստծու որ դու պէտք ունենայ՝ մեր ո՞ր կոյսն է, որ պիտի մերժի նրա համար մի որդի ծնել:
(Այս միջոցին բառաչում է Ապիս ցուլը):
ԲՈԼՈՐ ԱՍՏՈՒԱԾՆԵՐԸ – Վա՜խ, սոված է խեղճը:
ԼԵՆԻՆ – (Պատուհանից): Տղերք ջան, դրախտի պատի տակից մի փունջ խոտ քաղէք՝ բերէք, Եգիպտոսի աստուածը սոված է: (Նայելով ցուլին, կամաց): Ի՜նչ պարարտ եզ է, «մսամթերման համար»: (Բարձր): Ընկե՛ր ցուլ, ի ՞նչ մեղադրանքով էք ձերբակալուած:
ԱՊԻՍ – Ոչ մի մեղադրանք: Տունդրայում արածում էի, եկան բռնեցին:
ԼԵՆԻՆ – Երինջ-մերինջ բռնաբարելու փորձ խոմ չե՞ս արել:
ԱՊԻՍ – Ես կռտուած եմ:
ԼԵՆԻՆ – Բժշկից համապատասխան վկայական ունե՞ս:
ԱՊԻՍ – Ի՞նչ վկայական, թող նայեն:
ԼԵՆԻՆ – Չեղաւ: Նայելն արժէք չունի, բժիշկը պիտի վկայի այդ: Բժշկից եթէ վկայական ունենաս՝ մէկի տեղ երկու անդամ ունենաս եւ օրական տաս երինջ բռնաբարես՝ ազատ ես: Իսկ ինչու՞ եգիպտացիք մի մարդու կերպարանքով աստուած չստեղծեցին իրենց համար՝ քեզ նեղութիւն տուեցին:
ԱՊԻՍ – Որովհետեւ սպիտակամորթ մարդ չկար իրենց մէջ, սեւ աստուած էլ չի լինում: Ինձ որպէս սպիտակ կենդանի ընտրեցին:
ԼԵՆԻՆ – Հասկանալի լեզուով պաշտո՞ւմ էին:
ԱՊԻՍ – Ո՛չ: Չորս հազար տարի պաշտուեցի՝ ոչ մի բառ չհասկացայ:
ԱՍՏՈՒԱԾ – (Որ հետաքրքրութեամբ լսում էր): Ուրեմն դու ոչ ոքի արքայութիւն չե՞ս տարել:
ԱՊԻՍ – Ես արքայութեան ճանապարհը չեմ իմանում:
ԱՍՏՈՒԱԾ – Ա՜յ քեզ անմեղ աստուա՜ծ…
(Ալլահին): Բարեւ Ձեզ: Չես խօսում: Ազատ ժամանակ ներս հակառակորդներ ենք եղել, բայց բռնուելուց յետոյ չարժէ մեր քէնը շարունակել: Համաձա՞յն ես:
ԱԼԼԱՀ – Ես ոխերիմ աստուած չեմ: (Կամաց): Ձեր դրախտից մի քանի հատ հուրի-փէրիներ չե՞ս կարող բերել ինձ, սովոր մարդ եմ, չեմ դիմանում…
ԱՍՏՈՒԱԾ – Մեզ մօտ հրեշտակները միայն թեւեր ունեն…
ԱԼԼԱՀ – Ուրեմն վերջին դատաստանի ժամանակ յառնելիս՝ ձեր մեռելները մարմնի վարի մասերը թողնում են գերեզմանո՞ւմ:
ԱՍՏՈՒԱԾ – Այո՛:
ԱԼԼԱՀ – Այն ժամանակ լաւ չէ՞ր լինի, որ վարի մասերը յառնուէին՝ վերինը մնար:
ԱՍՏՈՒԱԾ – Գի՞ժ ես: Մեղսոտ մասը երկինք գար, ի՞նչ անէր: Մէկ այդ էր պակաս:
ԱԼԼԱՀ – Թէկուզ հէնց պատժուելու համար: Հապա ի՞նչ: Վարի մասը մեղք գործի, վերի անմե՞ղ մասը պատժուի: Մեզ մօտ մահմեդականները, որ իմանան դրախտի հուրի-փէրիները կիսուած են, մի՛ մարդ չի մեռնի:
ԱՍՏՈՒԱԾ – (Արամազդին): Ձեր դէմքն ինձ ծանօթ է, բայց չեմ յիշում որ տեղ եմ տեսել:
ԱՐԱՄԱԶԴ – Ես հայոց աստուածն եմ եւ ապրում եմ Մասիսի կատարին: Չեմ կարծում տեսած լինէք:
ԱՍՏՈՒԱԾ – Բռնաբարութեան մէ՞ջ էք մեղադրւում: Այդ կողմից ես վերին աստճանի բարոյական աստուած եմ: Ուրիշ կնոջ երես նայած չունեմ: Ես իմ սեփական կինը, ընտանիքը, երեխաներն ունեմ, որոնք այս րոպէիս էլ ապրում են այնտեղ:
(Այդ միջոցին ներս է գալիս Ստալինն ու փաթաթւում է Լենինին):
ՍՏԱԼԻՆ – Թանկագի՜ն ուսուցիչ:
ԼԵՆԻՆ – Գերազանցի՜կ աշակերտ: Ի՛նչ շուտ եկար:
ՍՏԱԼԻՆ – Ես գործս վերջացրել՝ պիտի գայի արդէն: Ռուսաստանում մարդ չթողի:
ԼԵՆԻՆ – (Ուրախ): Գիտե՜մ: Ո՞ւմ աշակերտն ես, որ թողնես: (Լուրջ, մի կողմ տանելով): Ես այս տեղ ընդյատակեայ աշխատանք էի տանում: Հիմա ձերբակալուած եմ ու մեղադրական ակտը դեռ չեմ ստացել, չգիտեմ ինչի մէջ եմ մեղադրւում: Քեզ կանչեցի խորհրդակցելու, չե՞նք կարող էստեղ էլ մի «հոկտեմբերեան յեղափոխութիւն» առաջացնել:
ՍՏԱԼԻՆ – Կը մտածեմ այդ մասին: Ես քեզ հետ եմ այսուհետ, եւ ոչ մի մահ այլեւս մեզ չի բաժանի:
ԼԵՆԻՆ – Ի միջի այլոց, Ստալի՛ն, իմ զմռսուած մարմինը դեռեւս մնու՞մ է Մաւզոլէյում:
ՍՏԱԼԻՆ – Չէ համարեա, ցեցերը կերել են:
ԱՍՏՈՒԱԾ – (Մօտենալով Լենինին): Սա՞ է քո աշակերտը: Չես էլ ծանօթացնում:
ԼԵՆԻՆ – Ստալին ջա՛ն, ծանօթացիր մեր Աստծուն: Մենք կարծում էինք Աստուած չկայ, մինչդեռ կար:
ԱՍՏՈՒԱԾ – (Ստալինին): Ռուսաստանի կէսը, որ Լենինը թողել էր քեզ ոչնչացնելու, վերջացրի՞ր:
ՍՏԱԼԻՆ – Մինչեւ վերջին մարդը, տէր իմ:
ԱՍՏՈՒԱԾ – (Ներողամիտ ժպիտով): Բայց սպանութեան համար ես մարդկանց պատժում եմ հա՜, իմացիր…
ՍՏԱԼԻՆ – Բայց մենք սպանեցինք ողջ Ռուսաստանը ոչ մեր անձնական շահի համար, այլ իրենց երջանկութեան համար, սոցիալիզմի համար: Նրանք մեռան երախտագիտութեամբ՝ «կեցցէ Ստալինը» շրթունքներին:
ԱՍՏՈՒԱԾ – (Լենինին եւ Ստալինին): Ապրէ՛ք, որդիներ, ձեր արած բարիքը երբեք չի մոռացուի: (Ստալինին): Ես եթէ քեզ նման մի աշակերտ ունենայի՜: Իմ որդին դաւաճանեց ինձ:
ՍՏԱԼԻՆ – Այնտեղ, երկրում ես չէի ճանաչում Ձեզ, եթէ ճանաչէի ես ինքս կը գայի առանց Ձեր կանչելուն: Միեւնոյն է, իմ կոչումս «աշակերտութիւնն» է՝ Լենինին չէի լինի, Ձեզ կը լինէի աշակերտ:
ԱՍՏՈՒԱԾ – Լենինը վատ մարդ չէ: Եթէ Աստուած կամենայ այս դատից արդարացուած դուրս գանք՝ մենք միասին գործ կ’անենք:
ՍՏԱԼԻՆ – Իսկ կաշառելով չի՞ կարելի ազատուել:
ԱՍՏՈՒԱԾ – Ոչ:
ՍՏԱԼԻՆ – Մեզ մօտ միա՛յն կաշառքով էին ազատւում…
(Յանկարծ բանտի դուռը բացւում է, երեւում է Բեհեղզեբուղը երկնային
միլիցիոներներով շրջապատուած):
ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ – Երկնքի եւ երկրի արարիչ աստուածներ, շարքի կանգնէք՝ դատարան գնալու:
(Աստուածները զոյգ-զոյգ կանգնում են: Ապիսը բոլորից առաջ):
ԱՍՏՈՒԱԾ – (Բեհեղզեբուղին): Տկար եմ, թոյլ տուր այս եզին նստեմ:
ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ – Ամաչիր, նա էլ քեզ չափ աստուած է, եթէ ոչ աւելի: Նրան պաշտել է Եգիպտոսը, որ Իսրայէլից աւելի մեծ, աւելի ուժեղ ազգ է եղել:
ԱՍՏՈՒԱԾ – Իմ ստեղծած եզն է, որ մի փոքր հեծնեմ՝ ի՞նչ կը լինի:
ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ – Լռի՛ր: Բաւական է ինչքան քո ստեղծածներին հեծար…
ԱՊԻՍ – (Բեհեղզեբուղին երախտապարտ հայեացքով)՝ Շնորհակալ եմ:
ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ – Դէ՛, վերջացրէք: Ասուածները բոլո՞րն են այստեղ: Ո՞ւր են յունական աստուածները: Զե՛ւս, հաշուի՛ր աստուածներդ ու առաջ ընկիր: Ապոլլոնն այս
տե՞ղ է: Հապա հաշուի՛ր՝ այս քո ծովի աստուածը, սա ցամաքի, սա գրի, սա բանաստեղծութեան, սա արուեստի, սա քաջութեան, սա սիրոյ, սա ատելութեան, սա պատերազմի, սա անմեղութեան, սա առաքինութեան, սա պտղատւութեան, սա երաշտի… Է՜ս ինչ է, ա՜յ աստուածների հայր Զեւս, այսքան աստուա՞ծ կը լինի, որ հաւաքել ես գլխիդ: Փոքրիկ Յունաստանում այսքան մարդ կա՞ր՝ ինչքան աստուած: (Արամազդին) Արամա՛զդ, քո աստուածնե՞րն էլ այսքան են…
ԱՐԱՄԱԶԴ – Ո՛չ, ես ծովի եւ քամու աստուած չունեմ: Դաշնակիցները Հայաստանին ծով տուի՞ն, որ նրա համար էլ աստուած ծնուի:
ԲԵՀԵՂԶԵԲՈՒՂ – Դէ՛, զինուորական կարգով կանգնել, քայլերով առա՜ջ՝ մա՛րշ՝ մէկ-երկու, մէկ-երկու, աջ-ձախ…
ՎԱՐԱԳՈՅՐ
ՊԱՏԿԵՐ
Վերջին դատաստան: Դատական դահլիճում հաւաքուած է ողջ մարդկութիւնը: Աստուածները դատապարտեալի աթոռին կուչ եկած: Բեմի վրայ բազմած է դատական կազմը: Քրիստոսը մէջտեղը, երկու ատենակալները՝ Բեհեղզեբուղը եւ Սադայէլը աջ ու ձախ: Արձանագրում է Մեսրոպ Մաշտոցը: Նիստից առաջ կարդացւում են Ռաֆայէլի ու Գրիգոր Նարեկացու նամակները:
«Չկարողանալով նիստին անձամբ ներկայ լինել,– գրում էի տալացի մեծ նկարիչ Ռաֆայէլը,– յայտնում եմ, որ իմ Մադոննան նկարելիս բոլորովին նկատի չեմ ունեցել Մարիամ Աստուածածնին: Ես նկարել եմ մեր տան դիմացի կօշկակար Պուչչինոյի կնոջը, որի հետ ծածուկ ապրեցի 12 տարի: Ինկվիզիցիայից վախենալով «Մադոննա» անուանեցի»:
Գրիգոր Նարեկացին գրում է. «Ես անյոյս սիրահարուած էի Նարեկի վանքի կովկիթ Գուլոյին: Գուլօն մերժեց իմ սէրը: Ես ուխտեցի վանք մտնել եւ դժբախտ սէրս աղօթքներիս մէջ ողբալ: Այնպէս որ Աստծուն վերագրուող բոլոր օրհներգերս Գուլոյին են պատկանում»:
Այնուհետեւ դատական նիստը յայտարարւում է բացուած եւ նախագահ Քրիստոսն սկսում է կարդալ իր մեղադրական ճառը:
«Մարդկութի՛ւն,
«Վերջին դատաստանն» աստուածները խնամքով պահում էին մարդկութեանը պատժելու համար: Նախախնամութեան կամքով այսօր շուռ եկաւ, ու մարկութիւնը հաւաքուել է այստեղ՝ դատելու իր աստուածներին: (Նայելով Աստծուն): Ոտքի՛ կանգնիր: (Աստուած կանգնում է): Ո՞վ է այս Աստուած: Սա ինքն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածն է՝ Արարիչն ամենայն արարոց: Այս անստեղծ ու յաւիտենական Աստուածն, այս մեծ, պատկառելի տիեզերական գոյութիւնը, երբ ստեղծեց առաջին մարդն ու առաջին կինը՝ մարդ ու կին դեռ իրար երես չտեսած, դեռ առաջին սէրը չվայելած, մի
ինչ-որ խնձորի համար պատմութիւն ստեղծեց ու դրախտից դուրս վռնդեց, նման այն վատ սկեսրայրների, որոնք իրենց տղան պսակելուն պէս հայրենական տանից հեռացնում են երկուսին էլ:
«Շատ լաւ արեց ի հարկէ: Մարդու համար դրախտն այնտեղ է, ուր կարող է իր ճակատի քրտինքով հաց վաստակել եւ ապրել խաղաղ ընտանեկան կեանքով: Ի՞նչ արժէ Աստծոյ պտղատու ծառերով դրախտն, ուր մարդ անգործ, կիսավայրենի կապիկների նման ծառից ծառ թռչկոտի ու անաշխատ ապրի:
«Լաւ՛, ուրեմն, Աստուած բարկացաւ, Ադամ-Եւային դրախտից դուրս արեց, եւ տրամաբանօրէն պիտի ենթադրենք, որ իր դրախտի դուռը պիտի կողպի, մտնի ներս՝ չուզենալով նրանց երեսը տեսնել:
«Բայց այդպէս չեղաւ, դժբախտաբար:
«Երբ Ադամ-Եւան դրսում իրենց համար նիւթական պայմաններ ստեղծեցին, իրենց ծնած երկու որդիներով քաղցրանուշ ընտանեկան կեանքով սկսեցին ապրել, ամենաբարի Աստուածը դուրս եկաւ դրախտից եւ ծակաչք մարդու պէս Կայէնից եւ Աբէլից զոհ պահանջեց:
«Աբէլը ամօթից մի ոչխար գցեց այս շատակերի բերանը, բայց Կայէնի զոհը չընդունե՜ց մեր պարոնը, ասում է մաքրուած չէ՜ քո ցորենը:
«Եւ ի՞նչ: Երկու եղբայրներին թշնամացրեց եւ առաջին մարդու առաջին որդուն մարդասպան դարձրեց»:
ԱՍՏՈՒԱԾ – Երկու խօսք կարելի՞ է…
ՔՐԻՍՏՈՍ – Լռի՛ր, ոճրագործ: Հա, չմոռանամ ասել, որ այս այն նոյն Աստուածն է, որ իր «տասնաբանեայ պատուիրանի» մէջ ասում է՝ «մի՛ սպանաներ»:
«Այնուհետեւ այս Աստուած գալիս է Աբրահամի մօտ, սուտ խոստումներով համոզում է Աբրահամին, որ իր միակ, մեծ դժուարութիւններով ունեցած որդին, Իսահակը զոհի իրեն: Ոչխարակերութիւնից մենք անցնում ենք մարդակերութեան շրջանը, այդ նկատի ունեցէք: Իսկ ի՞նչ էր նախոստանում Աբրահամին՝ քո ազգն ասում է, երկնից աստղերի ու ծովի աւազի չափ պիտի բազմացնեմ եւ մեծ ազգ շինեմ: Ու մեծ ազգ շինեց նրանով, որ այսօր գերմանացիք ութ միլիոն «Աբրահամի որդի» ջարդեցին, իսկ մնացեալ ազգն էլ աշխարհի երեսին ցիր ու ցան, գող շան նման հալածւում է: (Աստծուն): Ա՞յս է քո խոստումն, աւազա՛կ: Դու ոչ թէ Աստուած, այլ մի աղուէս էիր, որ ուզում է իր խաբէութեամբ Աբրահամի կտուցից նրա որդին վայր գցէ իր եւ լափէ իր:
«Այնուհետեւ մենք այս Աստծուն տեսնում ենք Սինայի անապատում, ուր անխնայ կոտորում էիր ստեղծած փղշտացոց, խեւացոց, հեփեսացոց եւ այլն:
«Սրա վրայ եթէ աւելացնեմ նաեւ այն, որ նա կոյսը յղի ացրեց եւ իրեն համար որդի ծնեց (ո՜հ, ամօթիցս գետին եմ մտնում)՝ պատկերը կատարեալ կը լինի:
« Մի խօսքով իր գրած «տասնաբանեայ պատուիրանը» մէկիկ-մէկիկ բոլորն էլ խախտեց՝ «սպանանեց», «շնացաւ», «սուտ խօսեց» եւայլն: Միայն «պատուի՛ր քո հայրն ու մայր» պատուիրանը չխախտեց, այն էլ նրա համար, որ հայր ու մայր չի ունեցել»:
(Ալլահին): «Ոտքի՛ կանգնիր: (Կանգնում է): Մարդկութի՛ւն, նայեցէք այս Աստծուն: Սա մահմեդականների աստուածն է՝ Ալլահը: Բազմակնութեան հիմնադիր: Սրա երկրային տեղակալ Սուլթան Համիդը միայն 600 կին է ունեցել: Ձեզ եմ թողնում երեւակայել, թէ ինքը քանիսն ունի այժմ: Աստուածաշնչի դրախտում հրեշտակները վիզիտնի են՝ մինչեւ կուրծք, իսկ Ղուրանի դրախտում հուրի-փէրիներ են ամբողջ մարմնով՝ կաբինետնի եւ ծառայում են դրախտ բարձրացած «անմեղ» տղամարդկանց կրքերին: Ինչպէս տեսնում էք, ծայրէ ծայր կին: Այս կրօնը հետեւողին ոչ թէ հաւատք է հարկաւոր, այլ մի պողպատեայ առնանդամ, այսքան կանանց պատասխան տալու համար…
«Յունական բոլոր աստուածնե՛ր, ոտքի՛: (Կանգնում են): Մարդկութի՛ւն, մի սրանց նայիր: Կարծում եմ, որ փոքրիկ Յունաստանում այնքան մարդ չի եղել՝ որքան աստուած ու աստուածուհի: Եւ սա՛, մարդկութիւն, Սոկրատէսի, Պղատոնի ու Արիստոտէլի հայրենիքն է: Յունաստանը այն երկիրն է, որ տուել է աշխարհի ամենածանր ու ամենաթեթեւ մարդիկ: Թեթեւները բարձրացել են Օլիմպոս եւ Յունաստանի միւս լեռները, ինչպէս այս աստուածների եւ գեներալ Մարկոսի բանակները: Յունաստանի դժբախտութեան պատճառն իր լեռներն են: Եթէ նա լինէր տափարակ երկիր, այսօր Յունաստանում ոչ Զեւսի բանդա գոյութիւն կ’ունենար, ոչ՝ Մարկոսի:
«Աստուածների պատմութիւնը ցոյց է տալիս, որ սրանք ճանճերի են նման: Ինչպէս ճանճերը մի կաթիլ մեղրի վրայ են հաւաքւում, այնպէս էլ աստուածները՝ բարձր սարերի կատարների: Ես հաւատացած եմ, որ Մասիսը չլինէր՝ հայերը հեթանոս աստուածներ չէին ունենայ: (Բարձր): Արամազդն այստե՞ղ է: (Բարձրանում է Արամազդն իր ընտանի քով): Ինչ որ ասացի Զեւսի մասին, նոյնը պիտի ասեմ Արամազդի մասին: Սա Զեւսի հայկական թարգմանութիւնն է՝ նոյնութեամբ:
«Սրանով կարծում եմ վերջացրի սա աստուածների անվերջ շարանը եւ այլեւս աստուած չմնաց: (Այս միջոցին լսւում է բառաչ): Ա՜, մեծ եզն ախոռում ենք մոռացել: (Ընդհանուր ծիծաղ մարդկութեան շարքերում): Եզներն իրենք աստուած չունեն, բայց մարդկանց աստուած են մատակարարում՝ դուք սրան նայեցէք: Ինձ զբաղեցնում է այն միտքը, թէ այս խեղճ եզն ի՞նչ է խոստացել եգիպտացոց, որ կարողացել է պաշտել տալ իրեն: Որքան ինձ յայտնի է Ապիսը երկնքում վարչութիւն չի ունեցել, հետեւաբար՝ ոչ արքայութիւն, ոչ դժոխք: Նա կանայք էլ չունի, որ մահմեդական աստծու նման իր հաւատացեալներին խոստանայ: Նրա ունեցածները կովեր են, որոնք մարդկութեան կարիքերին չեն կարող ծառայել: Ճիշդ է, նա ունի պարարտ մարմին եւ համեղմիս, բայց երբ եգիպտացին ձեռք զարկի այդ աստուածային բարիքից օգտուելու, այն ժամանակ աստուած չի ունենայ:
«Մարդկութիւ՛ն, սրանով ես վերջացրի երկնային աստուածների մասին: Այն աստուածների, որոնք երկինքն ապականեցին իրենց արքայութիւններով ու դժոխքներով:
«Հիմա պատիւ ունեմ ներկայացնելու ձեզ այն երկու աստուածացուներին կամ ուրիշ խօսքով այն չաստուածներին, որոնք երկրում նստած կապկեցին երկնային ասուածներին իրենց բոլոր ձեւերով, կամենալով մեր մաքուր մարդկային երկիրը նոյնպէս ապականել իրենց արքայութիւններով: (Խիստ): Լենին եւ Ստալին, կանգնեցէ՛ք… Սրանք
Ռուսաստանը վերածեցին կարծեցեալ դրախտի, եւ Աստուածաշնչի Աստծու նման ոչ թէ դրախտի մի ծառն արգելեցին, այլ՝ աշխարհի բոլոր վայելքների ծառերից ուտելը, բացի կոմունիզմի ծառից: Այդ ծառի պտուղն էլ լեղի էր ու հնար չէր ճաշակել եւ իրենք, այս մարդիկ էլ չճաշակեցին:
«Սրանքկոմունիզմի ճանապարհով կամեցան Ռուսաստանը դրախտի վերածել, առանց հասկանալու, որ բոլոր ճանապարհներից միայն կոմունիզմն է, որ չի տանում դէպի դրախտ:
«Ռուսաստանը տափարակ լինելով, այս աստուածները ապրեցին Կրեմլում, որն աւելի անմատչելի էր ժողովրդին, քան յունական Պառնասն ու հայկական Մասիսը: Մովսէսը Սինա անապատում գէթ մի անգամ տեսաւ իր Աստծոյ կրունկը, բայց այս թշուառականների մարմնի ոչ մի մաս ոչ մի մարդ չտեսաւ: Աստուած մի Գաբրիէլ Հրեշտակապետ ունէր՝ մարդկանց հոգիները առնելու համար, սրանք՝ անթիւ հոգէառներ, յանձինս չեկիստների: Երկնային աստուածները միայն մսեղէն զոհ էին պահանջում, բայց սրանք՝ մսահարկ առանձին՝ ամէն կովի համար 45 կիլօ, ցորենն առանձին, այնուհետեւ իւղ, ձու, կաթ, կաշի, բուրդ, խոտ, յարդ, եկամտային հարկ, ինքնահարկ, գլխահարկ, անզաւակութեան հարկ, պետական փոխառութեան, ջրի, զիբիլի, լոյսի հարկ, պետական ապահովագրութիւն՝ անասունի, անձի, տան եւ այլն, եւ այլն, եւ այլն:
«Սոցիալ-սրիկաներ, դուք ընդամէնը երկու ստամոքսով ինչպէ՞ս էիք մարսում այսքան բազմաթիւ զոհեր:
«Դուք ասում էիք՝ մենք նոր տիպի սոցիալիստական մարդ ենք կառուցել…
«Ես չեմ հասկանում ինչու՞ բոլոր տեսակի աստուածներն իրենց ասպարէզը սկսում են ստեղծագործութիւնից: Ինչու՞ նախապէս ստեղծուածները չեն օգտագործւում:
«Ես վերջացնում եմ սրանով իմ մեղադրական ճառը:
«Մարդկութիւն, ահա՛ ձեր բոլոր աստուածներն իրենց իսկական կերպարանքով ներկայացան ձեզ այսօր: Վճիռը թողնում եմ ձեզ: Ասացէք ի՞նչ պատիժ սահմանենք այս անմահ չարագործներին:
ՄԱՐԴԿՈՒԹԻՒՆ – (Միաձայն): Մա՜հ բոլոր աստուածնե րին…
ՔՐԻՍՏՈՍ – (Դառնալով քարտուղարին): Արձանագրիր դատավճիռը, մահ բոլոր աստուածներին: (Մարդկութեանը) Բայց… բայց… բայց… վերացնելով այս աստուածներին դուք լիապէս չէք ազատագրուի սրանց լծից: Աստուածներն ունեն իրենց որդին, իրենց ժառանգը, որն իրենց մահուանից յետոյ կարող է շարունակել իրենց կիսատ թողած գործը: Եւ այդ ժառանգը՝ ես եմ… (Իրարանցում մարդկութեան մէջ): Ես առաջին անգամ ծնուեցի, որպէս թէ փրկելու ձեզ ձեր մեղքերից, բայց ընդհակառակը, ձեզ համար նոր մեղքեր աւելացրի:
«Ես այսօր նորից եմ ծնւում՝ ազատելու ձեզ ոչ թէ ձեր մեղքերից, այլ ձեր աստուածներից, որոնք միակ մեղքի աղբիւրն են, եւ երկրորդ անգամ պիտի խաչուեմ իմ 1950 տարուայ մեղքերս քաւելու համար: Խաչուել, թաղուել, բայց երեք օրից բնաւ յարութիւն չառնել:
«Մարդկութիւ՛ն, փակէ՛ք երկնքի դռները եւ երկի՛ր իջէք ապրելու մարդկայնօրէն: Չեմ ասում «որպէս եղբայրներ»: Եղբայրները հօր ժառանգութիւնը բաժանելիս աւելի են թշնամի, քան մարդը՝ մարդու: Ծնուեցէք մարդ, ապրեցէ՛ք մարդ ու մեռէք մարդ: (Դառնալով դատաւորներին): Ես վերջացրի: Ես ձերն եմ հիմա: Կապեցէք ձեռներս յետեւս եւ տարէք հրապարակում խաչելու: Միայն աջ ու ձախ կողմերս այս անգամ մի՛ խաչէք, խնդրում եմ, այն երկու աւազակներին: Նրանք անմեղներ են, ընդամէնը մէկ ու կէս մարդ սպանած: Դուք խաչէք ա՛յս երկու աւազակներին (Լենինին եւ Ստալինին ցոյց տալով), որոնք ամայացրին ողջ Ռուսաստանը:
«Ու երբ խաչափայտի վրայ կը լինենք, ոչ մի աւազակի, ինչ էլ ասելու լինի, չեմ ներելու…»
ՎԱՐԱԳՈՅՐ
Ծանօթութիւն.– Վերջին դատաստանից յետոյ, ինչպէս լսեցի, մահուան դատապարտուած աստուածները վճռաբեկ բողոք են ներկայացրել Տիեզերական Ոգուն, պատճառաբանելով, որ ոչ թէ աստուածներն են ստեղծել մարդկանց, այլ մարդիկ են ստեղծել աստուածներին, հետեւաբար, պատասխանատու են իրենց գործած բոլոր մեղքերի համար:
Տիեզերական Ոգին, կարդալով դիմումը, մակագրել է. «Մենք այդպէս մանր-մունր բաներով զբաղուելու ժամանակ չունենք: Երկիրը տիեզերական մասշտաբով այնքան աննշան մոլորակ է, որի անունն աստղերիին վենտարային ցուցակի մէջ անգամ չի էլ նշանակուած: Տեղական հարց է, ձեր մէջ կարգաւորեցէք»:
29 օգոստոսի, 1949 թ.