Գէորգ Կաաս

ես գրում եմ, որ կանգնեցնեմ այս աշխարհը
կեանքը խցկած երկու տողի մէջ…

***

բանաստեղծութիւնները
մեր շնչառութեան մէջ մխրճուող վիրուսներ են…

***

էյ դու՝
սիրիր ինձ,
ինչպէս
բարձր ժայռերի եզրերին քամիներից թեքուած
միայնակ ծառերն են սիրում անհեթեթ անդունդը…
որովհետեւ այո՛ կարծես
ամէն ինչ էդքան էլ կարեւոր չէ…
երեւի մէկ-մէկ ժպիտը հիասթափութեան…

***

– Էնքան կը սիրեմ ձեր բարձր առաստաղներ
– որովհետեւ ազատութիւն կը սիրես…
զրոյցի վերջում՝ ասաց ծեր պոռնիկը ու հեռացաւ սրճարանից,
որտեղ ամէն օր մեռնում էի…

***

Սպաննելով միտքը յետոյ սպաննում են մարդուն 
Իսկ ես ինձ զգում եմ գնացք ահռելի թափով
որին կանգնեցնել հնարաւոր չէ
իսկ դո՞ւ։

***
պէտք է մահանալ եւ ծնուել ամէն օր նորից…
նոր օրը կոխրճելով դէմքս անցաւ գնաց
իսկ որտե՞ղ է ուրախութիւնը։

***

մենք
կեանք ենք վերցրել
ու մնացել ենք տակը…

***

առաւօտեան նորից բացելով աչքերս ես հասկացայ, որ
ձեզ հնարաւոր է տեսնել
սակայն ներսում դուք դատարկ էք…

***

մարդիկ լռութիւն
լռութիւն են ուզում գտնել եւ դադարներ
վերեւների թափառող ամպերի մէջ
եւ խաղաղութիւն ներքին տարածութիւններում…
միշտ…

***
մարդիկ լռութիւն
լռութիւն են ուզում գտնել եւ դադարներ
վերեւների թափառող ամպերի մէջ
եւ խաղաղութիւն ներքին տարածութիւններում…
միշտ…

***
դու պէտք է յաղթես այս կեանքին
իմ փոքրիկ մարկինալ, ինչպէս թիթեռնիկները հուժկու քամիներին…
ժամանակակից մարդը մոլորուած է, եւ մենք նրա հետ
ջահել ու գեղեցիկ, ջահել ու գեղեցիկ
պատառոտող արագ վազքով, անյայտութեան մէջ եսիմ ուր…

***
բարեւ
հիւանդ եմ քեզնով
անյոյս…

***
մտնելով այս աշխարհ նա
զգում էր
այդ հայեացքը իր պարանոցին
սակայն նա չշրջուեց ետ…

***
հիմա
ես դադարում եմ ինչ-որ բան հասկանալ
սակայն գիտեմ
եթէ դու չլինէիր ես քեզ կը յօրինէի…

***

արի փախնենք
էս յիմար երեկոյթից
դէպի թղթէ վարդագոյն քաղաքներ հեքիաթային չտեսնուած
որտեղ վարդաթոյր ամպերի մէջ դելֆիններն են լողում
երգելով ամենասիրուն երգերը ովկիանոսների

արի փախնենք
կեանքի էս յիմար փարթիից
ու ես քեզ
կը պարգեւեմ
նոր կեանք…

***

Ո՞ւմ ենք մենք
այդքան
սպասում…

***
իմ քաղաքը զիլ տեղ է
եթէ դու խուլ եւ համր ես…
էստեղ ապրելով հասկացել եմ մի բան, որ
իմ կեանքն հոսում է ինչ-որ խողովակներով
սատկած, նեխող թռչունների հետ
անձրեւների հեղեղներից, ջրի հոսանքներով
փողոցային կոյուղիներ շպրտուած…

***

որքան արագ է հանգչում մարդը
սխալ մարդկանց միջավայրում…

մենք մէկս միւսի համար ոչինչ ենք
ու էդպէս աւելի հեշտ է
որովհետեւ մենք վախենում ենք ապրել
չհաւատալով ոչ մի բանի ու լինել ուրախ…

***

այս կեանքում ես գիտեմ ինչ եմ ուզում
ես պատրաստ եմ դա ուղիղ ասել
որ յետոյ փախնեմ հեռու, հեռու
ինքս ինձնից.

հիմա ես կը տնեսնեմ այն, ինչ նախկինում ասել եմ, գրողը տանի
ես կը տեսնեմ ինչպէս եմ ժպտում, լաց լինում
եւ փորձում զգալ շնչառութեան տարածութիւնը իմ ամբողջ էութեամբ…
ես հասկանում եմ, որ պէտք է բաց թողնել այս կեանքի վարդագոյն
ակնթարթները
ես միայնակ եմ, ես թռչուն եմ
անձեռնմխելի – ազատագրուած
կեանքի գրկախառնութեան մէջ…

Սիկարէթ սուրճ
շունչ արտաշունչ
հուհ հահ
լեզուիս զգում եմ արեան համը
հուհ հահ եւ կեանքը
գրկում է ինձ…

***

այս աշխարհը ասում է քեզ
երբ մեծանաս սիրտդ մեռնելու է, մեռնելու է դանդաղ
բայց դու չհաւատաս…

եւ ինչ արժէ այս կեանքի փոքրիկ կտորը
լոյսի կարճատեւ առկայծում
իսկ յետոյ մոխիր ու փոշի…

***

ես քեզ համար
կը կանգնեցնեմ
այս մոլորակը…

շատ անգամներ
սիրել ինչ-որ մէկին
նշանակում է բաց թողնել…

մենք բոլորս փնտռում ենք
ինչ-որ իսկական բան
ու ազատ կեանք այս բանտում…

***

միակ բանը
որը մենք
ճիշտ ենք անում
դա ապրելն է…

ԾԷ. Տարի, 2018 թիւ 3

Your email address will not be published. Required fields are marked *

նախորդ
Káukasos