- Ծնած է Պէյրութ 1951-ին։
- 1975-ին ստացած է Պէյրութի Académie Libanaise des BeauxArts-ի վկայականը` ներքին ճարտարապետութեան բաժինէն։
- Ռուբէնը շարունակած է իր արուեստի ուսումը Փարիզ եւ 1977-ին ստացած է նկարչութիւն-որմնանկարչութիւն մասնագիտութեան վկայականը Ecole Nationale Supérieure des Arts Décoratifs-էն։
- 2001-ին Ռուբէնը ստացած է նաեւ արուեստաբանութեան վկայական Փարիզի Ecole Pratique des Hautes Etudes համալսարանէն:
- Պաշտպանած է իր թեզը «Գոյնի եւ տարածութեան ներկայացումը հայկական մանրանկարչութեան մէջ» թեմայով։
- 1977-ին արժանացած է Henri Lehmann նկարչական մրցանակին Institut de France-էն:
- Ան հեղինակ է բազմաթիւ երփնապակիներու եւ խճանկարներու մեծածաւալ աշխատանքներու, անհատներու ինչպէս նաեւ կրօնական կառոյցի համար Ֆրանսայի, Պարսից Ծոցի երկիրներու, Սինկափուրի եւ Պրունէյի մէջ։
- Ռուբէնի իւղանկարները, ջրանկարները եւ գծանկարները ցուցադրուած են խմբային ցուցահանդէսներու եւ շարք մը անհատական ցուցահանդէսներու մէջ, ինչպէս` Formas Internacionales (Մատրիտ, 1981), Galerie Colette Blétel (Փարիզ, 1985 թ.) Artelier Gallery (Լոնտոն, 1988), Studio Sienko (Լոնտոն, 1995), Galerie Médiane (Փարիզ, 2000 թ.), Galleria Minerva (Պերուճիա, 2002), եւ Ca’ Zen ( Մեսթրէ, Վենետիկ, 2011 թ.):
- Ռուբէն կ’ապրի եւ կը ստեղծագործէ Փարիզի մէջ: