Դերենիկ Դեմիրճեան

ՅՈՎՆԱՆ ՄԵԾԱՏՈՒՆ
ԹԱՏՐԵՐԳՈՒԹԻՒՆ ՉՈՐՍ ԱՐԱՐՈՎ

Գործող անձինք

ՅՈՎՆԱՆմեծահարուստ հայ
ՆԱԶԷՅովնանի կինը
ՄԱՐԷՅովնանի մայրը
ԽՈՐԷՆՅովնանի որդին
ՆՈՒՆՈՒՖԱՐՅովնանի հարսը
ՀԵՐԻՔՅովնանի աղջիկը
ՀԱՅԿՅովնանի թոռը
ՍԱՀԱԿՆունուֆարի հայրը
ՀԱՍԱՆ ՊԷՅթուրք բարձրաստիճան զինուորական
ԹԱԼԱԼմունետիկ
ՎԱԼԻ ՓԱՇԱթուրք բարձրաստիճան պաշտօնեայ
ՖԱՅԻԿ – թուրք զինուորական պաշտօնեայ
ԱԲՐՕԽորէնի հարսանիքի հիւրերից, ընչազուրկ հայ
ԶԱՐԴԱՐԽորէնի եւ Նունուֆարի հարսանիքի քաւորը
ԵՂՕԽորէնի հարսանիքի հիւրերից
ՋՆԴՕԽորէնի հարսանիքի հիւրերից
ՉԱՒՈՒՇՀասան պէյի ծառան
Ա. ԶԱՊԹԻԷՀթուրք ոստիկան
Բ. ԶԱՊԹԻԷՀթուրք ոստիկան
ՀԻՒՐԵՐ
ԾԱՌԱՅ ԵՐԷՑ
ՀԻՒԱՆԴ ԿԻՆ
ՊԱՇՏՕՆԵԱՅ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Ա. արար

     Յովնան Մե­ծա­տու­նի սե­նե­ա­կը` փոք­րա­սի­ա­կան ճա­շա­կով զար­դա­րուած: Դի­մա­ցի եւ ձախ պա­տե­րի տակ սա­քու­ներ են` մին­տար­նե­րով եւ մու­թա­քա­նե­րով: Պա­տե­րին ու յա­տա­կին գոր­գեր ու կար­պետ­ներ են, դի­մա­ցի եւ ձախ պա­տե­րին` մի-մի եր­կա­թա­վան­դակ պա­տու­հան` գոյնզ­գոյն ա­պա­կի­նե­րով: Դի­մա­ցի եւ ձախ պա­տե­րի ան­կիւ­նում մի դուռ է, ո­րը գլխա­ւոր մուտքն է: Ձախ պա­տի մէջ ե­ւս մի դուռ կայ, որ կա­նանց բա­ժինն է: Սաքու­նե­րը քա­ռա­կու­սի սիւ­ներ ու­նեն, ո­րոնց գլուխ­նե­րի խո­յակ­նե­րը միանում են ի­րար` զա­նա­զան ծա­կոտ­կեն քան­դակ­նե­րով ո­ճա­ւո­րո­ւած: Ե­րե­կոյ է: Պա­տե­րին ճրագ­ներ են վա­ռած: Հար­սա­նի­քի հիւ­րե­րը ներս են մտ­նում: Նունուֆարին եւ Խո­րէ­նին` իբ­րեւ պսա­կո­ւած զոյ­գի` շր­ջա­պա­տել են քա­ւո­րը` Զար­դարը, ջա­հել տղա­ներ: Հե­տե­ւից գա­լիս են Սա­հա­կը, Ջն­դօն, Ե­ղօն եւ այլ հիւ­րեր:

­ՀԻՒ­ՐԵՐ (Բա­ցա­գան­չում են)
Հայ-հա՜յ, շնոր­հաւո՜ր, շնոր­հա­ւո՜ր, շա՜տ-շատ ապ­րեն, ոտ­քե­րը բա­րի՜:

     Բո­լո­րը մտ­նում են ներս եւ բո­լոր­ւում շուր­ջա­նա­կի. դի­մա­ցը կանգնում է պսա­կո­ւող զոյ­գը, ո­րոնց դի­մաց Յովնանն է, Նա­զէն եւ Սա­հա­կը: Ձախ դռ­նից, ձեռ­քը բռ­նած, դուրս են բե­րում պա­ռաւ Մա­րէ­ին, որ կոյր է եւ կորա­քա­մակ: Ե­րբ ա­մէն­քը բո­լոր­ւում են հար­սի շուր­ջը, նո­ւա­գը դա­դա­րում է:

ՅՈՎ­ՆԱՆ (Մա­րէ­ին)
Մա­րէ՛: (Մա­րէն չի լսում): Մա­րէ՛:
­ՄԱ­ՐԷ (Խուլ, պա­ռաւ ձայ­նով, կոյր աչ­քե­րը տա­րա­ծու­թե­ան մէջ)
Ո­՞վ է:
­ՀԻՒ­ՐԵՐ
Տղադ է, Յովնա­նը, Մա­րէ՛, քեզ բան է ա­սում:
ՅՈՎ­ՆԱՆ (Մա­րէ­ի ա­կանջն ի վար, բարձր)
Մա­րէ՛, օ­րհ­նէ թո­ռիդ ու հարսիդ ժա­մից ե­կան, պսա­կո­ւե­ցին:
ՀԻՒՐԵՐ
Օ­րհ­նէ՛, օ­րհ­նէ՛: (Պ­սա­կո­ւած զոյ­գին) Խո­րէ՛ն, Նու­նու­ֆա՛ր, ա­ռա՛ջ ե­կէք, չոքեցէ՛ք:

     Խո­րէնն ու Նու­նու­ֆա­րը չո­քում են Մա­րէ­ի դի­մաց եւ ձե­ռը համ­բու­րում:

­ՄԱ­ՐԷ (Գլ­խի ը­նկ­նե­լով)
Հա՛, հա՛… դո՜ւք էք: Ապ­րիք, բա­լա­նե՛րս, պսա­կով ծերա­նաք: Ծլիք, ծաղ­կիք, ջրի պէս յոր­դո­րիք: Յովնա՛ն, սե­ղանդ հայր Աբ­րահա­մու սե­ղան ը­լի: Աս­տո­ւած Մա­րէ­իդ հո­գին առ­ջեւդ առ­նէ:
­ՀԻՒ­ՐԵՐ
Ա­մէ՛ն, ա­մէ՛ն: Հո­գո՛վ կշ­տա­նաս, Մա­րէ՛, Աս­տո­ւած ա­նուշ մահ տայ քեզ:
­ՍԱ­ՀԱԿ (Ա­ռաջ գա­լով)
Յովնա՛ն, աղ­ջիկս չէ՛, թէ տղիդ եմ տա­լիս, տղա՛ս եմ ա­ղջ­կադ տա­լիս: Նրանց յոյսն ու սիւ­նը դու ես: Էլ ես        չկամ: (Համբու­րե­լով զոյ­գին) Շէն սր­տով մնաք, ցա­մաք աչ­քով, բա­լա­նե՛րս:
­ՀԻՒ­ՐԵՐ
Ա­մէ՛ն, ա­մէ՛ն: (Նու­նու­ֆա­րը մէկ-մէկ համ­բու­րում է Մա­րէ­ի, Յովնանի, Նա­զէ­ի եւ ա­պա ա­ւե­լի պա­տո­ւա­ւոր ու հա­սա­կա­ւոր հիւ­րե­րի ձեռ­քե­րը):
ՅՈՎ­ՆԱՆ
Դէ՛, փա՛ռք քեզ, Աս­տո­ւա՛ծ: (Մօ­տե­նում է Մա­րէ­ին եւ, բռ­նելով նրա թե­ւից, տա­նում նս­տեց­նում է սա­քո­ւին: Հիւ­րե­րը ժպտա­լից դի­տում են այս տե­սա­րա­նը): է­՜հ, հա­մե­ցէք, է­ֆէն­տի­նե՛ր, նս­տե­ցէք:

     Հիւ­րե­րը նս­տում են: Մէջ­տե­ղում նս­տած է Մա­րէն, աջ եւ ձախ կողքերին` Սա­հա­կը, Ջն­դօն, Զար­դա­րը, Ե­ղօն եւ այլ պա­տո­ւե­լի մեծեր: Ա­ւելի առ­ջե­ւում` ձա­խա­կող­մը, կա­նայք են, հա­սա­կա­ւոր­նե­րը` սա­քո­ւին, ջա­հել­նե­րը` յա­տա­կին, ծա­լա­պա­տիկ: Աջ կող­մում` դրան մօտ, ջա­հել տղա­ներ են եւ սպա­սա­ւոր­ներ: Ձախ ան­կիւ­նում կանգ­նած են հարսն ու փե­սան: Հար­սը` ձեռ­քե­րը բա­րեւ բռնած, ե­րե­սին թա­փան­ցիկ քօղ ու­նի: Փե­սան կանգ­նած է նրա աջ կող­քին` ան­շարժ եւ ջեր­մե­ռանդ:

ՅՈՎ­ՆԱՆ (Որ բա­րեւ բռ­նած` կանգ­նել էր Մա­րէ­ի առ­ջեւ, ծափ է խփում աջ ձե­ռով ձախ ա­փին, որ ծա­ռան ներս գայ):
Է՛յ, տղա՛յ:
ԾԱ­ՌԱՅ (Ձախ դռ­նից մտ­նում, բա­րեւ բռնած կանգ­նում է Յովնա­նի դի­մաց):
Է­ֆէն­տի՞ս…
ՅՈՎ­ՆԱՆ
Դուրսն ի­՞նչ բա­նի են:
­ԾԱ­ՌԱՅ
Հա­ցը գցե՞նք:
ՅՈՎ­ՆԱՆ
Կե­ցի՛ր: Տո­ւի՞ր աղ­քատ­նե­րի բա­ժի­նը:
­ԾԱ­ՌԱՅ (Զո­ւարթ ու ճար­տար)
Է­ֆէն­տի՛, գե­լը կե­րաւ, ծի­տը ժո­ղո­ւեց, մու­կը կրեց, ոտ­նե­րը մա­շեց:
­ՀԻՒ­ՐԵՐ (Ծի­ծա­ղում են)
Մեզ բան չեն թո­ղե՞լ:
ՅՈՎ­ՆԱՆ
Լա՛ւ: Ճամ­բորդ­նե­րի՞ն, հի­ւանդ­նե­րի՞ն…
­ԾԱ­ՌԱՅ
Աշ­խարհք լի­ա­ցաւ, է­ֆէն­տի՛:
ՅՈՎ­ՆԱՆ
Աբ­րօն ին­չո՞ւ չե­կաւ:
­ԾԱ­ՌԱՅ
Աբ­րօն էլ` միւս աղ­քատ­նե­րի հետ, ստա­ցաւ իր բա­ժի­նը:
ՅՈՎ­ՆԱՆ
Չէ՛, ու­րա­խու­թիւն է, միա­սին ա­նենք. ով որ դրա­նը կանգ­նել է, կանչիր ներս գան:

     Ծա­ռան գնում է:

Ե­ՐԷՑ
— Վարձքդ կա­տար, Յովնա՛ն:
­ՀԻՒ­ՐԵՐ
— Հայր Աբ­րա­հա­մու փայն ու­տես:

     Ներս են մտ­նում Աբ­րօն եւ այլ աղ­քատ­ներ: Հիւ­րե­րը ետ-ետ են քաշ­ւում ձախա­կող­մը եւ դրան մօտ տեղ են բաց ա­նում նրանց հա­մար:

ՅՈՎ­ՆԱՆ (Աղ­քատ­նե­րին)
Ա­նո՛ւշ ա­րէք, նս­տե­ցէ՛ք:­
ԱԲ­ՐՕ
Աս­տո­ւած քեզ մէ­կին հա­զար տայ, Յովնա՛ն պա­տո­ւե­լի, նե­ղու­թիւն մի՛ քա­շի, մենք…

     Նս­տում է դրան մօտ, միւս աղ­քատ­նե­րը հե­տե­ւում են նրան: Ծա­ռան ուրիշ ծա­ռա­նե­րի օգ­նու­թե­ամբ ներս է բե­րում կե­րա­կուր­ներ, միրգ, գի­նի, ծա­ղիկներ եւ դնում հիւ­րե­րի առ­ջեւ` փոք­րիկ խոն­չա­նե­րով:

ՅՈՎ­ՆԱՆ (Ծա­ռա­նե­րին ցոյց է տա­լիս աղ­քատ­նե­րի կող­մը)։
Այն կողմն էլ:

     Ծա­ռա­նե­րը սար­քում են նաեւ աղ­քատ­նե­րի սե­ղա­նը:

­ՀԻՒ­ՐԵՐ (Յովնա­նին)
Դէ՛ նս­տիր, Յովնա՛ն է­ֆէն­տի:
­ԶԱՐ­ԴԱՐ
Թո՜ւ… Յովնա­նի ձե­ւե­րը չվեր­ջա­ցա՜ն…
ՅՈՎ­ՆԱՆ (Մօ­տե­նա­լով Մա­րէ­ին` մի պահ լռում է եւ ար­ձա­նա­ցած նա­յում նրան. կար­ծես մտ­քում խօ­սում է մէ­կի հետ: Յե­տոյ բարձ­րաձայն` Մա­րէին)
Մա­րէ՜, յի­շենք հնե­րին, ան­ցե­ալ­նե­րի՜ս: (Մա­րէն ու­շադ­րու­թիւ­նը լա­րում է): Պա­պուկ­ներ, մա­մուկ­ներ, հին նախնիներ… ձեր շու­քե­րը հի­մի նս­տած են այս յար­կի տակ: Ա­ռա­քել պա­պուկ, Բաղ­դա­սար պա­պուկ… մա­մուկ Հեր­քօ…
­ՄԱ­ՐԷ (Մի տե­սակ միս­թիկ ո­գե­ւո­րու­թե­ամբ կցե­լով)
Ղուն­կի­ա­նոս ա­պու-պապ, Մեր­կէր ա­պու­պապ, Ղե­ւոնդ, Մագ­թա՜ղ…
ՅՈՎ­ՆԱՆ
Հին ա­պու­պա­պեր, ձեր շու­քը իմ օ­ճա­խի վրայ: (Նա­զէ­ին) Նա­զէ՛, ա­րի Մա­րէ­ի ա­ջն առ: (Հե­րի­քին) Հե­րի՛ք, Հայ­կին բեր:          (Հերի­քը հիւ­րե­րի միջից ա­ռաջ է բե­րում փոք­րիկ Հայ­կին): Հա՛յկ, տղա՛ս, ա­րի մա­մու­մա­միդ ձեռքը համ­բու­րիր: (Նա­զէն եւ Հայ­կը              համբու­րում են Մա­րէ­ի ձեռ­քը): Մա­րէ՛, ա­ջդ տուր: (Մա­րէն մեկ­նում է ա­ջը Յովնա­նին: Սա չո­քում է, համ­բու­րում, ա­պա վեր կե­նում): Նա­զէ՛, գնա գոր­ծիդ: Հա՛յկ, ա­րի Մա­րէ­ի գիր­կը:

     Մա­րէն նս­տում է, Յովնա­նը Հայ­կին տա­լիս է Մա­րէ­ի գիր­կը:
­
ԶԱՐ­ԴԱՐ (Որ հի­աց­քով դի­տում էր այս տե­սա­րա­նը):
Օ­րհ­նո­ւի՜ սո­վո­րութքդ, Յովնա՛ն, որ ա­մէն բա­նի բա­րակ­նե­րը գի­տես: Ե­րե­ւում է, թէ ծե­րին յար­գե­լը ի­նչ ա­նուշ խոր­հուրդ է:
ՅՈՎ­ՆԱՆ (Ցոյց տա­լով Մա­րէ­ին)
Նախ­նի­ներս սրա կոյր աչ­քե­րի միջից ի­նձ են մտիկ տա­լիս:
­ՀԻՒ­ՐԵՐ
Նախ­նի­նե՞րդ…
ՅՈՎ­ՆԱՆ
Սրա չորս բո­լո­րը նրանց շու­քերն են նս­տած, եւ գիշերնե­րը նրանց փսփ­սո­ցը լսում եմ: (Հիւ­րե­րը մի ա­կա­մայ ակ­նածանք են զգում): Է­՜հ, ա­ռաջ քան խն­ճոյք` յի­շենք Աս­տո­ւած:­
Ե­ՐԷՑ
Օ­րհ­նե­ալ է ա­նունն Ա­ստ­ծոյ: (Ցած­րա­ձայն կարճ ա­ղօթք է մրմն­ջում, ո­րից յե­տոյ վերց­նում է գի­նով լի գու­ռը): Է­՜հ, ար­դար Յովնա­նի աչ­քը ա­մէնքին տե­սաւ, Աս­տո­ւած հա­ճե­ցաւ: Կեն­դա­նու­թի՛ւն, հրա­մա՛ն է ձեզ, քէֆ ա­րէք:
­ՀԻՒ­ՐԵՐ (Գի­նի եւ օ­ղի լց­նե­լով գա­ւաթ­նե­րը` խմում են).
—Յովնա՛ն պա­տո­ւե­լի, տղադ ու հարսդ ապ­րեն:
ՅՈՎ­ՆԱՆ
Ա­նո՜ւշ:
­ՀԻՒ­ՐԵՐ
Ջանդ ա­նուշ:
­ԶԱՐ­ԴԱՐ (Մ­տած­կոտ)
Ա­սէք թէ բախ­տա­ւոր հար­սա­նիք լի­նէր, մենք էլ էս պա­տե­րազ­մի փոր­ձանք­նե­րից ա­զա­տո­ւէ­ինք:
ՅՈՎ­ՆԱՆ
Փոր­ձանքն էլ, փր­կու­թիւնն էլ Ա­ստ­ծու ձե­ռին է:
­ԶԱՐ­ԴԱՐ
Փոր­ձան­քը որ գայ, ու­րիշ բան կը խօ­սես:­
Ե­ՂՕ
Մա՛րդ Ա­ստ­ծոյ, թո­ղէք մեր քէֆն ա­նենք:
­ԶԱՐ­ԴԱՐ
Չէ՛, կե­ցի՛ր, ես Յովնա­նին պի­տի կա­պեմ: Թէ նա ժո­ղո­վա­րա­նի փիլի­սո­փան է, ես էլ դր­սի փի­լի­սո­փան եմ:
­ՍԱ­ՀԱԿ
Հայ-հո՜ւյ, խնա­մուս կա­պե՞ս: Դու որ ու­սումն­ա­րան է­իր գնում, խնամիս ու­սումնա­րա­նից գա­լիս էր:

     Հիւ­րե­րը ծի­ծա­ղում են:­

Ե­ՂՕ
Ջա­նը՛մ, Յովնանն էլ, դուք էլ ի­նչ կ՚ու­զէք, խօ­սէք: Շու­կան ու­րիշ բա­ներ են ա­սում:
­ՀԻՒ­ՐԵՐ (Ան­հան­գիստ)
Ի­՞նչ, նո­րէ՞ն լուր ու­նես:
Ե­ՂՕ
Ջարդ պի­տի լի­նի:
­ՀԻՒ­ՐԵՐ
Ջա՞րդ…

     Բո­լո­րը նա­յում են Յովնա­նին:

ՅՈՎ­ՆԱՆ
Ջա՞րդ… (Քմ­ծի­ծա­ղով) Խելքդ ո­՞ւր է: Պա­տե­րազ­մը սահմա­նի վրայ, մենք` ներ­սե­րը, քա­շո­ւած մէկ ան­կիւ­նը: Ջա՞րդ Սահմա­նի վրայ` գու­ցէ: Բայց մեր քա­ղա­քո՜ւմ… մտ­քէդ չանց­նիս:­
Ե­ՂՕ
Սահ­մա­նի վրայ ջար­դել են, էս­տեղ էլ կը ջար­դեն:
ՅՈՎ­ՆԱՆ
Ա­սածդ հաս­կա­նո՞ւմ ես: Կա­րե­լի՞ բան է` հան­գիստ ժո­ղո­վուր­դը ջար­դել: Ա­պս­տա՞մբ ե­նք, թէ՞ ա­ւա­զակ… Ջար­դը ու­րիշների հա­մար է:­
Ե­ՂՕ
Ան­մեղ ե­նք, բայց պի­տի ջար­դեն:
ՅՈՎ­ՆԱՆ (Սրտ­նեղ)
Է­՛հ, օ­րէնք չկա՞յ:­
Ե­ՂՕ
Չգի­տեմ, բայց պի­տի ջար­դեն:
ՅՈՎ­ՆԱՆ
Աս­տո­ւա՞ծ ո­ւր է:­
Ե­ՂՕ
Աս­տո­ւա՞ծ… Աս­տո­ւած ո­՞ւր էր հին ջար­դե­րի ժա­մա­նակ:
ՅՈՎ­ՆԱՆ (Մ­ռայ­լո­ւե­լով)
Հին ջար­դե՜­րը… (Կար­ծես ի­նքն ի­րեն) Հա՛, դաժան բա­ներ է­ին… (Մի փոքր նշա­նա­կա­լից) Հին ջար­դե­րը, սիրե­լի՛ք, դա­ժան բաներ է­ին, խօսք չկայ: Բայց ես ձեզ ու­րիշ բան ա­սե՞մ: Ա­հա ա­մէնքդ էլ գի­տէք` հա­մա­րե­ա կա­ռա­վա­րա­կան բարձր պաշ­տօ­նե­այ ե­մ…
­ՍԱ­ՀԱԿ (Լ­րաց­նե­լով)
Ազ­գա­պե՛տ…
ՅՈՎ­ՆԱՆ (Ընդ­հա­տե­լով)
Այդ ո­չինչ: Դեռ օ­րէնս­գէտ էլ եմ ե­ղած: Օ­րէն­քի գրքեր եմ շա­րադ­րել: Այդ էլ ո­չինչ: Շատ ազ­գե­րի օ­րի­նագրքեր եմ կարդա­ցել: Բայց կար­ծում էք` իմ յոյ­սը դա՞ է: Ոչ մի բան իմ սր­տին այն­քան նե­ցուկ չէ՝ ան­ձի օ­րէնք, պե­տու­թե­ան օ­րէնք, որ­քան մի բան, որ միշտ աշխար­հիս տա­կին նկա­տել եմ: Տե­սէք` ժո­ղովր­դին կո­տո­րում են, ո­չն­չացնում, նե­ղում: Բայց ժո­ղովր­դի            արմատին ձեռ չեն տա­լիս, չեն կա­րո­ղանում: Չի լի­նում: Չի ե­ղե՜լ: Ձեզ բան ա­սեմ. շատ եմ մէջս կշ­ռել ու տե­սել եմ, որ մէկ վերջ­նական ար­դա­րու­թիւն կայ Ա­ստ­ծոյ տու­րո­ւա­ռու­թե­ան մէջ:
Ե­ՐԷՑ (Ե­րե­սը խա­չակն­քե­լով)
Փա՜ռք իր զօ­րու­թե­ան:
ՀԻՒ­ՐԵՐ (Նոյն­պէս խա­չակն­քե­լով ե­րես­նե­րը)
Աս­տո­ւած մեծ է:
ՅՈՎ­ՆԱՆ
Այն­պէս որ, ճիշդ է` ա­պս­տամբ­նե­րին կը պատ­ժեն, մի քիչ էլ բնակչու­թե­ա­նը կը նե­ղեն: Բայց որ ժո­ղովր­դի՞ն ձեռ տան, երբե՛ք: Մեր մասին որ խօսք չկայ. մենք ան­վտանգ ե­նք: (­Զո­ւար­թա­նա­լով) Օ­ղի վերցրէք, է­ֆէնտի­նե՛ր, Աս­տո­ւած է օ­րհ­նել մեր ու­րախու­թիւ­նը: Հիւ­րե­րը զո­ւարթա­նում են: Յովնանը վերցնում է օ­ղին, միւս­նե­րը հե­տեւում են նրան:
­ԶԱՐ­ԴԱՐ
Կե­ցէ՛ք, կե­ցէ՛ք: Յովնա՛ն, մէկ էն ո­տա­նա­ւորդ ա­սա, էն որ ժողովարա­նը կար­դա­ցիր. ի­՞նչ էր ա­նու­նը` «Ա­րար­չա­կան արդա­րու­թի՞ւն»: Հը՞: Ա­սա՛, ո­՛տքդ պագ­նեմ:
­ՀԻՒ­ՐԵ­ՐԻՑ ՄԷ­ԿԸ
Ծօ՛, էս ի­նչ վէ­ճի ու կռո­ւի քա­ղաք է ե­ղել ձե­րը: Մա՛րդ Ա­ստծոյ, թո­ղէք մի քէֆ ա­նենք, է­՜…
­ՍԱ­ՀԱԿ
Մեր քա­ղա­քի բերքն ի­՞նչ է` կրօ­նի վէճ:
ՅՈՎ­ՆԱՆ (Ու­զում է օ­ղի վերց­նել: Հիւ­րե­րին)
Է՛, կեն­դա­նու­թի՛ւն, ո­՛ղջ լի­նէք:
ՆԱ­ԶԷ (Մօ­տե­նա­լով Յովնա­նին, կէս լուրջ, կէս կա­տակ)
Դու մի քիչ օ­ղուց հե­ռու. վերց­նող­նե­րից չես:
ՅՈՎ­ՆԱՆ (­Զո­ւարթ)
Կնի՜կ, ափ­սոս քեզ, որ այս ե­րե­կոյի ու­րա­խութե­ան խորհուր­դը չես հաս­կա­նում: Տղա՜յ եմ պսա­կում: Դեռ ինչե՜ր պի­տի ա­նենք այս գի­շեր: (Խ­մում է օ­ղին): Ա՛յ քեզ օ­ղուց հե­ռու:
­ՀԻՒ­ՐԵՐ (Ծի­ծա­ղում են):
Տե­սա՞ք:
­ՆԱ­ԶԷ (Հե­ռա­նա­լով, հիւ­րե­րին` կէս կա­տակ)
Խել­քը պի­տի կորցնի ու­րախութիւ­նից: Սրա ու­րա­խու­թիւ­նը մի քիչ փոր­ձան­քով է:
ՅՈՎ­ՆԱՆ
Քէ­ֆիդ նայիր. կե­ան­քը ու­րա­խու­թիւն է:
­ԶԱՐ­ԴԱՐ
Օ­հօ՜, էդ դո՞ւ ես ա­սում: Ժո­ղո­վա­րա­նը բա­րակ աս­տո­ւա­ծա­բանութիւն ես ա­նում, հա՜:
ՅՈՎ­ՆԱՆ
Գետ­նի վրա՞յ ես, դէ՛ քէֆ ա­րա, որ տա­կը չես:
­ՍԱ­ՀԱԿ
Կե­րա՞ր: Ծօ՛, քո վար­պե­տը խնա­մուս ա­շա­կերտն է:
ՅՈՎ­ՆԱՆ
Ձգէ՛, ձգէ՛: (Ա­շուղ­նե­րին) Դէ՛, ա­շուղ­նե՛ր, զար­կէք տես­նեմ:­ Ա­շուղները նո­ւա­գում են մի շուրջ­պար:
­ՍԱ­ՀԱԿ (Հիւ­րե­րին)
Դէ՛, ե­լէ՛ք:
­ՀԻՒ­ՐԵՐ (Վեր կե­նա­լով)
Օ­հօ՜, ծե­րե­րը ջա­հե­լա­ցել են: Շուրջ­պար են բռ­նում: Մի եր­կու շր­ջան պա­րե­լուց յե­տոյ հնե­րը նս­տում են, նորերն են ա­ռաջ գալիս:
­ՍԱ­ՀԱԿ
Կե­ցէ՛ք, կե­ցէ՛ք: Իմ աղ­ջիկն էս ան­գամ կար­գէ դուրս պի­տի խա­ղայ: (Մօ­տե­նա­լով Նու­նու­ֆա­րին) Դէ՛, աղ­ջի՛կս, քե՛զ տեսնեմ:

     Մէջ է քա­շում Նու­նու­ֆա­րին: Ա­շուղ­նե­րը նո­ւա­գում են կեն­տա­պար, եւ Նունու­ֆա­րը սկ­սում է պա­րել:

ՅՈՎ­ՆԱՆ (Որ ար­դէն մի քիչ գի­նով է, յան­կարծ վեր է թռ­չում զո­ւարթ):
Կեցէ՛ք, կե­ցէ՛ք:

     Ա­շուղ­նե­րը լռում են, հիւ­րե­րը սպա­սում են նրան:
­
ՍԱ­ՀԱԿ
Հը՜, նա­խան­ձե­ցի՞ր:
ՅՈՎ­ՆԱՆ
Կե­ցէ՛ք: (Սա­հա­կին) Դու ա­ղջ­կանդ ար­ժէ­քը այդ­պէ՞ս ի­մա­ցար: Ոսկի­նե­րի վրայ պի­տի խա­ղաց­նեմ:
­ՀԻՒ­ՐԵՐ
Ոս­կի­նե­րի վրա՞յ:
ՅՈՎ­ՆԱՆ
Իս­կա­կա՛ն ոս­կի­նե­րի վրայ: Աս­տո­ւած ի­նձ բախտ է տո­ւել, ես նրան ու­րա­խու­թիւն չեմ ցոյց տո­ւել: Հի­մի պէտք է ցոյց տամ: (Գ­նում է դէ­պի ձախ սե­նե­ա­կը եւ դուրս բե­րե­լով մի ա­րկ­ղիկ, հա­նե­լով մի­ջից մի փոք­րիկ պարկ` գա­լիս է մէջ­տեղ): Իմ հարսս    այն հարս­նե­րից չէ, որ ո­տը գետ­նին դիպ­չի: (Հանում է ոս­կի­նե­րը եւ բռով տա­լիս ծա­ռային): Ծօ՛, ա­՛ռ, շա՛ղ տուր: Փռի՛ր, փռի՛ր:
ԶԱՐ­ԴԱՐ
Ա­մէն բա­նի մէջ ու­րի՜շ համ կը գտ­նի:
ՅՈՎ­ՆԱՆ (Ծա­ռային)
Վախվ­խե­լով մի փռիր, շաղ տուր: Ու­րա­խու­թիւ­նից թանկ բան չէ՛: Հե՛րն եմ ա­նի­ծել: Ու­նեմ-չու­նեմ չկա՛յ: Փռի՛ր: Դա­ւիթ Մար­գարէ­ի պէս պի­տի խա­ղամ: (Ծա­ռան չո­քած փռում է ոս­կին: Ա­շուղ­նե­րին) Զարկե­ցե՛ք: (Ա­շուղ­նե­րը սկ­սում են նոր կեն­տա­պար: Նու­նու­ֆա­րին) Դէ՛, հարսնա­ցո՛ւ, քե՛զ տես­նեմ, ա­ռա՛ջ ա­րի:
­ՆԱ­ԶԷ
Կե­ցէ՛ք, ջա՛­նըմ, ի­՞նչ է ա­նում:
ՅՈՎ­ՆԱՆ (Հիւ­րե­րին)
Դէ ծա՛փ զար­կե­ցէք: (Հիւ­րե­րը գայ­թակ­ղո­ւած նայում են ոս­կի­նե­րին եւ յափշ­տա­կո­ւած ծափ տա­լիս: Յովնա­նը` մո­լեգ­նած, անհասկանա­լի յափշ­տա­կու­թե­ամբ, նոյն­պէս ծափ է տա­լիս: Նա­զէն սարսափած նա­յում է Յովնա­նին եւ ու­զում է մի բա­նով ար­գե­լել, բայց կաշկանդո­ւած է նո­ւա­գի եւ ծա­փե­րի ձայ­նե­րով): Ապ­րե՜ս, հարս­նա­ցու:
­ՀԻՒ­ՐԵՐ
Ջա՜ն:

     Յովնա­նը մէջ է ը­նկ­նում եւ ի­նքն էլ պա­րում Նու­նու­ֆա­րի դի­մաց: Նա մո­լեգ­նած է, ի­րեն կորց­րած: Ա­մէն­քը մի տե­սակ կա­տա­ղու­թեան մէջ են, բոլո­րի ծա­փե­րի, ձայ­նե­րի մէջ զգաց­ւում է ե­՛ւ գայ­թակ­ղու­թիւն, ե­՛ւ նա­խանձ, ե­՛ւ խե­լա­գար ու­րա­խու­թիւն:

­ՆԱ­ԶԷ (Սար­սա­փած` Յովնա­նին)
Կե­ցի՛ր, Մա՛րդ Ա­ստ­ծոյ, կե­ցի՛ր: Ձայ­նե­րը լռում են:
ՅՈՎ­ՆԱՆ
Ի­՞նչ կայ, ի­՞նչ ե­ղաւ:
­ՆԱ­ԶԷ
Կե­ցի՛ր, ա­րածդ քեզ չի վայե­լում: Հաս­կա­նո՞ւմ ես: Կե­ցի՛ր, մի փորձանք կը բե­րես:
ՅՈՎ­ՆԱՆ (Գի­նով, զո­ւար­թու­թե­ամբ)
Կնի՜կ, Աս­տո­ւա՛ծ հետս պա­րում է եւ հրա­մա­յում է` պա­րեմ. ի­՞նչ փոր­ձանք:
­ՆԱ­ԶԷ
Ա­սածդ ու­րա­խու­թիւն չէ, Ա­ստ­ծուց վա­խե­ցիր:
ՅՈՎ­ՆԱՆ
Ես ար­դար եմ եւ Աս­տո­ւած հետս է. աղ­քատ­նե­րին տո­ւի, հիւանդնե­րին ղր­կե­ցի. ի­՞նչ մեղք ու­նեմ, որ վա­խե­նամ Ա­ստ­ծուց: Քէ­ֆի՛դ նայիր: Ա­սա՞ծդ ի­նչ է: Աս­տո­ւած այն­պէս է օ­ճախս հաս­տա­տել, որ էլ բան չի դիպ­չի ի­նձ:
­ՆԱ­ԶԷ
Լռի՛ր, դու գի­նով ե­ս… (Ե­րե­սը խա­չակն­քե­լով` ան­ցնում է ձախակողմե­ան սե­նե­ա­կը): Աս­տո­ւա՛ծ, չհա­նես ա­հը սր­տիցս:
ՅՈՎ­ՆԱՆ
Յի­մար խօ­սե­ցիր եւ պա­րը աւ­րե­ցիր: (Ա­շուղ­նե­րին) Մեր գործին ան­ցնենք: Դէ զար­կէ՛ք:

     Ա­շուղ­նե­րը շա­րու­նա­կում են նո­ւա­գել:

ՅՈՎ­ՆԱՆ (Նու­նու­ֆա­րին)
Հա՛րս, ա­ռա՛ջ ա­րի:

     Հիւ­րե­րը բա­ցա­գան­չում են, եւ Յովնանն ու Նու­նու­ֆա­րը սկ­սում են պարել: Ներս է մտ­նում Հա­սան պէյը: Դռ­նե­րի մօտ հիւ­րե­րը յետ են քաշ­ւում, յարգան­քով բա­րե­ւում, կա­նայք խմբ­ւում են ձախ ան­կիւ­նում եւ ե­րես­նե­րը ծածկում: Տղա­մար­դիկ մի քիչ շփոթ­ւում են: Ոմանք ու­զում են Յովնա­նին ի­մաց տալ Հա­սան պէյի գա­լը, բայց նա ձեռ­քով հաս­կաց­նում է, որ թոյլ տան Յովնանին պա­րել: Նա ժպտում է այս տե­սա­րա­նի դի­մաց: Բայց յան­կարծ դիտելով Նունու­ֆա­րի գե­ղեց­կու­թիւ­նը` սկ­սում է շլա­նալ: Մինչ նա քա­րա­ցած նայում է Նունու­ֆա­րին, հիւ­րերն ան­հանգս­տա­նում են. նրանք մէ՛կ ու­զում են Յովն­ա­նին կանգ­նեց­նել, մէ՛կ էլ կար­կա­մում են:

­ՆԱ­ԶԷ (Ներս գա­լով ձախ սե­նե­ա­կից եւ յան­կարծ նկա­տե­լով Հա­սան պէյին` սար­սա­փած յար­ձակ­ւում է Յովնա­նի վրայ): Կե­ցի՛ր, ի­՞նչ ես ա­նում:
ՅՈՎ­ՆԱՆ (Յովնան կանգ­նում է):
Ի­՞նչ ե­ղաւ նո­րէն: Նու­նու­ֆա­րը, նկա­տե­լով Հա­սան պէյին, փախ­չում է ան­կիւ­նը:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ (Ժպ­տա­լով Յովնա­նին)
Ես եմ, Յովնա՛ն է­ֆէն­տի… Պա­րի՛ր, պա­րի՛ր:
ՅՈՎ­ՆԱՆ
Հա­մե­ցիր, Հա­սա՛ն պէյ, բա­րի ե­կար: (Հիւ­րե­րին, կա­նանց) Ոչ մէկդ մի՛ քա­շո­ւէք, դուրս ել­նե­լու հրա­ման չկայ: Հա­սան պէյը  տա­նու բա­րե­կամ է, իմ եղ­բայ­րը: Այ­սօր մի ու­րա­խու­թիւն է ի­նձ հա­մար, որ էդ կարգն ու սովորոյթը տեղ չու­նեն իմ տա­նը: (Կանայք դեռ խմ­բո­ւած ու պա­հո­ւած են անկիւ­նում): Ա­ռա՛ջ ե­կէք, Յովնան ու Հա­սան պէյ մի­եւ­նոյն բանն են այս գիշեր: Դէ՛: (­Կա­նայք սկզ­բում ան­հա­մար­ձակ, բայց յե­տոյ կա­մաց-կա­մաց ա­ռաջ են գա­լիս: Նու­նու­ֆա­րին) Ա­ռաջ կանգ­նիր:

     Նու­նու­ֆա­րը մի­ամի­տ եւ ան­դի­մա­դարձ կա­տա­րում է Յովնա­նի հրա­մանը: Հիւ­րե­րից ո­մանք` դժ­գոհ, ո­մանք` զար­մա­ցած, մի մասն էլ զո­ւար­ճա­ցած նայում են այս բո­լո­րին:

­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Նե­րիր, որ տա­րա­ժամ ներս մտայ… Ա­նակն­կալ է, գի­տեմ… Կ՚ուզէ­ի քեզ դուրս կան­չել, բայց…
ՅՈՎ­ՆԱՆ
Ա­ռաջ մէկ հա­մեցէք նս­տիր, Հա­սա՛ն պէյ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ (Նս­տած է, աչ­քը` Նու­նու­ֆա­րին):
Գոր­ծով ե­կայ, եւ քո ու քո հիւ­րե­րի նե­րո­ղամ­տու­թիւնն եմ խնդ­րում յա­տուկ:
ՅՈՎ­ՆԱՆ
Ի­՞նչ ես ա­սում, Հա­սա՛ն պէյ, չէ­ի ի­մա­նում, թէ քա­ղաք ես ե­կել, ե­թէ ոչ` ա­մե­նա­պա­տո­ւա­ւոր հիւրս է­իր այս գի­շեր:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Քո ազ­նո­ւու­թիւնն է այդ: (Մի կողմ քա­շե­լով Յովնա­նին եւ ցած ձայ­նով) Աս­տո­ւած չէր կա­մեցել, որ քեզ այս գի­շեր, քո պա­տո­ւին ու սր­տին յար­մար հա­ճե­լի խօսք ա­սէ­ի. շա՛տ եմ ցա­ւում: Մե­նակ` բա­րե­կա­մի պարտք կա­տա­րած լի­նե­լու հա­մար քեզ մի        բան պի­տի ա­սեմ, որ մի քիչ այս ու­րախու­թե­ա­նը չի յար­մար­ւում: Ար­դէն ի­սկ ի­մա­ցած կը լի­նես եւ ժա­մա­նակն էլ սուղ էր, որ ուշացնէի… Տե­ղա­հա­նու­թիւն պի­տի լի­նի:
ՅՈՎ­ՆԱՆ
Տե­ղա­հա­նու­թի՞ւն: Սխալ կը լի­նի, պէ՛յ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Այո՛, տե­ղա­հա­նու­թիւն, դէ­պի ներ­սե­րը:
ՅՈՎ­ՆԱՆ
Ան­շուշտ ար­դա­րու­թիւ­նը պաշտ­պա­նո­ւած է, եւ յան­ցա­ւոր տարրերը պի­տի տե­ղա­հա­նո­ւեն:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Բո­լոր քա­ղաք­նե­րը, գիւ­ղե­րը, ժո­ղո­վուր­դը` ա­մէն­քը պի­տի տեղա­հա­նո­ւեն:
ՅՈՎ­ՆԱՆ (Ս­թա­փո­ւե­լով)
Ժո­ղո­վո՞ւր­դը… Ժո­ղո­վուր­դը ամ­բո՞ղջ…
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ա­մէն­քը, ա­մէն­քը:
ՅՈՎ­ՆԱՆ
Սպա­սի՛ր, պէ՛յ, ա­մէն­քը որ ա­սում ես, նաեւ… ես է­՞լ…
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ (Ժպ­տա­լով)
Դո՛ւ էլ , Յովնա՛ն է­ֆէն­տի:
ՅՈՎ­ՆԱՆ
Ես է­՜լ… (Լ­ռու­թիւն) Մեր քա­ղա՜­քը, ժո­ղո­վո՜ւր­դը, ե­՜ս… յան­ցա­ւո՞ր: Չէ՛, ան­շուշտ թիւ­րի­մա­ցու­թիւն կայ: Թէ չէ` ի­նչ­պէ՞ս    կա­րե­լի է, որ ե­՛ս էլ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Սուլ­թա­նա­կան ի­րա­տէ ե­կած է: (Նա­յում է Նու­նու­ֆա­րին: Նա­զէն, նկա­տե­լով Հա­սան պէյի հայե­աց­քը, ան­հանգս­տա­նում է: Կարճ, խռովե­ալ լռու­թիւն: Նա­զէն, ի­նչ-որ չար բան գու­շա­կե­լով, յան­կարծ մօ­տենում է Նու­նու­ֆա­րին եւ յետ է մղում դէ­պի ան­կիւ­նը): Յովնա՛ն է­ֆէն­տի, հարսդ շա՜տ գե­ղե­ցիկ է եւ վտան­գա­ւո՜ր գե­ղե­ցիկ…
ՅՈՎ­ՆԱՆ (Խայ­թո­ւած)
Գե­ղե­ցի՞կ… (Ա­ռա­ջո­ւայ մտ­քին դառնա­լով) Օ­րէ՜նք կայ, ար­դա­րու­թի՜ւն կայ. ի­նչ­պէ՞ս չէ…
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Յովնա՛ն է­ֆէն­տի, կ’ու­զե՞ս վա­ղը մտա­ծենք այս մա­սին: Հարսդ շա՜տ գե­ղե­ցիկ է­…
ՅՈՎ­ՆԱՆ
Վա­ղը մտա­ծե՞նք…
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ (Նու­նու­ֆա­րով յափշ­տա­կո­ւած` պա­տաս­խա­նը ու­շաց­նում է):
Այո՜: (Ս­թա­փո­ւե­լով) Յա­տուկ նե­րո­ղու­թիւն եմ խնդրում, ու­րա­խու­թիւնդ խան­գա­րե­ցի. ե­թէ ի­րա­ւունք կը տաս, կը մեկ­նեմ: (Վեր է կե­նում): Պաշ­տօնա­կան գոր­ծեր ու­նեմ: Մնաս բարե­աւ: (Ներս մտ­նող հիւ­րե­րին բա­րե­ւում է): Հա­մե­ցէ՛ք:
ՅՈՎ­ՆԱՆ (Տ­խուր)
Գնաս բա­րե­աւ, Հա­սա՛ն պէյ:
­ՀԻՒ­ՐԵՐ (Ճամ­բու գցե­լով Հա­սան պէյին)
Հա­սա՛ն պէյ, օ­րէնք կայ, Աստուած կայ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ճա­կա­տա­գիր է:

     Հա­սան պէյը դուրս է ել­նում: Նրա գնա­լուց յե­տոյ հիւ­րե­րը, զգա­լով դժբախտու­թիւ­նը, շփո­թո­ւած նա­յում են Յովնա­նին:

­ՀԻՒ­ՐԵՐ (Յովնա­նին)
Յովնա՛ն է­ֆէն­տի, ի­՞նչ է ե­ղել:
ՅՈՎ­ՆԱՆ
Մե՜ծ դժ­բախ­տու­թիւն…­
Ե­ՂՕ
Ես ա­սո՜ւմ է­ի…­
ԱԲ­ՐՕ (Որ դուրսն էր այդ ժա­մա­նակ` ներս ը­նկ­նե­լով):
Տնաւեր­նե՛ր, ձեր տունը չա­ւե­րի, ի­՞նչ բա­նի էք:
­ՀԻՒ­ՐԵՐ
Ջա­նը՛մ, մի ա­սէք ի­մա­նանք, ի­՞նչ բան է…­
ԱԲ­ՐՕ (Ընկ­նե­լով Յովնա­նի ոտ­նե­րը)
Ա­մա՜ն, ա­բա՜ր, զու­լո՜ւմ է, ան­ձդ ա­զա­տէ՜…
­ՀԻՒ­ՐԵՐ
Ջա՞րդ է…­
ԱԲ­ՐՕ
Խո՞ւլ էք, չէ՞ք ի­մա­նայ զու­լումի­ ձե­նը…

     Յովնա­նը միա­ցել է տեղ­նու­տե­ղը քա­րա­ցած: Հիւ­րե­րը շարժ­ւում են դէ­պի դուռն ու պա­տու­հան­նե­րը: Ո­մանք ա­ւե­լի ա­ռա­ջա­նում են դէ­պի Յովնա­նը եւ կուչ գա­լիս: Ճն­շո­ւած, ան­հան­գիստ լռու­թիւն: Մի չա­րա­գոյժ ձայն է լս­ւում փողո­ցից` ժան­գոտ եւ կեր­կե­րուն, որ դեռ հե­ռո­ւից ձգ­ւում է իբ­րեւ ձայն, բայց ե­րբ մօ­տե­նում է, ար­դէն վե­րած­ւում է պարզ բա­ռե­րի:

­ՆԱ­ԶԷ
Ա­մա՛ն, ի­՞նչ է ա­սում…
­ՁԱՅ­ՆԸ (Մօ­տե­նա­լով)
Պատ­րաս­տո­ւե­ցէ՜ք…­
Ա. ՀԻՒՐ
Թա­լա՞ն է…­
ԱԲ­ՐՕ
Թա­լա՜ն է… զու­լո՜ւմ, մեր զմա­նուկ պի­տի ու­րա­նայ… (Մօ­տե­նա­լով Հայկին) Եր­թանք, տղա՛ս: (Դուրս է տա­նում Հայ­կին աջ կողմի­ց): Եր­թանք քնիր:
ՁԱՅ­ՆԸ (Որ մօտ է դրա­նը)
Պատ­րաս­տո­ւե­ցէ՜ք… ե­րեք օր ժա­մա­նա՜կ… հրամա՜ն է… պի­տի եր­թանք Ա­րա՜­բի­ա… մնա­ցո­ղը սրի՜ կ՚անց­նի… (Հե­ռա­նում է): Պատ­րա­ստո­ւե­ցէ՜ք…
­ՆԱ­ԶԷ
Ա­մա՜ն, ա­մա՜ն… (Ծնկ­ներն է ծե­ծում): Աս­տո­ւած պա­տիժ­ներս տուեց:

     Ձայ­նը հե­ռա­նում է եւ կտր­ւում: Յով ­նա­նը եւ հիւ­րե­րը մէջ­տեղ են գա­լիս, ար­ձա­նա­նում: Ա­մէն­քը սար­սա­փած են:

­ՄԱ­ՐԷ (Խուլ ու խռ­պոտ)
Յովնա՞ն…
ՅՈՎ­ՆԱՆ (Հա­զիւ զս­պե­լով ի­րեն)
Ի­՞նչ է, Մա­րէ:
­ՄԱ­ՐԷ
Հարս­նի­քը ին­չո՞ւ կտ­րեց:

     Ճն­շող լռու­թիւն: Ա­մէն­քը վա­խե­ցած նա­յում են Մա­րէ­ին, որ մի գերբնա­կան ո­գու պէս կոյր աչ­քե­րը տա­րա­ծու­թե­ան մէջ չռած` աշ­խա­տում է որ­սալ ձայ­ները: Ա­մէն­քը վա­խե­նում են կար­ծես, որ Մա­րէն կ՚ի­մա­նայ դժ­բախ­տու­թիւ­նը` հա­մա­րե­լով դա մի սար­սա­փե­լի աղէտ:

­ՄԱ­ՐԷ (Որ ան­հանգս­տա­նում է լռու­թիւ­նից, գե­րեզ­մա­նային ձայ­նով)
Մարդ չկա՞յ… Յովնա՞ն… (Լ­ռու­թիւն): Հարս­նի­քը վեր­ջա­ցա՞ւ…
ՅՈՎ­ՆԱՆ
Հարս­նիքն սկ­սո­ւե՜ց, Մա­րէ՛…
ՆԱ­ԶԷ (Չո­քե­լով Մա­րէ­ի առ­ջեւ` գր­կում է նրա ոտ­նե­րը):
Հարս­նի­քը վեր­ջացա՜ւ, Մա­րէ՛…
­ՄԱ­ՐԷ (Չա­րա­գոյժ ձայ­նով, ան­հան­գիստ)
Վեր­ջա­ցա՞ւ… Ի­՞նչ ե­ղաւ…
­ՆԱ­ԶԷ
Տներս քան­դո­ւեց, Մա­րէ՜, սուլ­թա­նը մեզ քշում է Ա­րա­բի­ա:
­ՄԱ­ՐԷ
Քշո՞ւմ է, Ա­րա­բի­ա՞, ին­չո՞ւ …
­ՆԱ­ԶԷ
Չգի­տեմ, պի­տի եր­թանք, Մա­րէ՛… Ո­ղջ քա­ղա­քը տնով-տե­ղով քշում է­…
­ՄԱ­ՐԷ (Վեր է կե­նում տե­ղից, բո­ւի պէս մէջ­տեղ գա­լով, բռունց­քը սեղ­մած, սպառ­նա­լից հայե­աց­քը սե­ւե­ռած` սկ­սում է պար գալ):
Է­  հե՜յ… հար­սա­նի՜ք է, պա՜ր բռ­նե­ցէք, քե­մա­նի զար­կե­ցէք, ծափ տո­ւէք, հող լց­րէք գլ­խիս, տղիս հար­սա­նի՜քն է… տե­սա՞ք… տե­սա՞ք… Թա­գա­ւոր­նե՜ր, հարս­նիք ա­րէք, ա­րէք տե­սէք զու­լու­մի թա­գա­ւո­րին… Ա­մա՜ն, ա­մա՜ն…

     Մա­րէն կանգ­նում է, լռու­թիւն:

ԹԱ­ԼԱԼ (Հե­ռո­ւից)
Պատ­րաս­տո­ւե­ցէ՜ք… Ձայ­նը գնա­լով խլա­նում է եւ կոր­չում:
­ՀԻՒ­ՐԵՐ (Յան­կարծ սթա­փո­ւե­լով)
Ե­կէ՛ք, ե­կէ՛ք եր­թանք տներս…
­ԶԱՐ­ԴԱՐ
Ո­՞ւր եր­թանք, գնա­լով ի­՞նչ կը լի­նի: Մեծ ու­նենք էս­տեղ, կա­ցէք մի ճամ­բայ հարց­նենք: (Յովնանին) Յովնա՛ն է­ֆէն­տի, ի՞նչ ա­նենք:

     Բո­լո­րը կանգ­նում են:

ՅՈՎ­ՆԱՆ (Խո­րա­սոյզ, ան­ճա­նա­չե­լի, ոչ մարդ­կային ձայ­նով)
Գէ՜շ տե­ղը մթնեց… Խախտ­ւում է հաս­տա­տու­թե­ան հի­մը… Գա­լիս է      մար­դու գա­զա­նը: (Լ­ռու­թիւն):
Աս­տո­ւա՛ծ հաս­նի…

     Հիւ­րե­րը եր­կիւ­ղած խա­չակն­քում են:

Ե­ՐԷՑ (Խա­չակն­քե­լով)
Տէրն Մե ր Յի­սուս, Խա­չե­ցե­ալն Ա­մե­նափր­կիչ զօ­րաւ մեզ:
ՅՈՎ­ՆԱՆ
Ժո­ղովր­դի ար­մատն է պոկ­ւում: Հի՜ն ու­րո­ւա­կան­նե­րը վեր կա­ցան գե­րեզ­ման­նե­րից: (Լ­ռու­թիւն): Չէ՛, այս­պէս կա­րե­լի չէ՛.  օ­րէնք կայ, Աս­տո­ւած կայ…
ԶԱՐ­ԴԱՐ
Ի­՞նչ ա­նենք, Յովնա՛ն է­ֆէն­տի:
ՅՈՎ­ՆԱՆ
Ես կը դի­մեմ օ­րէն­քին եւ ար­դա­րու­թե­ա­նը:
ՀԻՒ­ՐԵՐ
Աս­տո­ւա՛ծ օգ­նա­կանդ:
ՅՈՎ­ՆԱՆ
Ե­կէք ձեզ­նից վա­ղը մի քա­նի մարդ էլ. ես ժո­ղովր­դի կող­մից կ՚երթամ կա­ռա­վա­րու­թե­ան դու­ռը, կը խօ­սեմ: Ար­դա­րու­թիւն  կը պա­հան­ջեմ:
­ՀԻՒ­ՐԵՐ
Հա՜, ե­ղա՜ւ, էդ­պէս էլ ա­րէք: Սա­հակ, Ջն­դօ, Ե­ղօ, Զար­դար է­ֆէն­տիներ, գնա­ցէք:
­ՍԱ­ՀԱԿ, ՋՆ­ԴՕ, Ե­ՂՕ, ԶԱՐ­ԴԱՐ
Կ՚եր­թանք Յովնանի հետ:
ՅՈՎ­ՆԱՆ (Դու­ռը ծե­ծե­լով)
Հար­սա­նի­քը վեր­ջա­ցա՜ւ, գնաք բա­րով…

     Հիւ­րե­րը ցր­ւում են շփո­թո­ւած. կա­նայք` գլ­խի­կոր, հեծկլ­տա­լով:­

Ե­ՐԷՑ
Տէրն Մեր Յի­սուս Քրիս­տոս Ի­՛նքն հաս­նի, Աս­տո­ւա­ծա­ծի՛­նը բա­րե­խօս:

     Խա­չակն­քում է եւ հե­ռա­նում: Մնա­ցել են Յովնանը, Նա­զէն, Հե­րի­քը, Նունու­ֆա­րը, Սա­հա­կը եւ Մա­րէն: Նու­նու­ֆա­րը` գու­նատ արձա­նի պէս, Խորէ­նը` գլ­խի­կոր, կանգ­նած են մէջ­տե­ղում: Նա­զէն չո­քած է գետ­նին` ոս­կի­նե­րի վրայ, եւ լուռ ծնկ­ներն է ծե­ծում: Նու­նու­ֆա­րը, Խո­րէ­նը եւ Հե­րիքն ան­ցնում են ձախ սե­նե­ա­կը: Նրանց հե­տե­ւում է Սա­հա­կը:

ՅՈՎ­ՆԱՆ
Հա՜… Աշ­խարհքս հաս­տա­տուն չէ՜ր ե­ղել: Մրջիւնի պէս ճամ­բի մէջտեղ բուն է­ինք շի­նել, կար­ծում է­ինք, թէ ա­պա­հով ենք… Հի­մի ոտ­նե՜ր են ե­կել մեզ կոխկռ­տե­լու:

     Լ­ռու­թիւն:

­ՆԱ­ԶԷ

Ի­՞նչ ա­սաւ Հա­սան պէյը:
ՅՈՎ­ՆԱՆ
Էլ չգի­տեմ: Կար­ծեմ Նու­նու­ֆա­րին գէշ նայեց:
­ՆԱ­ԶԷ (Խո­րամի­տ)
Չէ՞… Ես էլ նկա­տե­ցի: Ու­րի՞շ, ի­՞նչ ա­սաւ…
ՅՈՎ­ՆԱՆ
Չգի­տեմ, գէշ բան:
­ՆԱ­ԶԷ
Գէշ բա՞ն… ի­՞նչ… ա­սա՛, Ա­ստ­ծո՛ւ սի­րուն:
ՅՈՎ­ՆԱՆ
Հաս­կաց­րեց, ո­ր… Նու­նու­ֆա­րին հա­ւա­նում է­…
­ՆԱ­ԶԷ (Վեր թռ­չե­լով)
Ա­մա՜ն, տնէ-օ­ջա­խէ հե­ռու: Է­՞ս ի­նչ զու­լում է­ր…
ՅՈՎ­ՆԱՆ
Մեծ զու­լում:

     Լ­ռու­թիւն:

­ՆԱ­ԶԷ (Զ­գաս­տա­ցած)
Կե­ցի՛ր: Կե­ցի՛ր: Վնաս չու­նի: Դրա հա­մար քեզ մի՛ կորցնի: Կե­ցի՛ր: (Մօ­տե­նում է ձախ դրա­նը): Խնա­մի՛: (Ներս են մտ­նում Սահա­կը, Նու­նու­ֆա­րը, Հե­րի­քը եւ Խո­րէ­նը): Խնա­մի՛, Նու­նու­ֆա­րին տար ձեր տու­նը:
­ՍԱ­ՀԱԿ
Ա­ստ­ծու կա­պա­ծը մարդ չի քան­դի, խնա­մի՛: Ե­ղա­ծը ե­ղած է:
­ՆԱ­ԶԷ
Դրա ժա­մա­նա­կը չէ: Տա՛ր:
ՅՈՎ­ՆԱՆ
Ին­չե՞ր ես ա­սում, ո­՞ւր պի­տի տա­նի: Նու­նու­ֆա­րը մեր հարսն է:
­ՍԱ­ՀԱԿ
Ա­՜խ, Յովնան խնա­միս էլ չի ու­զում: Ո­՞ւր տա­նեմ, կին չու­նեմ, մարդ չու­նեմ տա­նը: (Յովնա­նին) Աչ­քիս լոյ­սի պէս եմ պա­հել ա­ղջ­կաս: Քեզ եմ հա­ւա­տում մինակ… Խո­րէնս ջա­հել է… (Լ­ցո­ւե­լով) Ճամ­բան… Յովնան խնամի… ի­՞նչ պի­տի ա­նես Նու­նու­ֆա­րիս… (Յովնան լուռ է): Յոյսս դո՛ւ ե­ս… թէ չէ` աղ­ջիկս կո­րա՜ծ է… (Ար­ցունք­նե­րը կուլ է տա­լիս: Նու­նու­ֆա­րին) Ա­րի… (Գր­կում է Նու­նու­ֆարին, որ հեծկլ­տում է հօր գր­կում): Աս­տո­ւած էս­պէս ուզեց, որ հար­սա­նիքդ սեւ լի­նէր, աղ­ջի՜կս… Է­՜հ, Ա­ստ­ծուն ա­ղօ­թե­ցէք` ճամբուն տղան ու աղ­ջի­կը ան­փորձ մնան: Յովնան, էլ ես ու դու կո­րա՜նք… (Լաց է լի­նում): Է­՜հ, եր­թամ դա­տարկ տունս նայեմ: Յովնա՛ն,            զաւակս` քեզ, քեզ էլ Ա­ստ­ծուն եմ յանձ­նում: Բա­րի գի­շեր:

     Դուրս է ել­նում դի­մա­ցի մուտ­քից:

Մ­ՆԱ­ՑԵ­ԱԼ­ՆԵ­ՐԸ
Բա­րի գի­շեր:
­
     Հե­րի­քը, Նու­նու­ֆա­րը եւ Խո­րէնն ան­ցնում են ձախ սե­նե­ա­կը:

ՆԱ­ԶԷ (Յովնա­նին)
Լա՛ւ, հիմի­ ի­՞նչ է միտքդ:
ՅՈՎ­ՆԱՆ
Չգի­տեմ:
­ՆԱ­ԶԷ (Ան­հան­գիստ)
Չգի­տե՞ս, ի­՞ն­չը չգի­տես:
ՅՈՎ­ՆԱՆ
Չգի­տեմ, տես­նենք. խելքս շաղ­ւում է: Խելք կորց­նե­լու բա­ներ են:
­ՆԱ­ԶԷ
Ի­՞նչ պի­տի տես­նես: Աղ­ջի­կը չպի­տի՞ ա­զա­տես ձեռ­քից:
ՅՈՎ­ՆԱՆ
Տես­նե՜նք: (Ըստ ե­րե­ւոյ­թին ան­տե­ղի սրտ­նե­ղե­լով) Տես­նե՛նք: Պիտի եր­թամ կա­ռա­վա­րու­թե­ան դու­ռը. պաշտ­պա­նու­թիւն    պի­տի պա­հան­ջեմ:
­ՆԱ­ԶԷ (Ան­հանգս­տա­նա­լով)
Հա՛, դէ էդ­պէ՛ս ա­սա:
­ԽՈ­ՐԷՆ
Է­՛դ է ճամ­բան, էդ­պէս կը յա­ջո­ղո­ւի:
ՅՈՎ­ՆԱՆ (Նոյն սրտ­նե­ղու­թե­ամբ)
Մի՛ ա­սէք, մի՛ ա­սէք: Աս­տո­ւած հե­ռու տանի. մարդ կե­անք փր­կե­լու հա­մար գէշ բա­ներ է ա­նում:    Ա­սա թէ վա­ղը Ա­ստծով գոր­ծը գլուխ բե­րեմ… թէ չէ… Մի՛ ա­սէք, մի՛ ա­սէք, լի­նե­լիք որ լի­նի՜…
ՆԱ­ԶԷ
Դէ, յոյս Աս­տո­ւած, էդ լի­նե­լի­քը չի լի­նի:
ՅՈՎ­ՆԱՆ
Հը՜մ, ո­՞վ գի­տէ, Աս­տո­ւած տայ, որ չլի­նի:
­ԽՈ­ՐԷՆ
Լի­նի՜. է­՜հ, ե­՞ս ո­ւր եմ: Թէ մեռ­նե­լու ե­նք` մեռ­նենք:
ՅՈՎ­ՆԱՆ
Դու մա­հը չգի­տե՜ս, լռի՛ր:
­ՄԱ­ՐԷ (Վեր է կե­նում եւ ա­ռաջ գա­լիս: Կեր­կեր ձայ­նով եւ կոյր աչ­քե­րը տարածու­թե­ան մէջ)
Յովնա՞ն…
ՅՈՎ­ՆԱՆ
Քովդ եմ, Մա­րէ:
­ՄԱ­ՐԷ (Ս­պառ­նա­լից, դող­դո­ջուն ձայ­նով)
Չեր­թա՜ս, ի­մա­ցա՞ր…
ՅՈՎ­ՆԱՆ (Սր­տայոյզ)
Չեր­թա՜մ…
­ՄԱ­ՐԷ (Ա­ւե­լի խիստ)
Չեր­թա՜ս, Մա­րէ­ին հո­ղը չդ­րած` չեր­թա՜ս… (Լ­ռու­թիւն: Բո­լո­րը ազ­դո­ւած են Մա­րէ­ի խս­տա­հայե­աց եւ խո­րամիտ դէմ­քից: Նա հեռա­նում է Յովնա­նից եւ իր կոյր աչ­քե­րով նա­յում է չորս կողմ, ա­պա կարծելով, թէ իր դէմ Յովնանն է կանգ­նած, խօ­սում է դա­տարկ օ­դի մէջ` դաժան ա­նէծ­քի սպառ­նա­լի­քի ձայ­նով): Մա­րէ­ին չթա­ղած` չեր­թա՜ս…

     Բո­լո­րը սար­սա­փա­հար նա­յում են նրան:

Վա­րագոյր

Բ. ա­րար

     Վա­լի նա­հան­գա­պե­տի ըն­դու­նարան դահ­լի­ճը: Աջ կող­մում պար­տէզի բակն է, որ մուտ­քի դուռ ու­նի դէ­պի աջ: Դի­մա­ցը` մէջ­տե­ղում, մի քա­րէ սան­դուղք դէ­պի հետ է բարձ­րա­նում, ո­լոր­ւում դէ­պի ձախ, ա­ռաջ գա­լիս ու վեր­ջա­նում մի դռ­նով, ո­րից յե­տոյ ա­ջից ձախ եր­կա­րում է մի լայն պատշգամբ` ա­րա­բական սիւ­նե­րով: Դա ըն­դու­նա­րան դահ­լի­ճի պատշ­գամբն է: Պատշ­գամ­բի վրայ են բա­ցո­ւած դահ­լի­ճի պա­տու­հան­նե­րը, ո­րոն­ցից ե­րեւում են ներ­սում վա­ռուող մի կան­թեղ, բազ­մոց­ներ, սե­ղան եւ այլն: Պատըշգամ­բի ձա­խա­կող­մում դրո­ւած է մի բազ­մոց: Ա­ռա­ւօտ է: Հա­սան պէյը նստած է պատշ­գամ­բի աջ թեւակող­մում` հա­սա­րակ ա­թո­ռի վրայ, եւ դի­տում է պար­տէ­զը: Ներս է մտնում Ֆայիկ պէյը, որ բարձ­րա­նում է սան­դուղ­քով:

­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ա­հլա՛ն, Ֆայի՛կ պէյ, լաւ ա­րիր, որ ե­կար: Բա­րեւ:
­ՖԱՅԻԿ (Մ­տեր­մօ­րէն, բայց պաշ­տօ­նա­կան վե­րա­պա­հումով բա­րե­ւում Հասան պէյին եւ ժպ­տում):
Պէ՞յ, ի­նչ­պէ՞ս ես:
ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Սպա­սում եմ Վա­լի փա­շային: Դեռ չի ե­կել: Քեզ կա­րե­ւոր հրահանգ­ներ ու­նեմ տա­լու:
­ՖԱՅԻԿ
Հրա­մայի՛ր, պէ՛յ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ես նշա­նա­կո­ւած եմ աք­սո­րո­ւող կա­րա­ւա­նի պետ մին­չեւ Միջա­գետք: Դու իմ օգ­նա­կան­նե­րից մի­նը պի­տի լի­նես:
­ՖԱՅԻԿ
Շատ ու­րախ եմ, պէ՛յ: Շա՜տ ու­րախ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ (Ան­հան­գիստ ժպի­տով)
Ին­չո՞ւ ես ու­րախ:
­ՖԱՅԻԿ
Յովնա­նի ա­ղջ­կան կ՚ա­զա­տեմ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ (Հանգս­տա­ցած)
Հա՜, աղ­ջի՜­կը: Լաւն է: Որ հա­ւա­նում ես, քեզ լի­նի:
­ՖԱՅԻԿ
Վա­խե­նում եմ` հետս չգայ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ի­՞նչ խենթ բան… չգա՞լս ո­րն է: Խլի՛ր:
­ՖԱՅԻԿ
Ու­զում եմ` իր կամ­քով գայ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Շատ բա­րակ­ներն ես մա­նում:
­ՖԱՅԻԿ
Է­՜հ, ու­զում եմ, բայց սէ­րը զօ­րով չի լի­նի:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ա­սել է` սէր ես գցել այդ ա­ղջ­կան: Ղօ­չա՜ղ…
­ՖԱՅԻԿ (Պար­զօ­րէն)
Վա­ղո՜ւց: Ե­րբ դպ­րոց է­ի գնում, միշտ նրանց տան առջե­ւով է­ի ան­ցնում:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ (Քահ-քահ ծի­ծա­ղե­լով)
Օ­հօ՜, բա­նը խո­շո­րա­ցաւ: Է­՛հ, էլ ի­՞նչ ես ու­զում, նպա­տա­կիդ հա­սար:
­ՖԱՅԻԿ (Տ­խուր ժպի­տով)
Չգի­տեմ, խիղճս հան­գիստ չէ… հա՛մ ա­սում եմ, հա՛մ` զղ­ջում…
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Վայե­լի՛ր, վայե­լի՛ր, վեր­ջը կը զղ­ջանք: Ես Նու­նու­ֆա­րին եմ ա­չքս դրել: Պի­տի քա­շեմ: Բայց վա­խե­նում եմ` զօ­րով քա­շե­լուց աղ­մուկ դուրս գայ եւ Վա­լի­ի ա­կանջն ը­նկ­նի: Կար­ծեմ` Վա­լին գի­տի, որ Յովնանը գեղե­ցիկ հարս ու­նի: Ա­կան­ջը, որ գցեն, ին­քը կը քա­շի: Ռէ­ուֆ պէյն էլ կարաւա­նի հետ է. նա էլ գի­տի Նու­նու­ֆա­րին: Սիրտս հան­գիստ չէ: Ուզում եմ աղ­ջի­կը իր կամ­քով բե­րեմ քովս, յե­տոյ, ե­րբ կը հե­ռա­նանք, Յովնա­նին ճամբու կը դնեմ: Ափ­սոս է, հա­րամ չլի­նի քէֆս. լա՜ւ աղ­ջիկ է:
­ՖԱՅԻԿ
Գո­նէ Յովնա­նը յետ­ներս առ­նէ­ինք, ըն­տա­նիքն ա­զա­տէ­ինք, մեղք են:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ջհան­տա­մը Յովնանն ու իր ըն­տա­նի­քը… Նու­նու­ֆա­րին ես կ՚առնեմ, ա­ղջ­կան էլ` դու: Էլ մնա­ցած­նե­րի պա­հա­պա­նը ես ու դու հօ չե՞նք: Բան չունե՞ս: (Լ­ռու­թիւն) Ֆայի՜կ, ի­՞նչ քէ­ֆեր են սպա­սում մեզ… ի­՞նչ հու­րի-փերիներ… Վա՜հ, ի­՜նչ գան­ձեր բա­ցո­ւե­ցին մէ­կէն ի մէկ… Ո­՞վ կը սպասէր, հը՞… (Ֆայիկը լուռ է): Դէ գնա՛, հրա­մա­նի թուղ­թը ստա­ցիր, ա­պա ա­րի այստեղ: Շուտ-շուտ պի­տի գնանք Յով­ նա­նի տու­նը եւ լաւ հս­կենք: Թէ չէ` լու­րը կ՚ընկնի քա­ղաքը, եւ գե­ղու­հի­նե­րը ձեռ­քե­րէս կը թռց­նեն: (Նայե­լով աջ) Յովնա­նը ե­կաւ…
­ՖԱՅԻԿ
Ցտե­սու­թի՛ւն, պէ՛յ:

     Ֆայի­կը դուրս է ել­նում: Ա­ջից մտ­նում է Յովնա­նը` մտա­խոհ եւ տխուր:

­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Աս­տո­ւած պահ­պա­նէ, Յովնա՛ն է­ֆէն­տի:
ՅՈՎ­ՆԱՆ (Քա­ղա­քա­վա­րի)
Բա­րեւ, Հա­սա՛ն պէյ:
ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ (Նս­տում է):
Է­՜հ, ի­՞նչ ես միտք ա­նում, Աս­տո­ւած մեծ է:
ՅՈՎ­ՆԱՆ
Աս­տո­ւած մե՜ծ է, պէ՛յ, մի­նակ մեզ հա­սած ա­ղէ­տը ա­ւե­լի մեծ ե­ղաւ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ա­ստ­ծոյ կա­մե­ցո­ղու­թիւնն է:
ՅՈՎ­ՆԱՆ
Օ­րէնք­նե­րը խախտ­ւում են եւ Աս­տո­ւած չա­նի բո­լորո­վին ո­չն­չանան: Այս­պէս որ գնայ, քա­րը քա­րի վրայ չի մնայ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Պի­տի ու­րա­խաց­նեմ քեզ. ե­՛ս պի­տի դառ­նամ տե­ղա­հանուող քա­րո­ւա­նի պե­տը: Հի­մի դու իմ պաշտ­պա­նու­թե­ան տակն ես:
ՅՈՎ­ՆԱՆ
Քո պաշտ­պա­նու­թե­ան տա՞կ. մին­չեւ որ­տե՞ղ:
ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Մին­չեւ Մի­ջա­գետք:
ՅՈՎ­ՆԱՆ
Ու­րեմն այն­պէս հաս­կա­նամ, որ ես ու ըն­տա­նիքս ա­զա­տո­ւած ե­նք:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ե­թէ կա­մե­նաս` ա­մէնքդ ա­զա­տո­ւած էք, Յովնա՛ն է­ֆէն­տի:
ՅՈՎ­ՆԱՆ
Ես ի­՞նչ պի­տի չկա­մե­նամ:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ին­չո՞ւ շի­տա­կը չխօ­սենք: Գի­շերս տուն որ գնացի, մէկ միտք ե­կաւ ըն­կաւ գլուխս ու սկ­սեց տան­ջել ի­նձ: Պարզա­պէս հար­սիդ վի­ճա­կը ի­նձ շատ մտա­հո­գեց: Ա­ւա­զակ տարրե­րը ճամ­բին վխ­տում են: Ի­՞նչ պի­տի լի­նի նրա վեր­ջը:
ՅՈՎ­ՆԱՆ
Նրա վե՜ր­ջը:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ա­խր չգի­տես, հարսդ շա՜տ գե­ղե­ցիկ է: Ե­թէ վաղը ամ­բո­խը չխ­լեց, ճամ­բին մի ո­րե­ւէ ա­ւա­զակ պի­տի խլի: Բաւա­կան է քա­ղա­քից դուրս գաս, կը թռց­նեն` ան­գին քա­րի պէս: Ա­սում եմ` ան­տա­նե­լի գե­ղե­ցիկ է: Ի­՞նչ ա­նենք, Յովնա՛ն է­ֆէն­տի:
ՅՈՎ­ՆԱՆ
Իմ հար­սը ըն­կած է քո օ­ճա­խը, պէ՛յ, եւ ես յոյս ունեմ, որ դու, բարեկամս լի­նե­լուց ա­ռաջ, մարդ ես ան­կաս­կած:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ձեռ­քէս ի­նչ որ գայ, պի­տի ա­նեմ: Ես չեմ կա­րող թող­նել, որ այդ­պի­սի մի գե­ղու­հի սրի­կա­նե­րի ձեռքն ը­նկ­նի: Շի­տակն ա­սեմ` ե­թէ դու էլ չկա­մե­նայիր հար­սիդ պաշտ­պա­նու­թիւնն ի­նձ յանձ­նել, ես պի­տի կա­մե­նամ ար­դէն: Հա՛, այն էլ ա­սեմ, որ չեմ ու­զում լի­նի էն­պէս, թէ ես զօ­րով աղջիկ եմ քա­շում: Քո տա­նից աղ­ջիկ քա­շե­լը ո­՛չ քո պա­տո­ւին է ար­ժա­նի, ո­՛չ էլ ի­նձ է սա­զա­կան: Հարսդ պի­տի հաս­կա­նայ, որ իր օ­գուտն այդ է: Քո էլ օ­գուտն այդ է: Դա հաս­կաց­նե­լու կա­րիք չու­նեմ: (Յովնա­նը լուռ է): Բան չեմ ա­սում. դեռ մի օր էլ ժա­մա­նակ կայ: Հա­մո­զիր հար­սիդ, թող իր կամ­քով, բա­րե­կա­մի պէս վա­ղը չէ միւս օ­րը գայ նս­տի իմ կառ­քը` ճամ­բայ ը­նկ­նենք:
ՅՈՎ­ՆԱՆ
Ա­պա որ­դի՞ս, պէ՜յ… Ի­՞նչ ա­սեմ որ­դուս… Ի­նչ­պէ՞ս կա­րե­լի է:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Որ­դիդ խո­հեմ կը լի­նի եւ կ՚ըմբռ­նի, որ իր բախ­տը չբա­նեց: Բախ­տի բան է, Յովնա՛ն է­ֆէն­տի: Հարսդ ե­թէ որ­դուդ վիճա­կո­ւած լի­նէր, այս­պէս խառն օ­րե­րի ի­րար չէ­ին գայ: Կ՚ե­րե­ւայ, թէ իմ բախտն է եւ Ա­ստ­ծով այդ­պէս էլ կը լի­նի:
ՅՈՎ­ՆԱՆ
Մեր բա­րե­կա­մու­թե­ան սի­րուն, պէ՛յ, խնայիր որ­դուս, նա որ ի­մանա՜յ…
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Որ­դիդ ար­դէն ի­սկ քա­ղա­քում չի կա­րող մնալ: Նա պարտա­ւոր է, իբ­րեւ զի­նո­ւոր, ա­տե­ա­նի ներ­կա­յա­նալ: Կի­նը հոյ չի՞ տա­նի հետը: Չէ՛, Յովնա՛ն է­ֆէն­տի, Նու­նու­ֆա­րը իմ բախտն է: Մի՞­թէ հա­մա­ձայն չես: (Յովնա­նը լուռ է): Այն էլ ա­սեմ, ե­թէ չու­զե­նաս, ես կը հի­ւան­դա­նամ:
ՅՈՎ­ՆԱՆ
Բայց մի՞­թէ, պէ՛յ, հնար չէ, որ բա­րե­կա­մի պէս մեզ հետ լի­նես եւ այդ բա­նը չլի­նի:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ճշ­մա­րի՛տ Աս­տո­ւած, այն­պէս յափշ­տա­կո­ւած եմ հար­սիդ գեղեց­կու­թե­ամբ, որ ա­սա­ծիդ պէս քո­վը չեմ կա­րող միանալ: Այս էլ բա­րեկամի­ խոս­տո­վա­նանք էր: Ե­թէ կ՚ու­զես` սա մի հա­նե­լուկ է. նս­տիր մտա­ծիր եւ ի­նձ պա­տաս­խան տուր վա­ղը:
ՅՈՎ­ՆԱՆ
Ի­սկ մեր վի­ճա­կը ի­՞նչ է լի­նե­լու:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Ա­ստ­ծով ե­րբ բա­րե­կա­մա­նանք, մի բան կ՚ա­նեմ:
ՅՈՎ­ՆԱՆ
Է­՜հ, գէշ տեղ մթ­նեց օ­րերս, պէ՛յ: Հի­մի պի­տի նս­տեմ թղ­թէ մա­կոյկը եւ ը­նկ­նեմ ծո­վը:
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Է­՜հ, Յովնա՛ն է­ֆէն­տի, կե­անքն էլ քա­մու բե­րա­նը դրած մի ճրագ է: Ի­՞նչ ի­մա­նաս` ե­րբ կը մա­րի: Հի­մի ես ի­՞նչ ի­մնամ` ե­՞ս ա­ւելի կ՚ապրեմ, թէ՞ դու: Ճա­կա­տա­գիր է: (Լ­ռու­թիւն): Է­՜հ, ի­նչ որ է: Ես գնացի: (Դի­մում է դէ­պի դի­մա­ցի դու­ռը): Դու էլ գնա ձե­րոնց հա­մո­զիր:
ՅՈՎ­ՆԱՆ (Հե­տե­ւից գնա­լով)
Վե­րեւն Աս­տո­ւած կայ, պէ՛յ…
­ՀԱ­ՍԱՆ ՊԷՅ
Աս­տո­ւած հէնց այդ­պէս է ու­զում:

     Հա­սան պէյը դուրս է գնում: Մի պաշ­տօ­նե­այ, դի­մացի դռնից մտնելով, խոնարհ բա­րե­ւում է Հա­սան պէյին եւ ապա դի­մում Յովնանին` նոյն­պէս խոնարհ բա­րե­ւե­լով:

ՊԱՇ­ՏՕ­ՆԵ­ԱՅ
Յովնա՛ն է­ֆէն­տի, Վա­լի փա­շան այս րո­պէ­իս ձեզ կ՚ըն­դու­նի պատշ­գամ­բում: Մե­նա՞կ էք:
ՅՈՎ­ՆԱՆ
Ո­՛չ, քա­ղա­քա­ցի­ներ կան: (Ցոյց տա­լով աջ կող­մը) Այն­տեղ սպասում են:
­ՊԱՇ­ՏՕ­ՆԵ­ԱՅ
Ու­րեմն Վա­լի փա­շան այս րո­պէ­իս դուրս կը գայ:

     Պաշ­տօ­նե­ան գլուխ է տա­լիս եւ հե­ռա­նում նոյն դռ­նից: Հա­սան պէյը դի­մում է դէ­պի աջ դու­ռը եւ դուրս ել­նում: Հէնց նա դուրս է ելնում, դուռը բաց­ւում է, եւ քա­ղա­քա­ցի­նե­րը ներս են մտ­նում: Նրանց մէջ են՝ Սահա­կը, Ջն­դօն, Զարդա­րը եւ Ե­ղօն: Սրանք ա­ռաջ են ան­ցնում: Նրանց հե­տե­ւում են մի խումբ այլ պա­տո­ւա­ւոր քա­ղա­քա­ցի­ներ: Սրանք բարձրա­նում են սան­դուղ­քով Յովնա­նի մօտ` պատշ­գամ­բի աջ գլու­խը: Ի­սկ բակը հետզ­հե­տէ լց­ւում է մեծ ամբո­խով: Ձախ դռ­նից ներս է գա­լիս Վալի փա­շան: Յովնա­նը եւ քաղաքա­ցիք խո­նարհ ող­ջու­նում են նրան: Վա­լի փա­շան քա­ղա­քա­վա­րի եւ սի­րա­լիր բա­րեւում է, նս­տում բազ­մո­ցին:

­ՎԱ­ԼԻ
Ին­չո՞ւ էք նե­ղու­թիւն կրել, որ­դի՛քս:
ՅՈՎ­ՆԱՆ
Ձեր ող­ջու­թիւնն ե­նք հարց­նում, Վա­լի՛ փա­շա:
­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­ՆԵՐ
Ձեր ող­ջու­թիւ­նը:
­ՎԱ­ԼԻ
Մե­ծա­պէս շնոր­հա­կալ եմ: Յու­սամ` քաղաքը ան­վր­դով պատ­րաստ է ճամ­բայ ը­նկ­նե­լու:
ՅՈՎ­ՆԱՆ
Քա­ղա­քից պատ­գա­մա­ւոր ե­նք: Բնակ­չու­թիւ­նը յու­զո­ւած է մե­ծապէս:
­ՎԱ­ԼԻ
Զար­մա­նա­լի է, ին­չո՞ւ:
ՅՈՎ­ՆԱՆ
Ի­րա­դէ­ի միտ­քը կ՚ու­զէ­ինք պար­զել, Վա­լի փա­շա: Ի­՞նչ է տրա­մադիր Ի­րա­դէն բնակ­չու­թե­ան այն մա­սի հա­մար, որ անպարտ է եւ օ­րի­նական:
­ՎԱ­ԼԻ
Ի­րա­դէ­ի միտ­քը պարզ է, է­ֆէն­տի­նե՛ր: Մի կարգ վայ­րեր պատե­րազ­մի կրա­կին մօտ են եւ վտան­գո­ւած: Պէտք է մարդկային կեան­քերն ա­պա­հո­վենք: Ո­ւս­տի բնակ­չու­թիւ­նը կա­ռա­վա­րու­թե­ան պաշտ­պա­նու­թե­ամբ պար­պե­լու է իր բնա­կա­վայ­րը եւ ա­պահով տեղա­փո­խո­ւե­լու ա­ւե­լի ներ­սե­րը` մին­չեւ պա­տե­րազ­մի վտանգներն ան­ցնեն: Է­՜հ, որ­դի՛քս, հեշտ բան չէ՞ր այս պարզ բա­նը հասկանա­լը:
ՅՈՎ­ՆԱՆ
Հեշտ բան է հաս­կա­նա­լը, բայց շատ դժո­ւար բան է այդ բանը, տէ՛ր իմ: Թող­նել տուն, օ­ճախ, հայ­րե­նի հող եւ մեկ­նել հեռու Ա­րա­բի­ա… Շատ դժո­ւար է այս պարզ բա­նը, վսե­մա­փայլ տէր ի­մ…
­ՎԱ­ԼԻ
Այդ­քան մի յու­զո­ւէք, Յովնա՛ն է­ֆէն­տի, պար­զա­պէս մէկ փոք­րիկ ա­նյար­մա­րու­թիւն է, կամ լաւ ե­ւս` ան­սո­վո­րու­թիւն:
ՅՈՎ­ՆԱՆ
Գու­ցէ, վսե­մա­փա՛յլ տէր, Ի­րա­դէն ի­նչ որ բան նա­խա­տե­սո՞ւմ է ծերե­րի, մա­նուկ­նե­րի, յ­ղի­նե­րի հա­մար: Ի­՞նչ պի­տի լի­նի նրանց վի­ճա­կը:
ՎԱ­ԼԻ
Ա­ռան­ձին գրու­թիւն չեմ ստա­ցել այդ մա­սին տա­կա­ւին:
ՅՈՎ­ՆԱՆ
Ու­րեմն ի­՞նչ ա­նենք, եր­թանք փճա­նա՞նք:
­ՎԱ­ԼԻ
Ի­րա­դէ­ի հրա­մա­յա­կան պա­հան­ջը ստի­պում է ի­նձ յոր­դո­րել ձեզ, որ վա­ղը ե­ւեթ ճամ­բայ ը­նկ­նէք:
ՅՈՎ­ՆԱՆ
Ի­նչ­պէ՞ս ճամ­բայ ը­նկ­նենք, վսե­մա­փա՛յլ տէր: Ի­նչ­պէ՞ս քան­դուենք-եր­թանք փոր­ձանք­նե­րի դռ­նո­վը ներս: Շնո՛րհ ա­րէք, տէ՛ր իմ, թո՛յլ տուէք մայ­րա­քա­ղաք եր­թանք եւ վե­րին ա­տե­ան­նե­րից օգ­նու­թիւն հայ­ցենք:
ՎԱ­ԼԻ
Վա­լի­ի պար­տա­կա­նու­թիւ­նը պի­տի կա­տա­րեմ եւ ձեր ան­ձե­րը վտանգից հե­ռաց­նեմ: Չեմ կա­րող թոյլ տալ, որ քա­ղա­քից հե­ռա­նաք. ճամբաները վտան­գո­ւած են:
ՅՈՎ­ՆԱՆ
Ե­թէ այդ­պէս է, թոյլ տո­ւէք, տէ՛ր, մի կարճ ժա­մա­նակ քա­ղաքս մըըըըըընանք եւ հե­ռագ­րով դի­մենք բարձր ա­տե­ան­նե­րին:
­ՎԱ­ԼԻ
Շատ փա­փա­քե­լի կը լի­նէր, ե­թէ դրա կա­րի­քը տես­նէ­ի: Ը­նդ­հա­կա­ռակը՝ այս­պէս ա­մէ­նից ա­պա­հով է:
ՅՈՎ­ՆԱՆ (Աշ­խա­տե­լով յուզ­մուն­քը զս­պել)
Հա­մար­ձակ­ւում եմ հարցնել, Վա­լի՛ փա­շա, ին­չո՞ւ է կա­տար­ւում այս ա­մէ­նը: Մենք թշնա­մի չենք, մենք ա­ւա­զակ չենք, մենք դա­ւա­ճան չենք. մենք այս ե­րկ­րի մշակներն ե­նք: Ի­՞նչ է մեր յան­ցան­քը, ին­չո՞ւ է կա­տար­ւում այս ա­մէ­նը:
­ՎԱ­ԼԻ
Ան­կեղծ ա­սեմ` չգի­տեմ:
ՅՈՎ­ՆԱՆ
Դո՜ւք չգի­տէք:
­ՎԱ­ԼԻ
Ե­՛ս չգի­տեմ: Յովնան է­ֆէն­տի, չտանք այն­պի­սի հար­ցեր, ո­րոնց չպէտք է պա­տաս­խա­նեմ:
ՅՈՎ­ՆԱՆ
Ի­նչ­պէ՞ս հար­ցեր չտանք: Ի­նչ­պէ՞ս չի­մա­նանք, թէ ին­չու ե­նք ո­չնչանում: Ա­հա մենք ճամ­բայ կ՚ընկ­նենք: Եւ ես հարց­նում եմ` ե­թէ ճամբին մի ա­հա­ւոր ա­ղէ­տի հան­դի­պե՞նք…
­ՎԱ­ԼԻ
Ճա­կա­տա­գիր է, Յովնա՛ն է­ֆէն­տի:
ՅՈՎ­ՆԱՆ
Ի­՞նչ է ու­զում մեզ­նից ճա­կա­տա­գի­րը:
­ՎԱ­ԼԻ
Ո­՞վ ի­մա­նայ: Ճա­կա­տագ­րի լե­զուն հա­նե­լուկ է: Ճա­կա­տա­գիրն էր` մեզ պա­տե­րազմ բե­րեց: Ա­րի ի­մա­ցիր` ին­չո՞ւ:
ՅՈՎ­ՆԱՆ
Պա­տե­րազ­մը մեծ ա­ղէտ է: Բայց մի՞­թէ մենք ե­նք յան­ցա­ւո­րը, որ ճա­կա­տա­գի­րը մեզ է պատ­ժում:
­ՎԱ­ԼԻ
Դուք յան­ցա­ւոր չէք, թե­րեւս դուք պա­տե­րազ­մի զո­հերն էք: Աշխարհքի բան է: Այս­պէս բե­րեց աշ­խարհ­քի խա­ղը: Մէ­կը պի­տի զո­հո­ւէր, եւ ա­հա դուք էք զոհ­ւում:
ՅՈՎ­ՆԱՆ
Եւ դա ար­դա­րու­թի՞ւն է, վսե­մա­փա՛յլ տէր:
ՎԱ­ԼԻ
Ար­դա­րու­թի՛ւն է:
ՅՈՎ­ՆԱՆ
Ի­նչ­պէ՞ս, տէր իմ: Այն ժա­մա­նակ դար­ձե­ալ կրկ­նում եմ խնդիրքս թոյլ տո­ւէք վե­րին ա­տե­ան­նե­րը եր­թանք եւ ան­ձամբ պար­զենք արդարութե­ան խն­դի­րը:
­ՎԱ­ԼԻ
Յովնա՛ն է­ֆէն­տի, Յովնա՛ն է­ֆէն­տի, ի­՞նչ ես կորց­րել վե­րին ա­տեաններում: Ի­՞նչ­ է յոյսդ` վե­րին ա­տե­ան­ներն ես ու­զում գնալ: Դէ թոյլ տուի, ի­՞նչ պի­տի ա­սեն քեզ վե­րին ա­տե­ան­նե­րը: Նրանք էլ քեզ այն պիտի ա­սեն, ի­նչ որ ես: Եւ ի­՞նչ ե­նք ես, նրանք, ամէն­քը, ի­՞նչ կայ մեր ձեռքը. ո­չի՛նչ: Հասկա­նանք աշ­խարհ­քը, է­ֆէն­տի­նե՛ր: Աշ­խարհքս բիւ­րաւոր թե­լե­րով մի գործո­ւածք է` մէ­կը կա­պած միւ­սին: Աս­տո­ւած ո­՜ւր, վե­րին ա­տե­ան­ներն ո­՜ւր, Վա­լին ո­՜ւր… Ես վե­րին ա­տե­ան­նե­րի կամքն եմ կա­տա­րում, նրանք` ու­րի­շի, ու­րի­շը` ու­րիշի, ա­մէնքն` Ա­ստ­ծոյ:
ՅՈՎ­ՆԱՆ (Տ­խուր):
Աս­տո­ւա՞ծ է ու­րեմն այս ա­մէ­նի պատ­ճա­ռը:
­ՎԱ­ԼԻ
Աս­տո­ւած է վկայ, որ Աս­տո­ւած է: Ամե­­նաչն­չին բա­նը, որ կա­տարւում է, Ա­ստ­ծոյ կամքն է, որ կա­տար­ւում է:
ՅՈՎ­ՆԱՆ
Այդ ար­դա­րու­թիւ­նը ես չեմ հաս­կա­նում:
ՎԱ­ԼԻ
Հաս­կա­նա՛նք աշ­խարհքս: Կա­ցէք, որ­դի՛ք, ձեզ մի ա­ռակ ա­սեմ: Անփոյթ դա­տա­ւո­րի մի­նը մի աղ­քատ կնոջ որ­դուն բանտ էր գցել եւ չէր հոգում` իսկա­պէս մեղա­ւո՞ր էր, թէ՞ ոչ: Օ­րէն մէ­կը այ­րի կի­նը բարձ­րա­նում է սրա կտուրը եւ, ա­ռա­ջին չո­քե­լով, ա­ղա­չանք է ա­նում, որ իր որ­դուն բանտից ա­զա­տի: Դա­տա­ւո­րը մեր­ժում է: Աղ­քատ կի­նը ար­տաս­ւում է եւ յետ դառնում: Հէնց հե­ռա­նում է, կտու­րը փլ­ւում է եւ դա­տա­ւո­րին տա­կով ն ա­նում: Ոչ ոք չի ի­մանում, թէ ին­չից փլո­ւեց կտու­րը: Բայց ա­սում են` արդա­րու­թե­ան գր­քի մէջ գրուած է, որ այ­րի կի­նը հե­ռա­նա­լիս ար­ցուն­քի մի կա­թիլ էր գցել դա­տա­ւորի տան կտու­րին: Եւ հո­ղը այն­քան ծան­րա­ցած էր ե­ղել, որ ծան­րութիւ­նը լցո­ւե­լուն պակ­սե­լիս էր ե­ղել ար­ցուն­քի մի կա­թի­լի չափ քաշ: Ըն­կաւ կա­թի­լը կտ­րան հո­ղին, եւ կտու­րը փուլ ե­կաւ: Արդա­րութիւ­նը ծա­ծուկ մնաց եր­կուսից էլ, բայց կա­տա­րո­ւեց: Աշ­խարհս կշեռք է, մեր գոր­ծե­րը` կշեռ­քի քա­րեր: Որ քա­րը, ի­նչ քաշ որ ու­նի, իր վարձքն էլ այդ է: Ա­ստ­ծու գու­թը ամե­­նա­տես աչ­քերն ու­նի: Մէկ մր­ջիւ­նի ոտ էլ որ ցա­ւում է իր բնի մէջ, Ա­ստ­ծու սիրտը ցա­ւում է ե­րկն­քում: Գնա­ցէք խա­ղա­ղու­թե­ամբ եւ ան­հոգ ե­ղէք: Ա­մէն բան Ա­ստ­ծոյ դա­տո­ղու­թե­ան մէջ իր տե­ղը կը գտ­նի: ­Ամենաչն­չին բա­նը որ կա­տար­ւում է, Ա­ստ­ծոյ կամքն է կա­տար­ւում: Թողնենք, որ կա­տա­րո­ւի:
ՅՈՎ­ՆԱՆ
Գե­ղե­ցիկ օ­րի­նա­կով խօ­սե­ցիք, տէ՛ր: Հա­մար­ձակ­ւում եմ նկա­տել, որ ձեր ա­սած ար­դա­րու­թիւ­նը հի­մի­կո­ւա­նից պարզ ե­րե­ւում է: Ես Ա­ստ­ծոյ առ­ջեւ բո­լոր ա­տե­ան­նե­րին հի­մի ե­ւեթ ցոյց կը տամ ար­դա­րու­թիւ­նը, ու թող նրանք ցոյց տան մեր յան­ցան­քը: Թող ար­դա­րու­թիւ­նը հիմի­ կշ­ռի ա­մէն­քիս գոր­ծը:
­ՎԱ­ԼԻ
Ա­մէն բան ժա­մա­նա­կին է նա­յում: Ա­մէն բան կը կա­տա­րո­ւի, կը պատա­հի ժա­մա­նա­կի դա­տա­րա­նի հա­մար: Մի վա­խե­նայ, մենք ժամա­նա­կը կը մո­ռա­նանք, ժա­մա­նա­կը մեզ կը յի­շի: Ան­հոգ ե­ղէք այս մա­սին: Շատ եմ ապ­րել, շատ տե­սել ու լաւ գի­տեմ. սա էլ մի ձոր է, որ ե­կել է, պի­տի լցո­ւի, որ ան­ցնի: Մի տա­րա­կու­սէք, հայ­րե­նա­կի՛ց եղբայր­ներ: Այս յան­կար­ծա­հաս ա­ղէ­տը ժպի­տով դի­մա­ւո­րենք, Ա­ստ­ծոյ հա­ճու­թիւ­նը վաս­տա­կենք եւ այ­լեւս այս­պի­սի դառն օ­րեր չտես­նենք:

     Վա­լին վեր է կե­նում:

ՅՈՎ­ՆԱՆ
Այն ժա­մա­նակ, յա­նուն մարդ­կու­թե­ան, կոչ եմ ա­նում ձեզ` Դո՛ւք օգնե­ցէք այս ա­ղէ­տա­ւոր ժո­ղովր­դին:
ՎԱ­ԼԻ
Ե­՞ս, է՜, ի­՞նչ եմ ես, մի ան­կրակ մարդ: Ի­՞նչ կայ իմ ձեռ­քին: Հա՜, մեղ­քանում եմ ձեր այ­րի­նե­րին, հի­ւանդ­նե­րին եւ մա­նուկ­նե­րին: Բայց ոչ մի ու­րիշ գու­թի չեմ կա­րող նրանց յանձ­նել, քան Ա­ստ­ծոյ գութն է: Աս­տո­ւա՛ծ նրանց հս­կի: Գնա­ցէք, բա­րի ճա­նա­պարհ, Տէր ը­նդ ձեզ:

     Վա­լին դուրս է ել­նում ձա­խից:

ՅՈՎ­ՆԱՆ (Ն­րա հե­տե­ւից)
Ա­սել է` եր­թանք փճա­նա՜նք: Դա՞ է ար­դա­րութիւնը: Քա­ռա­սուն տա­րի այս ձեռ­քովս այս ե­րկ­րի տունն եմ շի­նել, ա­հա այս­պէս զար­կի՞ ձեռ­քիս:
ՋՆ­ԴՕ
Եր­թանք, ջա­նը՛մ, եր­թանք: Դա­տարկ բան էր, ես գի­տէ­ի: Յովնանը շարժ­ւում է դէ­պի դուրս: Նրան հե­տե­ւում են բո­լո­րը: Հաս­նե­լով սան­դուղ­քի գլ­խին` կանգ է առ­նում: Ժո­ղո­վուր­դը շր­ջա­պա­տում է նրան:
­ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴ
Յովնա՛ն է­ֆէն­տի, ի­՞նչ ե­ղաւ, մէկ ճար ա­րա:
ՅՈՎ­ՆԱՆ
Էլ մենք գին չու­նենք, էլ մենք ո­չինչ ե­նք: Ա­սա­ցէք ժո­ղովր­դին, թող ու­րանայ:
­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­ՆԵՐ
Ու­րա­նա՞յ, ի­՞ն­չը ու­րա­նայ:
ՅՈՎ­ՆԱՆ
Ի­՞ն­չը… ա­մէն բան` կայք, պա­տիւ, խիղճ, հա­ւատ:
ՋՆ­ԴՕ
Ի­՞նչ է ա­սում, խել­քը կորց­րել է:
ՅՈՎ­ՆԱՆ (Բար­կա­ցած)
Չեմ կորց­րել, կե­անք­նե՛րդ ա­զա­տե­ցէք:
­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­ՆԵՐ
Դէ մենք էլ կե­անքն ե­նք ա­զա­տում:
ՅՈՎ­ՆԱՆ (Ա­ւե­լի բար­կա­ցած)
Կե­ա՜ն­քը` ա­մե­նա­պէտ­քակա՜­նը, մնա­ցա­ծը` խիղճ է, հա­ւատ է, ի­նչ հօրս ցաւն է, դատարկ բա­ներ են: Ա­զա­տո­ւե­ցէ՛ք, կեա՛նքն ա­զա­տե­ցէք:
­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­ՆԵՐ
Աղ­տո­տո­ւե՜լ… կա­րե­լի՞ բան է: Ի­՞նչ է ա­սում, ու­րա­նա՞նք:
ՅՈՎ­ՆԱՆ
Վե՜ր­ջը կը մաք­րո­ւէք: Կե­ան­քը չվեր­ջա­ցաւ: Է­լի կայ կե­անք: Ա­պա ի­՞նչ էք ու­զում. ո­ճի­րը գոր­ծո­ւի, ան­պա­տիւ լցո­ւենք հո­րերն ու լռե՞նք:
­ՄԻ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ
Ճա­կա­տի գիր է:
ՅՈՎ­ՆԱՆ (Զայ­րա­գին)
Ժո­ղո­վո՛ւրդն ա­զա­տե­ցէք, դա­տարկ խօսքեր մի՛ խօսէք, ժո­ղո­վու՛րդն ա­զա­տե­ցէք, ձե՛զ ա­զա­տե­ցէք: Ամբողջ ժո­ղովր­դով ե­լէք երթանք ար­դա­րու­թիւն պա­հան­ջենք:
­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­ՆԵՐ
Ո­՞վ կը թող­նի, ո­՞ւր եր­թանք, ո­՞վ կը նայի մեզ:
ՅՈՎ­ՆԱՆ
Վե­րին ա­տե­ան­նե­րը չեն ի­մա­նում այս ո­ճի­րը, մարդ­կութիւ­նը չի լսել. գի­տէ՞ք ի­նչ կ՚ա­նեն, ե­թէ ի­մա­նան, քար քա­րի վրայ չեն թող­նի: Ա­պա ի­մա­նա՜ն… Լուր պէտք է տրո­ւի մարդ­կու­թե­ա­նը:
­ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ
Է­՜հ, Յովնա՛ն է­ֆէն­տի, ի­՞նչ կա­րող ես ա­նել:
­ԶԱՐ­ԴԱՐ
Ա­մէն տեղ էլ էս պի­տի ա­սեն:
ՅՈՎ­ՆԱՆ
Ա­մէն տեղ է­՞ս պի­տի ա­սեն: Եր­կաթ կը հագ­նեմ, պող­պոտ կը մաշեմ, կ՚եր­թամ կը գտ­նեմ այս ոճ­րի ար­մա­տը: Տես­նեմ` նո՞յ­նը կ՚ա­սեն:
ԶԱՐ­ԴԱՐ
Ոճ­րի ար­մա՞­տը, ո­՞վ է ոճ­րի ար­մա­տը: Մէ­կը մէկի վրայ է գցում, Ա­ստ­ծուն են ա­սում ար­մա­տը: Գնա՛, ի­՞նչ կ՚ա­նես:
ՅՈՎ­ՆԱՆ
Աս­տո­ւած այդ­պէս չի ա­սել: Աս­տո­ւած ին­քը չի տե­սել այդպի­սի ո­ճիր: Նրա ան­գի­տու­թե­ամբ է սա գործ­ւում: Մարդ­կու­թիւնն էլ տե­ղե­ակ չէ այս ոճ­րին: Պէտք է լուր տալ մարդ­կու­թե­ան, աշ­խարհքով մէկ պէտք է գոռալ, ձայ­նը մին­չեւ Աս­տո­ւած պէտք է հասց­նել:
ՁԱՅ­ՆԵՐ
Է՜, ծուռ բա­ներ է խօ­սում:
ՋՆ­ԴՕ
Ջա­նը՛մ, սա էս­պէս ծուռ խօ­սե­լով մեր գոր­ծը աւ­րեց:
ՅՈՎ­ՆԱՆ
Ե­՞ս աւ­րե­ցի ձեր գոր­ծը, թէ՞ ձեր Աս­տո­ւածը: Ա­ռակ­ներ մի՛ խօ­սիր: Դու հաս­կա­նա­լիք չու­նես:
ՋՆ­ԴՕ
Ա­սածդ ի­՞նչ է, ժո­ղովր­դի սիր­տը ին­չի՞ ես պղ­տո­րում, ի­՞նչ ես ա­սում` ու­րա­նայ:
ՅՈՎ­ՆԱՆ
Ով որ չի ու­զում կե­ան­քը փր­կել, թող գնայ իր մե­ռե­լը մեռ­նելու: Ես պի­տի փր­կեմ ժո­ղո­վուր­դը: Ես պի­տի ցոյց տամ ար­դա­րու­թիւ­նը:
ՋՆ­ԴՕ
Դու խայի­նու­թիւն պի­տի ա­նես, քո կե­ան­քը պի­տի ա­զա­տես, մեզ գցես փորձան­քը: Ճամ­բադ գնա, հաս­կա­ցանք ի­նչ մարդ ես: (Ժո­ղովր­դին) Եր­թա՛նք:
­ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐԴ
Եր­թանք, ախ­պե՛ր, եր­թանք: (Քաշ­ւում են)։ Վեր­ջերս հա­սաւ:
ՅՈՎ­ՆԱՆ
Չէ՞ք ու­զում փր­կո­ւել, ես էլ ժո­ղովր­դի դա­տը կը փր­կեմ, ի­նձ կը փրկեմ. ես էլ մի ժո­ղո­վուրդ եմ:
ՍԱ­ՀԱԿ
Ծանր խօս­քեր ա­սիր, խնա­մի՛: Հիմի­ հա­զար բան պի­տի վրադ խօ­սեն:
ՅՈՎ­ՆԱՆ
Խօս­քե­րի ժա­մա­նակ չէ՛: Ա­մե­նա­թանկ բա­նը ձեռ­քե­րես գնում է` ժո­ղովր­դի դա՜­տը: Ես պի­տի հասց­նեմ մարդ­կու­թե­ան: Ար­դա­րու­թի՛ւն կայ, Աս­տո­ւա՛ծ կայ:

Վա­րա­գոյր

(Շար.1)

Կարդալ Շար. 2 այստեղ

ԾԷ. Տարի, 2018 թիւ 4

Բանաստեղծութիւն
յաջորդ
ԵՐԿՈՒ ԲԱՌ