Շուշիկ Տասնապետեան

Երէկ լուսինդ խաւարեցաւ Նիւ-Եորք, 
արգիլուած քաղաք է ինծի 
համարեա՛ ծայրաբեւեռ 
սփիւռք 
ամերիկեան անապատ անծայր 
ուր հասար երկար տառապանքի սիրո՛ւն կեանք
                                            — օրերդ լուսնէ թափանցիկ — 
տունտեղ չեղանք, 
աքսորեալ եւ գաղթական, 
արեւը մթնեց ամերիկեան գօտիին 
խօսուն արեւելքը կ՚ուզես հոս

ԻՂՁ

Շաբաթ երեկոյ, Ատլանտեան, 
ովկիանոսին բոսորագոյնը արծաթ 
սեւ ծիածան թռուցիկ ճայ երեխայ 
հոյակապ հին անտառին շատ մօտ՝
                                           երազիդ աւազուտ պատճէնը 
կեանքերու տխրադալուկ խանդավառած 
                                                                       մորմոք 
ամեբիկեան տան մը ներքին փակ երազը կը զգամ 
հիմա 
հոս ովկիանոսին հետ 
սփիւռքահայը որ հայրենիք պիտի երթայ 
(աքսորի եւ տունդարձի օ՛ ապրելու ժամանակ) 
հաւատացող մարդ մը հարազատ մը 
                                                                 կ՛ըղձայ  

ՍՓԻԻՌՔ 

                                                                «Դէպի նոր ու աւելի բարձր ստեղծագործութիւնը» 
                                                                                      – Լ. Շանթ , «Հայ բանահիւսութիւնը» 

Պէյրութին համար որ մեռաւ կ՛ըսեն 
օ՜ քաղցր ու սպանդ 
նորել կեանքը նորել գիրը մեր,
հոս, Երեւանի սա սրտին, մէջ 
խօսիլ՝ այն ինչ լռած կանք 
վաղուան լոյծ սեմը, 
                            թուղթերու է՛ն սպիտակութեանը վրայ
գրել մշակոյթը.օծութիւնը ընել.
երկիր եւ սփիւռք (խորին հեշտութիւն) 
տարբերութիւնը լինեւ ու գրել 
«ինքնամատոյց ու բացարձակ…» վէպին Նազիկը 
իբրեւ հայելի մը ծանր անկաշկանդ 
անյագուրդ երա՛զ սա կեանքի պորտին 
այսօր 
հոս շիրիմը եւ անկէ ետքը 
«դէպի նոր ու աւեփ բարձր» ստեղծումի մը հաշուոյն
եթէ շփուիլ օրուան փէշերուս,
                                                                  դարու քղանցքիդ, 
եթէ հիմա կ՚ապրիս. ո՛վ այրող ամէն. 

(Թիւ 3-4, 1990)

(ԿԲ. ՏԱՐԻ, 2023)

նախորդ
«ՏՈՒՆ»
յաջորդ
ԱԶԳ