Ժաննա Բեգլարեան

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ինձ ծածկում եմ
տաք հայեացքիդ
յուշով,
որ մի պահ
նիրհեմ
ու անջատուեմ
ցաւից։
Չի ստացւում։
Գիշերուայ մէջ
անձրեւի
միալար
նուոցի հետ’
որպէս համաձուլուածք,
դեգերում է
միտքս,
դեգերում է
հոգիս’
ժամանակի
դաժան
խարանն
իր վրայ։
Ներկան լոկ
մարմին է’
ծանր,
անշարժ զանգուած,
որ չգիտեմ
ինչպէս
հասաւ այս
կանգառին’
ոչ մի տեղ
չտանող։
Ինչպէ՞ս
դարձայ կրող
անփառունակ
վախճանի,
երբ իմ
երակներում
արեան փոխարէն
լոյս էր,
ու ապրելու
ձգտում էր
փառաւորւում։
Ո՞ւմ դաւադիր
ձեռքով
ապագայի
գաղափարը
խաչուեց,
ու ես դարձայ
անցեալի
յուշերում
դեգերող
անյոյս մի
մտագար։ 

ԾԹ. Տարի, 2020 թիւ 4