Արամ Պաչեան
Արամ Պաչեան

ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆ

(հատուած վէպից)

Պապի
             նամակը
                             Սեւին
Մեքենան՝ լճի ափին։ ճայթող լոյսը։ Կռիւը կողպէքի դէմ։ Ձեռքերդ ի զուր մի տաքացրու։ Դու ժամանակ չունես։ Բաց դուռը։ Փետրուարի ցրտին արիւնը ջրիկ չի մնում։ Խրուի ձեան մէջ։ Մտի տուն։ Կանգնի։ Հանի վերարկուդ։ Գլխարկդ։ Անցի խոհանոց, բաց ձախից երրորդ դարակը։ Լցրած պատրաստ երկու բաժակ օղին։ Հայրիկի երկու յոյսը։ Մէկը վերցրու վեր պարզի, ասա՝ եթէ իրօք երկնքում ես։ Քաշի գլուխդ։ Վառարանի կողապատին դէմ տուած բահն ու կացինը չանչի։ Դուրս արի։ Խոր շունչ քաշի։ Լուսաբացի կապոյտ ցօղը, այգու յաւերժութեան հետ։ Չես հաւատում, չէ՞։ Հաւատում եմ։ Դէ կացինը դէմ տուր պարսպին։ Շփի ափերդ, սկսի ակօսդ բացել։ Բահի լեզուն պողպատէ ձեան մէջ։ Դու պոկի ձիւնը, թափի մօտիկ ծառաբնի տակ։ Բահի կռիւ կենացը։ Բահ՝ ճռնչայ։ Լեզուից ծուխը։ Օղու զրնգոցը երակներիդ մէջ։ Փորոքներիդ պատերին խազուող երազներդ։ Դանդաղ եփուող մեռոն։ Դու խփի բահը։ Առաջ չի գնում։ Դու խփի։ Երկու պինդ կող։ Մէկի պարտքը պարտուելն է։ Բայց կը փորձես ազնուութիւնդ։ Բահը մի կողմ գցի, վազի կացին-ախպոր մօտ։ Պինդ բռնի պոչը, մորթի սառցեղէնին։ Կացնով՝ հել-իջի։ Ջրագոյն բեկորը սուինահարում է թուշդ։ Ցաւ չկայ։ Պատռուածքից կաթում է մեռոնը։ Յամառի՛։ Յաղթի՛։ Մի՛ նեղուի։ Դու ես, քո ակօսը։ Դու ես քո ապրումը։ Ձիւնը ծառերի տակ։ Դու գրկի բները։ ճակատդ դիր պաղութեան կեղեւին։ Ծծուի կեղեւի մէջ, որ տարածուես ծառի խմորում։ Անուշ անի հողը քեզ։ Արմատը բիւրեղակալած։ ճակատից ծորող կաթիլի մէջ մանկան սպիտակուց։ Թշիդ պատռուածքի մէջ կծու պիպար։ Սառոյցները խփւում են ծառերին։ Հասնում են մինչեւ ճիւղերը։ Դու լիզի բաբախող շուրթերդ, որ հանդարտուեն։ Մի կողմ դիր կացինը։ Նորից վերցրու բահը։ Ձիւնը մաքրի պարսպի երկայնքով։ Բահը նուրբ բանեցրու։ Մասունքները։ Դու խցում ճգնող վանական ես։ Մաքրի։ Լաւ մաքրի։ Սիրի։
Մի քանի անգամ յետուառաջ արա։ Կանգնի ակօսի վերջում։ Սեւեռուի ակօսի թեքումին։ Համոզուի, որ գլուխ չես պահել։ Համոզուի, որ ճանապարհն ինքդ ես բացել։ Համոզուի՛, որ ճանապարհը ինքդ ես անցել։ Բահն ու կացինը թափ տուր։ Հենի քոթուկին։ Այգի մտի։ Ձեռքերդ խրի ձեան մէջ։ Տար երեսիդ։ Ձնով տրորի երեսդ։ Թող թաղուի։ Ջրագոյն շեղջը դէմքիդ, կաթիլները դուրս են գալիս աչքերիդ ափերից։ Ասեղները ծակծկում են թշերդ, ասեղները կառչում են շրթունքներիդ եզրերից։ Անգոյն գազարները խազում են կզակդ։ Դու ներս գնա։ Բաց վառարանի դուռը։ Երէկուայ մոխիրը դուրս տուր։ Վառարանը անմոխիր վառի։ Մարմինն ու հոգին մեռած մոխրով չեն տաքացնում։ Մոխիրը դատարկի այգում։ Ամէն ինչ թող խառնախմխիրձիւնանձրեւմոխրինարեւանձրեւինշողսառնամանիքինձեռքիդշարժումըշողիմշողըշարժման կամքին։ Հիմա ցախ կոտրատի։ Բարակ ճիւղերը, կոճղերից առանձնացրու։ Վառարանում փետը խնամքով դարսի։ Մարխը։ Օդ խաղալու տեղ թող։ Թաց ճիւղերը շարի վառարանի տակ։ Կրակ տուր։ Դուռը փակի։ Քարացի։ Վառարանի երգը մի արհամարհի։ Մետաղի տնքոցը։ ճիւղերը։ Կոճղերի ճեղքերից յորդող հիւթեր պայթում են՝ թշշում։ Հիմա վառարանին իր հետ մենակ թող։ Ստի խոհանոց ։ Ներքեւի պահարանը բաց ։ Դոյլից մի քանի կարտոֆիլ հանի։ Չորացած, փշրուող հողերը կճեպին։ Դուռը բաց։ Քայլի այգի։ Ձնէ թմբերից մէկին մօտեցի։ Կարտոֆիլները խրի մէջը։ Լղոզի ձիւնով։ Կճեպի հողը թող փափկի։ Կէսը մաքրի։ Կէսը թող մնայ։ Ներս գնա։ Բաց փուռը։ Խանձուող թարթիչներդ։ Կարտոֆիլները գցի
մէջը։ Սեղան պատրաստի։


աղը
հացը
ափսէն
պատառաքաղը


Հանի օղիով լի միւս բաժակը։ Սեղանը աւելի մօտ բեր վառարանին։ Չէ, մի քիչ յետ տար։ Զգոյշ։ Սփռոցի ծոպերը։ Կարտոֆիլի բուրմունքի մէջ մնա։ ժամանակը։ Բա՛ց փռի դուռը։
Մոխրից, կճեպից յառնող շունչդ։ Փռի դուռը մի ծածկի։ Տեղատուութեան շարունակուելու համար թող ծնուի։ Դու կարտոֆիլները դիր ափսէիդ մէջ։ Վերցրու մէկը՝ վառուող մատներով ջարդի մէջտեղից։ Աղը տուր։ Մռութդ պահի կարտոֆիլի ցօղունի բաբախուն հոգեվարքին։ Բարձրացրու օղիով լի բաժակը։ Ասա՝ կենացդ ու խմի։ Թող ողջութիւն լինի։ Անուշ անմահութիւն, մանչս։

ինձնից մնացածը չեղած բանի զգացողութիւն չեղած երեխու ծնունդի տորթ գրեմը քսուել աւերելա գորգը ու դու նեղւում ես չեղած փափուկ մի քիչ մեղմ մի քիչ շատ
քիչ բանի վրայ ո
տաբոբիկ քայլել քեզ թւում ա գորգին աւերուած տորթի գրեմը ես
եմ ճիշ
տ ա թւում ես եմ խաբեցի ես չեմ խաբեցի ես եմ եմ չեմ եմ եմ չեմ չեմ
ե
մ
չ
ե
մ
ե
չ

 

 

Կեղեւից նաւ, կայմը՝ գրպանից դուրս։ Լաւ վարդեր տամ, կոկոնները քարեր են,
սեղմի,
գզա։ Տխրութեան համար ե՞ս տանում, զոյգ փաթաթե՞մ։ Գերբերաններ.
հատը 250-ով։ Դժուար եմ առաջանում։ Փնջերը համարեայ մտցնում են բերանս։
Ծաղկաթերթերը քսւում են թարթիչներիս։ Նախավերջին կրպակի դիմաց, կաւէ սա-
փորի մէջ երիցուկի փունջ տեսացել-նայելել։ Հազար հինգ հարիւրով տամ, լոյսը
չբացուած են քա-յ-ե-լ-ե-լ։ Արեւից թաքուն։ Եթէ արեւ տեսնէր, ծաղիկը ցաւը կը
զգար։ Փունջ ձեռքին, միւսների սովորական հայացքների միջով քայլել Խաչ — >
Սերուկ։ Սրճարանի մուտքի մօտ սպասելիս երիցուկի փունջը սեղմել է կրծքին։
Ցօղերը կաթկթում են, լցւում ծոցը։ Երբ համբուրես աղջկայ թուշը ու երիցուկները
տաս նրան, ձեռքդ կը դողայ։ Կաթով ամերիքանօ ես վերցնում։ Աղջիկը նարնջի
հիւթ։ Երբ աղջիկը խօսում է ձողիկը պտտւում է բաժակի մէջ։ Երբ լռում է ձողիկը
քարանում է։ Ոչ ոք չգիտի ինչ է խօսում աղջիկը։ Չի ուզում, որ իմանան։ Որովհետեւ աղջիկը՝ հեռաւոր աղջիկն է։ Վախվորած, այնպէս որ հեռաւոր աղջիկը յանկարծ չնկատի վախվորութիւնը նայում է մերթ նրա մատներին, մերթ ճնճղուկի փետուրի գոյն ունեցող մազերին։ Գիշերները հեռաւոր աղջիկը քնաբերներ է խմում։ Ինչ-որ մէկը պատմում է, որ հեռաւոր աղջիկը քնել չի կարողանում։ Բժիշկը խորհուրդ է տուել խոտաբոյսեր օգտագործել։ Քննութիւններս յանձնեմ, գնամ երկրից։ Ինչ-որ մէկին ասում է նարնջի հիւթ խմող հեռաւոր հեռա—>հեռաւոր աղջիկը։ Մոխրէ թիթեղներ հանդարտ ալիքների վրայ։ Տեսնում է ինչպէս է ձեռքը երկարում ու ծխախոտի մոխիրը թափ տալիս սուրճի բաժակի մէջ։ Նայում է բաժակի կողքին դրուած դատարկ մոխրամանին, յետոյ հեռաւոր աղջկան։ Գլուխը կախ խօսում է ու պտտում աղջկայ բերանի ձողիկը։ Ինչ համեղ է շուրթերի հպման տեղը։ Վաղարշեան փողոցում հրաժեշտից առաջ մի քանի րոպէ գրկել են իրար, որ յետոյ նրա մարմնի տաքութիւնը յիշողութիւն դարձնի։ Իսկ յետոյ թաքսի կը բռնի, կը բացի մեքենայի դուռը, հեռաւոր աղջիկը կը նստի։ Դու վերջին անգամ կը նայես նրան ու ոչ մի շարժում չես անի։
Դու ծառ ես։


Ձկան ճերմակ փոր։

 

 

ընկել ես կատուի ետեւից դժուարութեամբ թաւ ու անկշիռ հեղուկի պատռելով քեզ
յաջողւում է հասնել ու գրկել նրան
                                                                                             դու սկսում ես համբուրել կա
տուի փամփլիկ պոչը

 

 


հայրիկը կը մեռնի
ես նրան կը ս
տիպեմ ելնել անկողնուց հանել դրամապանակը
ինձ երեք հազար դրամ
տալ
                                                  ես կը գնամ սրճարան
                                                        հայրիկը կը մեռնի

 

 

կապոյտ սիթրոենը գնելու համար Սեւը մօր մատանին ու վզնոցը լոմբարդ դրեց.
վերնիսաժում նրանք հանդիպեցին շներ ու կա
տուներ վաճառողների միջանցքում


օդը


լցուած էր բրդի, մէզի ու կաթի խիւսով. վաճառողը սիթրոենը փաթաթել էր մե
տաքսէ կտորի մէջ. խեղդող ծխով սիկարէթը ատամների տակ կծոտելով՝ զգուշօրէն բացեց ափը. երեւաց կապոյտ սիթրոենը.

 

աշխարհի

ամենայ

մենակ


մարդը

ես

չեմ


իմ                                                                    սեղանի                                                               
տաք
                                                                                           թէյն ա
                                                                     որ չգի
տեմ թէ ինչ պատրաստեցի

 

նրա մատների արանքում մանր սեւ փետուրներ էին աճում
բժիշկն ասաց, որ դրանք սեւ հաւի փետուրներ են ու ձեռնոց նշանակեց

 

 

նաւը, որի վրայ կանգնել ես՝ գոնէ ինքն իրեն խորտակէր գունատ երեսով Լ ե Զուն,
որ Փարպեցու մայթով կը գնա-կը գայ չի գտնի բաց ձայնդ, որի մէջ պատմել էր ու-
զում թիկնաթոռի արմնկակալը, որ ձեռքիդ յիշողութիւնն էր.

                                                       ստուերը՝ անընթեռնլի

ճանապարհը, որով պիտի գայի՝ ինձնից առաջ եկել էր

                                                                               եւ
դ
ու էիր անդռնութիւն, անպարսպութիւն, անհսկութիւն աքսորավայրը քո
                                                                                                                                 դ
                                                                                                                                 ու

ջրամբարի, որի անուն ծով ես դրել, ուրեմն ծովի ջրիմուռով հարեւանի շունը
Բոբը վազում ա դէպի քեզ, հասնում ա, սեղմւում ո
տքիդ.
սիրում ես նրան, շոյում մէջքը, գլուխը
քեզ շա
տ եմ սիրում, Բոբ ծովի
ջրի մուռով սեղմւում ա քեզ սիրում՜՜՜
սիրում ես նրան դէ գնա,
Բոբ սեղմւում չի հեռանում Բոբ, գնա
աւելի ա սեղմւում
աղի ձուկը քո թարթիչից կաթում ա, հոսում այ
տիդ վրայով Բոբը պոկւում ա քեզնից, վազում հեռու՜՜՜հեռու


յե
տոյ կանգնում ա, ախուր նայում՝ այտիդ վրայով հոսող աղի ձկանը
քեզ շա
տ եմ սիրում, Բոբ

 

 

հրավառութիւն է.

պատուհանի ապակու մէջ երեխայի տարեդարձի առիթով անյոյս մեռնող աստղեր են հալչում.

                        անկողնում

                                      պառկած

փորձում ենք պատկերացնել ու պատկերել դէպի աստղերն ուղղուած երեխայի
հայեացքը.

երեխան կանգնել է իր տարեդարձի առիթով անյոյս մեռնող աստղերի տակ՝ գլխիկոր.

 

աշնան վերջին Կիրակին.

արթնանում ես, մօտենում պատուհանին. արեւի շողը չի անցնում ամպի միջով՝
լուսարձակում է, ծծւում թափանցիկ երանգի մէջ.
կանգնում ես պա
տուհանագոգին՝
թռչում. առաջինը մայրդ է հասնում.
ջուր լցնեմ, լուացուի.
կաւէ սափորը թեքում է բեկորուած
դիմագծերիդ սուրճ էի դրել, սեղանին մնաց,
հիմա կը բերեմ.
բարձրանում է ութերորդ յարկ, հեւքով վերադառնում սուրճի բաժակը ձեռքին.
յե
տեյ փակում է աչքերդ ու բաժակը դանդաղօրէն թեքում դիմագծերիդ

 

ածուխ-կարմիր արիւն.
գոյնի հրաժեշ
տն է մթնշաղի մէջ յառնող քաղաքի.
վառարանի դռնից կախուած քո մարմին. նրա այ
տերը տաքանում էին մոխրի
խանձուած փե
տուրներից, որոնք կանաչ նոճիների մէջ լռութեան լեզուն էին ապրում

                                                                                                                                                  եւ
                                                                                                                                     ապրեցին

 

 


Տիկնիկի գրկում բզկ
տուած մարմինը մեր ոտքերի առջեւ։ Աղջիկը բաց աչքերով
նայում է՝ Հրազդան գե
տի ծառագոյն ջրով թրմուած մեր մարմիններին։ Մեզնից
մէկը սկսւում է ար
տասուել, միւսը շրջւում է՝ փախչում։ Ողջ գիշեր քաղաքի անցաւ
սպիի մէջ՝ Հրազդանի ձորում, ճարճա
տում են փայլատակումներ, որոնք ցրւում,
մեռնում են ձորի երկնակամարում. կրակոցներ, որոնց կլանում են, ջախջախում
յաւերժական ապառաժները. ուրախութեան բառաչիւններ, որոնց լերդացնում է
բերանը։ Եւ աղջկայ բզկ
տուած մարմինը տիկնիկի գրկում, մեր ոտքերի առաջ։

 

 

երբ Սեպտեմբերի մէկին ձուկ եկաւ ու փաթիլները դարձան դպրոցականներ ես տնամերձ այգում ծառեր էի տնկում ու նուշի համար արտասանում բուսաբանական այգու տերեւների անունները դրանք շատ էին իսկ այգին խիտ էր կանաչ անյոյս նուշը իմ լեզուի վրայ խոտ աճեցրեց ուզում էր պառկել խոտերի մէջ ու քնել բայց իմ քունն էր տարել իմ քնելը նրան չէր սպասել

 

 

կեանքի առաջին շրջանում Սեւը մեղ Սագործ էր իսկ երկրորդում ան Բաստանեալ առաջին շրջանը նրբութիւն էր երկրորդ շրջանը ծէս

 

 

 

Նայում եմ ցուցափեղկին՝ եկեղեցին ես սարքում։ Մէկը բարձրացել է գմբէթին, ձող է զօդում։ Արեւելեան ուտեստներ եմ պատուիրել՝ հումուս, պապաղանուժ, շիշ թաուք, լոշիկ հաց։ Ե ս Աստծուն չեմ հաւատում։ Մենք իրարից դարերով հեռու ենք։ Աստուած իմ ամէնօրեայ հանգուցեալն է։ Ամէն օր, նոյն ժամին նրա հոգեհանգիստն է։ Նա վաղուց պաղպաղակ չի կերել։ Ե ս կուզեմ զգալով մեռնել։ Բոլորը գիտեն, որ ժամանակն ու տարածութիւնը՝ նրա համար, ով երբեք գոյութիւն չի ունեցել տարօրինակ, պտղատու թփեր են։ Բոլորը ստում են։ Ինձ շատ սիրողներին ես չեմ հաւատում։ Կրկնութիւն է։ Աստծոյ մէջ սէրը կրկնուելու ձայներ է արձակում։ Նրա հոգին կազմուած է կրկնութիւնների կարկատած պատառներից ։ Նա միշտ ուզում է հետաքրքիր լինել, բայց ընկերական հաւաքոյթներին սկզբից մինչեւ վերջ արտասւում է։ Նրան փորձում են հանգստացնել՝ աւելի առատ է արտասւում՝ համարեայ ոռնալով։ Նրան ասում են, որ արտասուելը անհետաքրքիր է, աւելի լաւ է ուրիշ բան մտածի։ Նրա ողբը քառապատկւում է։ Թափ է հաւաքում նաեւ նրա բերանի ծամօնը, որին դաժանօրէն քացու տակ է գցել։ Դաշտային մուկ են բերում, զգուշօրէն դնում ուսին։ Ձայնը կտրում է, մի կողմ քաշւում։ Դաշտային մուկը հոտոտում է նրա թաց այտը։

Երեւանում մթնող կէսօր է
Ես կ՛ուզէի խաբել
ու քիչ լինել

Հիմա հաւատում եմ հումուսին ու շիշ թաուքին, հաւատում եմ Սայաթ Նովա փողոցի նստարաններից մէկի վրայ քնած անտուն Ունանի խռմփոցներին։ Եկեղեցի
են սարքում։ Լոշիկից նաւակ եմ կտրում, խրում հումուսի մէջ, հաճոյքից ծորում եմ՝
հետեւելով գմբէթին հրեշտակացած շինարարներին։ Գարեջուրը լցնում եմ սառցէ
գաւաթի մէջ։ Կենացդ, Աստուած՝ ինքդ քո ուսին նստած դաշտային մուկ՝ Կենացդ։

 

 

թողէք գոնէ վերջին անգամ սուրճս հանգիստ խմեմ, բայց նրանք շտապում էին եւ ասացին, որ Ռուբէնի կոկորդը պիտի տանեն, յիշեցնելով պատմուածքի շանը, որի կոկորդը տարիներ առաջ ծրարով Երեւան էր ուղարկել.


ուսապարկից հանեց
տատի Պիթիասից բերած փայտէ զարդատուփը, որի փականը արծաթաջրով էր թաթախուած, լեզուակին՝ ասեղնագիծ գորտ.


պոկելուց յե
տոյ կը դնէք զարդատուփի մէջ, ասաց նա՝ սուրճի բաժակը մօտեցնելով շուրթերին. նրանց ձեռքերը խրուեցին պարանոցը դուրս քաշեցին կոկորդը.
ցաւ չզգաց

սուրճի կաթիլներն ազատագրուած էին

ԾԵ. Տարի, 2016 թիւ 4