- Ծնած է 1932-ին, Պէյրութ, Լիբանան:
Ուսում
- 1949-1952, Պէյրութի Գեղարուեստի ակադեմիա
- 1952-1958, Փարիզի Ազգային բարձրագոյն արուեստներու դպրոց, ուրկէ վկայուած է
- 1952-1954, Հիւպէր Եանսեսի հետ մարմնաքանդակ
- 1954-1956, Մարսէյ Ժիմոնի հետ` դիմաքանդակ
- 1956-1958, Ալֆրետ Ժանիոյի հետ բարձրաքանդակ եւ կոթողական քանդակագործութիւն
Ուսուցում
- Լիբանանի մէջ քանդակագործութեան առաջին դասախօս
- Գեղարուեստի ակադեմիաներու մէջ ճարտարապետութեան դասաւանդութեան նոր ծրագիրի մը հեղինակն է
- 1960-1982, Լիբանանի Գեղարուեստի ակադեմիայի դասախօս
- 1966-1987, Լիբանանեան համալսարանի Գեղարուեստի հիմնարկի դասախօս
- 1980-1982, Քասլիքի Ս. Հոգի համալսարանի Գեղարուեստի հիմնարկի դասախօս
Ցուցահանդէսներ
- 1954 Փարիզի «Փըթի փալէ»-ի մէջ` «Օտար արուեստագէտներ Ֆրանսայի մէջ» խորագիրով
- 1963 Ալեքքօ Սաապ, Պէյրութ
- 1982 Քասլիքի Ս. Հոգի համալսարան
- 1994 Աղեքսանդրիոյ Պիեննալի 18-րդ ցուցահանդէս
- 1995 «Էմմակոս» ցուցասրահ
- 1997 «Էլիաս Ապու Շապքէ» թանգարան
- 2002 Գերմանական մշակութային կեդրոն, Քասլիք
- 2010 Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահ
- 2015 Լիբանանեան Գեղարուեստական համալսարան – ALBA
Մրցանակներ
- 1954 Փարիզի Գեղարուեստի դպրոցի առաջին մրցանակ
- 1954-1955 Լիբանանի կրթութեան նախարարութեան կրթաթոշակի մրցանակակիր
- 1955 Փարիզի Գեղարուեստի դպրոցի առաջին մրցանակ
- 1965 «Սթրանտ» կեդրոնի առաջին մրցանակ
- 1965 «Լ՛Օրիան» պարբերաթերթի երկրորդ մրցանակ (Թիւֆենկճեան)
- 1973 «Սըրսոք» թանգարանի աւազանին համար արձան մը, առաջին մրցանակ
Գործեր
- Պիքֆայայի Հայոց ցեղասպանութեան յուշարձանը
- Աննայայի մէջ` Ս. Շարպելի արձանը
- Պոսթընի մէջ` Գարեգին Նժդեհի կիսանդրին
- Հալէպի մէջ` Զարեհ Ա. կաթողիկոսի կիսանդրին
- Այնճարի մէջ` Շաւարշ Միսաքեանի կիսանդրին
- Պէյրութի Համազգայինի «Նշան Փալանճեան» ճեմարանին մէջ` Սիմոն Վրացեանի կիսանդրին
- Պէյրութի «Ժըպրան Խալիլ Ժըպրան» զբօսայգիին մէջ` Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրին
- Պէյրութի մէջ` Հանրի Ֆարաոնի կիսանդրին
- Պուրճ Համուտի հրապարակին վրայ` «Պաշտպանութիւն» յուշակոթողը
- Մթէյնի մուտքին տեղադրուած յուշարձանը
- Ժիպէյլի մէջ` «Աղօթք» յուշարձանը