Կարօ Արմենեան

ԽԱՉԵԼՈՒԹԻՒՆ

Երբ մարմինդ պոռթկայ 

լռին
այս իրիկուն
ու կողերդ հրճուանքէն 
արիւնոտին

քու խորերէդ երդնուս պիտի
թէ մատներդ գիտեն երգել
գիտեն յուշել դաւադրօրէն
վանկեր քնքոյշ
ու վանկերդ գիտեն դողալ 
սարսռանքով գիտեն դողալ
արիւնիդ մէջ

քեզի կ՚րսեմ
խաչիդ վրայ երդնուս պիտի
թէ շրթներդ
այս իրիկուն գիտեն գգուել գիտեն մատնել 
ու մարմինդ վայրենօրէն գիտէ սիրել
ու բառերդ սրսփանքով գիտեն լռել

0 ՜ չկարծես
թէ կարօտդ պիտի կրնաս գերեզմանել
այս իրիկուն
գերեզմաններուդ անպաշտպան կուրծքին խոփեր խրելով 
շաղուելով սերմեր ապականութեան
սննդառութեան շրթունքներ վայրի ի մի բերելով 
զուգաւորելով
մենք յօրինեցինք անսահմանելի անթափանցելի անանցանելի 
ամբոխակոյտը
մեր մարմիններուն

 

      սառն լռութեամբ
ու համբերութեամբ                     մարմինէ մարմին
գաղտնահիւսեցինք բարեխօսութեան չարախօսութեան 
ոստայնը լպիրշ

 

                                            քէներով խրթին
մանրախուզեցինք հետքերը նրբին
անտեսանելի

մտքերով կթոտ
յաւիտենութեան դարձդարձիկ ու թեք արահետներէն 
բերինք նենգութեամբ գարշահոտ ջուրեր
որպէսզի ապրինք
եւ ահաւասիկ
մարմին առ մարմին
կր դառնանք հողին
կը գտնենք հիւլէն մեր հին ծնողին 
ծնողները մեր մեզի կր սպասեն 
որպէսզի նորէն քայքայուի հիւլէն 
որպէսզի նորէն բեկանուի հիւլէն 
բջիջներ ծնին անըմբռնելի
հին 
իրերամերժ
նիւթերէն
մարմնի

                                                               եւ ծայրէ ի ծայր 
                                                             սկսինք նորէն կեանքն այս վիթխարի
իր հին 
ժխորէն
եւ        ծայրէ ի ծայր
կոյր
խարխափանքի ափեր երկարենք
եւ ափն այն        ափն այն       ափն այն անօթի
                                                     ափն այն որոնենք

որուն կարօտէն
հուրն այս ամեհի
խելայեղութեամբ խելայեղութեամբ
կր հանէ ոտքի
սերմերն արիւնի
բարութեան մարմին յարութեան մարմին
խոպան խորերէդ թող վերընձիւղին հունտեր կատաղի
երդումներ սիրոյ համարձակութեամբ 
թող զուգաւորուին
ստինքներ մեծղի յորդին ծոցերէդ 
մանուկներ բարի
ոգեւորութեան ճիչեբով վայրի 
արգանդդ փորեն

բարութեան մարմին յարութեան մարմին
քու թեւերուդ մէջ կան մտերմութեան խռովիչ հուրեր
բուրումներ սիրոյ ծունկերդ կ՚այրեն
քու ափերուդ մէջ կան բժշկութեան խելագար լոյսեր
եւ մատներուդ մէջ դեռ արշալոյսի խունկեր 
անանուն
արթնցիր քունէդ արթնցիր քունէդ
գերեզմաններդ փուլ թող գան նորէն 
գերեգմաններուդ անպաշտպան կուրծքի  շանթեր թող փլին
եւ իր երկունքէն
հողն այս արիւնի
հողն այս արիւնի

զի այս իրիկուն
երբ վերջին լուման յոյսիդ ազազուն
կուլ երթայ հողին
երբ կքիս հողին
եւ զայն համբուրես հեզութեամբ անհուն

մանուկներդ մերկ եւ անօթեւան եւ ապօրինի 
եւ որոնք ծնան սերմերէդ սիրոյ
զորս դուն մերժեցիր ապիկարօրէն

մանուկներդ մերկ յանուն իրենց հօր 
եւ ի փրկութիւն
գերեզմաններուդ անհանգիստ խորէն 
հաւատարմութեամբ
եւ թունդ արիւնով
պիտի որ նորէն
յարութիւն առնեն

                                                                                               (Թիւ 11-12, 1987)

յաջորդ
ՈՐՈՆՈԻՄ