Ապրիլեան
Նոյնիսկ ամառուայ տապը կը սարսռայ ապրիլեան ցրտի վերյուշից: աաա Նրանք փորձել էին սպանել մահը` փշալարերով, բահերով, բռունցքով ու վերջին նռնակով: Սարսափած ու խուճապահար մահը Նրանց էլ իր հետ տարաւ: Յետոյ ուղեկիցներ ունեցան, որոնց հետ տախտակեայ, լաքապատ ամենագնացներով հասան վառօդահոտ լաւաների դրախտ: Այստեղ բոլորը պիտի անհոգ ու ներդաշնակ ապրէին: Կարդալ աւելին
Պետրոսեան Վիտալի
ԵՐՐՈՐԴ ԱՍՏՈՒԱԾՈՒԹԻՒՆ

    Աստուածները մարդիկ են,
    որ ապրում են տարբեր մոլորակներում
    եւ մեզ պէս փնտռում են հաւատ
    առ մարդ:
    Սովորական մարդիկ յիշում են սովորական
     աստուածներին,
    սովորական մարդիկ` ամէնօրեայ իրենց Կարդալ աւելին
Վովա Արզումանեան
Գիշերը ոչ սովորական անցաւ։ Աչքերս գիշերուայ շարունակութիւն ընտրեցին հիւրասենեակը, որտեղ հեռուստացոյցը յոգնել էր իր ամէնօրեայ չարաճճիութիւններից ու յանդգնում էր ընկերանալ մէկի հետ։ Ես շփոթուած դուրս եմ գալիս այդտեղից, մտնում իմ սենեակ, փակում դուռն ու հեռանում փոշուց, որովհետեւ ալերգիա ունեմ նման փոշիներից։ Դա սովորական չէ։
Այդ փոշու մէջ անընդհատ լոյսեր են վառւում... Կարդալ աւելին
Շուշի
Ինձանից է սկսւում այս քարը. իսկ այս ծաղի՞կը, այս փուշը, այս երկինքը, այս օձը, այս… Իսկ ե՞ս ինչից եմ սկսւում։
Մուհամէդը եկաւ՝ բարեւ Սուրէն։ Սուրէնը էլի Սուրէնն էր։ Մուհամէդն ասաց՝ լաւ ցուլեր ունես, մէկը կը տա՞ս, տանեմ՝ մորթեմ։ Սուրէնը նայեց առանց կասկածի՝ քեզ փէշքէշ, որն ուզում ես։ Մուհամէդը մտաւ գոմ... Կարդալ աւելին
Ռոբերտ Եսայեան
ԻՄ ՏՈՂԵՐՆ Է ՋՆՋՈՒՄ
ԵՐԿԻՐՆ ԻՐ ՊՏՈՅՏՈՎ

Ես գրում եմ իմ անունը հայեացքում անցորդների
եւ ինքս ապրում… ժամանակից դուրս:
Իմ եւ բառի միջեւ աղօթում է լռութիւնը,
որպէս խաչքար:
Եւ ամէն տողից ցնցւում են հիմքերը տարածութեան: Կարդալ աւելին
Հերմինէ Աւագեան
Ես գալիս եմ քեզ մօտ գլխաբաց,
որ անձրեւներդ շոյեն արցունքներս
եւ ասեն, որ այս տարի
ձմեռ չի լինելու
ու գարունը արդէն ճամբայ է ընկել
դէպի քեզ․․․
Ես գալիս եմ քեզ մօտ ամէն օր
եւ շուրթերիս աղօթքներ եմ բերում,
որ համբոյրի հետ թողնեմ դէմքիդ,
մարմինդ... Կարդալ աւելին
Հերմինէ Աւագեան
Մանկութիւնս վազում, հասնում է Մարտունու փողոցները: Վազում եմ յետեւից, բայց չեմ հասնում։,
     – Չե՜ս հասնի, չե՜ս հասնի, ես աւելի լաւ եմ վազում։
     – Կը հասնեմ։
     – Դէ արի ու ինձ բռնիր, դէ՜․․․
     Մարտունի...արեւից վառուող, արեւի պէս... Կարդալ աւելին