Լուսամուտս բացւում է աշխարհի բանաստեղծութեան վրայ:
Ամէն, ամէն ինչում քո ներկայութիւնն է:
Պաստառներով տան, կղմինդրների, դողէրոցք-ծառի,
Լուացքն անձրեւից փախցնող կնոջ մէջ քո ներկայութիւնն է…
«Բարակութիւնների ու լիքութիւնների միջով եկողն եմ` վայրի կակաչի պէս բարակ, նրա սերմի պէս լիքը, ծածանուելու տեղ եմ փնտռում ամպերի ու սակաւութեան մէջ, ապրում եմ իմ խոնարհութիւնը, ապրում եմ իմ ուժը. պատահական չեն դրանք: Բարակութիւնը` այդ ձեռք բերուածը, որ ունեմ որպէս կամաւոր հանգրուան` մերձ լինելու ինձ աւելի: Եւ առաւել մերձ մէկ այլ բանի: Այս աշխարհի ափսոսանքը` որպէս հազար ձեւով ունեցածի, եւ ուրիշ աշխարհի գլորուելը դէպի ինձ, որի թափը պահել է պէտք. պատահական չեն դրանք: Սպասելու այդ ձիրքը` մանր մակոյկներով նաւարկելու եղէգների տակ թաքնուած հոծ ջրերով ներսի, եւ մեծամեծ նաւեր չգցելու ճամբայ` առանց քարտէզ: Դէպի բացութիւններ: Եւ այդ յապաղումը` թռչուն. պատահական չեն դրանք: Եւ սիրելու ձեւը` լոյսի միջով»:
Կարդալ հեղինակին այլ գրութիւնները
Լուսամուտս բացւում է աշխարհի բանաստեղծութեան վրայ:
Ամէն, ամէն ինչում քո ներկայութիւնն է:
Պաստառներով տան, կղմինդրների, դողէրոցք-ծառի,
Լուացքն անձրեւից փախցնող կնոջ մէջ քո ներկայութիւնն է…
մանուշակ նշանակում է ընկիր քո մէջ։ նշանակում է զգա՛ իմ հոգսը մտերմութեան։ կարդա՛ իմ բանումը քո մէջ։ մանուշակ իսկապէս որ նշանակում է մանուշակ, ոչ նարգես, յատկապէս ոչ նարգես, յատկապէս ոչ դէպի ինձ։ մանուշակ նշանակում է tabanca՝ կրեոլերէն, Լիզան ասաց, որ նշանակում է չվերադարձուած կարօտ ու սէր։ մանուշակ նշանակում է անտակ մենութիւն ու յատկապէս անտակ մենութիւն յատկապէս օտար քաղաքում։ այնքան օտար, ինչքան կարող են լինել ուսանողները իրենց օտար ջահելութեան մէջ։ կարծես չեն ապրում նոյն անճողոպրելի կեանքը։ նոյնանման հագուստների մէջ ցուցադրող իրենց […]
Կարդալ աւելինԳրութիւններու արխիւ
