Գիշերը ոչ սովորական անցաւ։ Աչքերս գիշերուայ շարունակութիւն ընտրեցին հիւրասենեակը, որտեղ հեռուստացոյցը յոգնել էր իր ամէնօրեայ չարաճճիութիւններից ու յանդգնում էր ընկերանալ մէկի հետ։ Ես շփոթուած դուրս եմ գալիս այդտեղից, մտնում իմ սենեակ, փակում դուռն ու հեռանում փոշուց, որովհետեւ ալերգիա ունեմ նման փոշիներից։ Դա սովորական չէ։
Այդ փոշու մէջ անընդհատ լոյսեր են վառւում…

ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ ՎՈՎԱ
Վովա Արզումանեան ծնած է Արցախի Մարտունիի շրջանի Ճարտար քաղաքը, ուր աւարտած է տեղական դպրոցը եւ Արուեստի դպրոցի դաշնակի բաժինը։
2018-2020ին. եղել է «Վարդանի սերունդ» երիտասարդաց միութեան ատենապետը։
2019 թուականէն Արցախի հոգեւոր միակ թերթի՝ «Վարդանանք»ի, ինչպէս եւ «Գրական Արցախ» պարբերականի գլխաւոր խմբագիրն է։
Հեղինակ է չորս գրքի` «Ճերմակ կարօտ», «Խաղաղութիւնն ու ես», «Բանակի տղան», «Յետդարձից առաջ»։
Գրութիւններու արխիւ