Առաջին կուրսի աղջիկները հիասթափ էին ու յուսախաբ։ Ինչքան էլ որ գիտէին, որ իրենց ֆակուլտետ տղաներ շատ քիչ են դիմում, մէկ է, իւրաքանչիւրը հոգու խորքում իրեն մի տեսակ զրկուած էր զգում։ Գիտէին նաեւ, որ համալսարանի միւս տղայաշատ ֆակերի ուսանողներն իրենց շէնքն անուանում են «հարսնացուների մասնաշէնք», բայց եւ այնպէս իւրաքանչիւրն էլ սրտի, հոգու, մտքի…
Կարդալ աւելինԲԱԽՉԻՆԵԱՆ ԱՐԾՈՒԻ
Հայրենի պատմաբանասէր, արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտութիւններու թեկնածու Արծուի Բախչինեան (ծնած 1971ին, Երեւան) ուսանած է Երեւանի պետական համալսարանի հայոց լեզուի եւ գրականութեան բաժինին մէջ։ 2009էն ի վեր, կ՚աշխատի Հայաստանի Գիտութիւնների Ակադեմիայի Պատմութեան ինստիտուտին մէջ (հայ գաղթավայրերու եւ Սփիւռքի բաժին)։ 1989էն ի վեր, կ՚աշխատակցի Հայաստանի հայալեզու եւ ռուսալեզու, Սփիւռքի հայալեզու եւ այլալեզու զանգուածային եւ գիտական մամուլին՝ հայ երեւելի անձանց, մշակոյթին, գրականութեան վերաբերող յօդուածներով, պատմաբանասիրական հրապարակումներով, հարցազրոյցներով։ Հեղինակ է տասնեակ գիրքերու, որոնք կը վերաբերին տարբեր երկիրներու հայօճախներուն (Սկանդինավիա, Չինաստան, Ճաբոն), ականաւոր հայերու կենսագրութիւններուն, հայութեան ներդրմանը համաշխարհային շարժանկարին եւ պարարուեստին, հայ ժողովուրդի պատմամշակութային կապերուն տարբեր երկրներու եւ ականաւոր անձանց հետ։ Գեղարուեստական գրականութեամբ կը զբաղի վաղ մանկութենէն։ Բանաստեղծութիւններով եւ պատմուածքներով աշխատակցած է մամուլին։ Առանձին գրքերով լոյս տեսած են Բախչինեանի Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում պատմուածքներու ժողովածուն (2014), Այլաստանցի Մուչիկ Հայաստանցին (2017, 2018, Թեքէեան մշակութային միութեան մրցանակ 2019ին) եւ «Հնազը Ճահճաւան ՔՏԱ–ից» (2019) վէպերը։
Լուսանկարը՝ Հայկ Պապիկեանի
Կարդալ հեղինակին այլ գրութիւնները
Ինչպէս ակնարկուեց, իմ պապ Ժորեսը որդուն իր հօր պատուին դրել էր Սամուէլ, չնայած որ իր եղբայրն արդէն ունէր Սամուէլ անունով տղայ։
«Թող սիրտը կրկնակի փառաւորուի»,— ասել է պապս։
Մէկ տարի չանցած՝ պապս ու տատս էլի զաւակ են ունեցել այս անգամ՝ աղջիկ, չնայած, աւելորդ է ասելը…
Մեր մտերիմ քառեակը ծանօթացել էր 13-14 տարեկանում, քաղաքի նորաբաց կարատէի խմբակներից մէկում, ու այդպես էլ մնացինք մտերիմներ։ Մինչեւ 17 տարեկանը հասցրել էինք միասին շատ բաներ անել, մի բան չէինք արել, դա էլ արեցինք, բայց վա՛յ էդ անելուն։ Համատեղ յիշողութիւններն անթիւ-անհամար են, բայց այդ մէկը չորսս էլ մշտապես յիշում ենք մշտական քրքիջով ու թախիծով…
Կարդալ աւելինՎԵՐՋԵՐՍ Երեւանի Գրականութեան եւ արուեստի թանգարանում (ԳԱԹ) պահուող Կոստան Զարեանի արխիւը հարստացաւ նոր ձեռագրերով՝ հինգ անտիպ բանաստեղծութիւն եւ մէկ արձակ գրառում։ Դրանք թանգարանին է նուիրել բանասէր Սեդա Անանեանը, որը 1966–1967 թուականներին եղել է Զարեանի օգնական-քարտուղարը։
Բանաստեղծութիւններից մի քանիսը
ՋՈՆ Հոյեր Ափդայքը (1932–2009) դժուար թէ կարիք ունի ներկայացման: Մինչդեռ աշխարհահռչակ այս ամերիկացի գրողի շփումները հայութեան հետ արժանի են ուսումնասիրութեան եւ ներկայացման։
Սոյն թեմային (մասնաւորապէս՝ հայկական թեման Ափդայքի ստեղծագործութեան մէջ) ցայժմ անդրադարձել է Արա Պալեօզեանը։
ՓԱՐԱՋԱՆՈՎ
1964ին Ափդայքը եւ կինը՝ Մէրի Ափդայքը, ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից ուղեւորուել են Խորհրդային Միութիւն՝ լինելով մի քանի քաղաքում, նաեւ՝ Երեւանում:
Գրութիւններու արխիւ