Երբ 2001 թուականին լոյս տեսաւ Յետգրութիւն ժողովածուն, որն իր բնոյթով ընտրանի էր եւ ամբողջացնում էր Հենրիկ Էդոյեանի բանաստեղծական նկարագիրը, թւում էր՝ նա «փակում» է իր հաշիւները բանաստեղծութեան հետ, յամենայնդէպս՝ սեփական ստեղծաբանական տարածութեան ամփոփում էր դա ենթադրում: Մանաւանդ, իմ կարծիքով, նոյնիսկ գրութենական գոյութեան պարագային…
Կարդալ աւելինՆԻԿՈՂՈՍԵԱՆ ԱՐՔՄԵՆԻԿ
Ծնած է Գեղարքունիքի մարզի (Վարդենիսի շրջան) Ծովակ գիւղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն աւարտելուց յետոյ ընդունուել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 2001ին աւարտել է բակալավրիատը, 2003ին՝ մագիստրատուրան, նոյն թուականին ընդունուել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան ինստիտուտի ասպիրանտուրա (ստացիոնար)։ 2001 թուականից ուսմանը զուգահեռ «Հայ գրականութեան պատմութիւն» եւ «Գրականութեան տեսութիւն» է դասաւանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում։ 2004-2005 թուականներին աշխատել է «Գրական թերթ»ի խմբագրութիւնում՝ որպէս բաժնի վարիչ, 2011 թուականից «Անտարես» հրատարակչութեան գլխաւոր խմբագիրն է: 2008ին «Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» իբրեւ գրական երկ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախօսութեան եւ ստացել բանասիրական գիտութիւնների թեկնածուի աստիճան։ 2008 թուականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի հայ հին եւ միջնադարեան գրականութեան բաժնում որպէս աւագ գիտաշխատող։ Մասնակցել է ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի ստեղծման աշխատանքներին։ 2004-05ին աշխատել է «Գրական թերթ-ում»՝ իբրեւ գրաքննադատութեան բաժնի վարիչ։ 2005 թուականից Հայ գրականութիւն է դասախօսում Երեւանի Մաշտոցի անվան համալսարանում։ 2009 թուականից ՀԳՄ վարչութեան ու նախագահութեան անդամ է։ Գրական մամուլում հանդէս է եկել մի քանի տասնեակ գրականագիտական յօդուածներով։
Գրութիւններու արխիւ