ՄԻ ԴԱՐԵԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ
Մօտ հարիւր տարի առաջ՝ 1919թ. օգոստոսին, գերմանական «Der Sturm» հանդէսում տպագրուած բանաստեղծութիւնը մի գիշերուայ մէջ հանրայայտ դարձրեց հեղինակին` Կուրտ Շուիթերսին: Եւ ոչ միայն Շուիթերսին, այլեւ վերնագրում նշուած Աննա Բլումին:
Դադա-էքսպրեսիոնիստա-կոնստրուկտիւիստական
ԳՐԻԳՈՐԵԱՆ ՎԻՈԼԷԹ
Առաջ իմ գրածները շատերն էին հաւանում, հիմա՝ քչերը։ Բայց երեւի երբեք ռիսկ չանեմ էնպէս գրել, որ ոչ մէկին դուր չգայ։ Ծանօթներիցս մէկը պատմում էր «մանդալայի զոհաբերութեան» մասին, երբ բուդդայական վանականները գունաւոր աւազահատիկներով հսկայական գորգ են «հիւսում», ապա բոլորով միասին փչում-աւերում են իրենց ահռելի աշխատանքի արդիւնքը, որ խորհրդանշում է ամենայն ինչի անցողիկութիւնը։ Հայ-քրիստոնեայի համար բոլորովին անհասկանալի բան, քանի որ նա միշտ «յաւերժականն» ու «մնայունն» է գնահատում (մանաւանդ արուեստի մէջ)։ Այսօրուայ աշխարհի մեծ մասը՝ երկնաքերներով, տիեզերանաւերով, բարձր տեխնոլոգիաներով, կլոնավորումով, արուեստով ու գրականութեամբ, քրիստոնէական մշակոյթի եւ քաղաքակրթութեան՝ երկրի վրայ դիզած գանձերն են։ Հիւսել բառերով գորգ (խօսքը որակի մասին չի, այլ՝ գործողութեան մեխանիզմի) ու փչել-աւերել` երբեք երեւի էդքան ռիսկ չեմ ունենայ։ Այս առաջին բանաստեղծութիւնը կարող էի գրել ու գրել շարունակ, հա քչփորել ու բզբզել՝ պատրանք փայփայելով, որ երբեք չաւարտելը մի պահ կարող է նմանուել փչել-աւերելուն, բայց հանդէսի համար հասցնելու անհրաժեշտութիւնը գրածիս վերջակէտ դրեց։ Փաստօրէն ես էլ հայ-քրիստոնեայ եմ։
Լուսանկարը՝ Վահան Իշխանեանի
Կարդալ հեղինակին այլ գրութիւնները
ԳՐԵԼ Մարկ Նշանեանի մասին` հրաշալի պիտի լինէր․ դէ հօ մարդու երեսին չես գովելու իրեն, ոչ էլ կենացի առիթներ են լինում, որ աչքերին նայելով ասես, թէ որքան բարձր ես գնահատում իր` ասես մի ողջ հաստատութեան աշխատանքը հայկական վերլուծական, փիլիսոփայական մտքի կիսադատարկ սենեակում, եւ թէ ինչպէս է նա իրենով լցնում այդ սենեակը` նորանոր միջանցիկ դռներ բացելով Ռոբինզոն Կրուզոյիդ համար:
Կարդալ աւելինԳրութիւններու արխիւ