Տանգոն տխուր միտք է, որ ցրել չես ուզում։ Կանգնում ես շուրթ շրթի, խորը շունչ քաշում ու հաւասար արտաշնչի վայրկեանին տեղի տալիս: Մի տխուր միտք, առանց որի մարաթոնեան մենութիւնդ կը ձգուէր կէսգիշերն ի վար։ Տխուր միտք, որ տօնում ես ուրիշի մենութեանը լուռ սեղմուած։ Ու ինչ կարիք կայ միասին չապրածն իրար պատմելու, քաշելու մենութեան փեշերը, երբ ազդրդ թեթեւ հպւում է ազդրին մի երրորդ անգամ, ամէն անգամ քիչ աւելի դիտաւորեալ։ Ես պարել եմ տղամարդկանց հետ, որ չեն որսացել հայեացքս, եւ ուրիշների հետ, […]
Կարդալ աւելին
ՉԱԽԵԱՆ ՏԱԹԵՒ
Գրութիւններու արխիւ




