Սեպտեմբեր, կիրակի 4.– Այսօր կիրակի է: Ի նկատի ունենալով, որ այսօր բոլորդ էլ տանն էք, ուզում եմ կարդալ պիէսս, որ այս քանի օրս եմ գրել: Պիէսի նիւթը շօշափում է մեր ներկայ սոցիալական կեանքի ամենացաւոտ կողմերից մէկը: Դա մեր ընտանիքն է1: Չիկարելի չնկատել, որ քաղաքակրթութեան առաջընթացը չգոհացրեց մաքուր սրբակրօն ընտանիքի մինիմալ պահանջները: Կինը շարունակեց մնալ մեղ սոտ ու սատանայի գործակից, ինչպէս դրախտում էր Ադամի օրօք: Տղամարդիկ յետագային շարունակեցին մնալ խաբուած իրենց կանանցից, ինչպէս Ադամն էր դրախտում: Պիէսի համար շատ փնտռեցի մի […]
Կարդալ աւելին
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
Գրութիւններու արխիւ